wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՏՉԵԼԻ ՀԱՆԳՍՏԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ 2024

      23.10.19

      Դուք կարող եք անհոգ այցելել Հայաստանը, եթե նույնիսկ ունեք սահմանափակ բյուջե: Արձակուրդը այստեղ կարող է լինել բավականին մատչելի: Բյուջետային շրջագայության ընթացքում Դուք, անշուշտ, Ձեզ հետաքրքրող տեսարժան վայրերը ընտրելու, այցելելու և հիանալու հնարավորություն կունենաք: Բազմաթիվ նշանակալի տեսարժան վայրեր գտնվում են Երևանին համեմատաբար մոտ: Ի դեպ, նույնիսկ մայրաքաղաքում բնակվելը կարող է բավականին մատչելի լինել, օրինակ՝ հոսթելում կամ հյուրատանը մի քանի հոգու համար նախատեսված սենյակ կիսելիս:

      Highland հոսթել, Երևան

      Կասկադ

       

      Ի՞նչ կարող են տեսնել Հայաստանում փոքր բյուջե ունեցող զբոսաշրջիկները

      Սահմանափակ բյուջեով շրջագայության և ստանդարտ տուրիստական ծրագրերում տեղ գտած ուղղութոունները գրեթե համընկնում են: Ահա մի քանի տարբերակներ. քաղաքային տուր Երևանում, որի ընթացքում Դուք կարող եք տեսնել ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաքի ամենահետաքրքիր անկյուններն ու շենքերը, տուր դեպի Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք, որը մասամբ կառուցված է քարանձավում և այլն: Որոշ տուրեր ներառում են այցելություն Սուրբ Էջմիածնի եկեղեցիներ, այլ հնագույն վանքեր ու հուշարձաններ, ուղևորություն դեպի բարձրադիր Սևանա լիճ կամ «թռիչք» «Տաթևեր» աշխարհի ամենաերկար ճոպանուղով: Ինչպես տեսնում եք, նույնիսկ մատչելի տուրերը հնարավորություն կտան Ձեզ լիարժեք ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերին, այցելելու երկրի ամենաճանաչված տուրիստական վայրերը:

      Գառնու տաճար

      Սուրբ Աննա եկեղեցի, Երևան

       

      Որտե՞ղից գնել մատչելի տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում                 

      ONE WAY TOUR տուրիստական ​​գործակալությանը դիմելով Դուք կարող եք հեշտությամբ ընտրել և ձեռք բերել բյուջետային տուրերի նախընտրած տարբերակը: 2021 թվականի մեր մատչելի տուրերը նախատեսված են 3-5 օրվա համար, իսկ արժեքը յուրաքանչյուր անձի համար մոտ 70 USD է (գինը կախված է խմբում մասնակիցների քանակից): Ավելին, գինը ներառում է տրանսպորտի ծառայություն Հայաստան ժամանելուն պես, տեղավորում (կախված տվյալ շրջագայությունից), պրոֆեսիոնալ ռուսախոս/անգլախոս զբոսավարի ծառայություն: Կախված Ձեր ցանկությունից տուր​​ծրագիրը կարող է փոփոխվել (այս պարագայում, կարող է լինել գնի փոքր-ինչ փոփոխություն):

      Տաթևի վանք

      Տուրեր ONE WAY TOUR-ի հետ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024