wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՇԱՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      14.05.20

      Հայաստանի և Արցախի բնությունը գերող մի գանձ է բացօթյա շրջագայության և լեռնային արշավների սիրահարների համար: Բնական լանդշաֆտների հարստությունն ու բազմազանությունը, աննկարագրելի ու շքեղ տեսարանները, ինչպես նաև բաց երկնքի տակ տեղակայված մեծ թվով տեսարժան վայրերը կդարձնեն Ձեր արշավային ուղևորությունը իսկապես անմոռանալի: Կարող եք ընտրել ուղղություն, որը կհամապատասխանի Ձեր իսկ նախասիրություններին և ֆիզիկական պատրաստվածությանը: Ի դեպ, գարնան վերջն ու ամռան սկիզբը արշավների լավագույն ժամանակն են, քանի որ եղանակը Հայաստանում այդ ժամանակ արդեն բավականին տաք է և արևոտ, նույնիսկ լեռնային շրջաններում:

      Քայլարշավ դեպի Արագած լեռ

      Քայլարշավներ ONE WAY TOUR-ի հետ

       

      Երևան

      Հայաստանի մայրաքաղաքը, անշուշտ, հենց այն վայրն է, որտեղից պետք է սկսել ծանոթությունը: Բազմաթիվ մշակութային և ճարտարապետական հուշարձաններ, ինչպես նաև թանգարաններ և լավ պահպանված պատմական շինություններ ողջունում են քաղաքի այցելուներին: Զբոսավարի ուղեկցությամբ քաղաքի կենտրոնով շրջագայությունը, միանշանակ, կընդգծի քաղաքի արժեքներն ու պատմությունը: Էրեբունի ամրոցը, որը գտնվում է մայրաքաղաքի տարածքում, համարվում է պատմական Երևանի առաջին բնակավայրը: Ներկայումս Էրեբունի ամրոցը հնագիտական թանգարան է, որը նույնպես արժե այցելել:

      Երևան, Կասկադ

      Երևան

       

      Քարերի սիմֆոնիա

      Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից է Գառնու հեթանոսական տաճարը, որը գտնվում է Ազատ գետի աջ ափին: Զբոսնելով դեպի Ազատի կիրճ, Դուք կտեսնեք զարմանալի ժայռեր, որոնք հիշեցնում են երգեհոնի բազմաթիվ խողովակները: Այս եզակի բնական տեսարժան վայրը կոչվում է «Քարերի սիմֆոնիա»:

      Գառնու տաճար

      Քարերի սիմֆոնիա

       

      Աժդահակ լեռ

      Եթե Դուք լեռնային քայլարշավների իսկական երկրպագու եք, ապա անպայման փորձեք «նվաճել» Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը: Վերելքը Աժդահակ միանշանակ կարդարանցնի Ձեր սպասելիքները: Լեռան գագաթին գտնվում է փոքր գեղատեսիլ լիճ, որը տեղակայված է հենց խառնարանում: Բարձրունքից Ձեր առջև բացվելու են նաև շրջակա լեռների և Սևանա լճի շքեղ տեսարաններ:

      Աժդահակ լեռ

      Աժդահակ լեռ

       

      Սևանավանք

      Սևանավանքը հին վանք է, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Վանքը գտնվում է բլրի վրա, որի մոտ տանում է լեռնային ճանապարհ: Ենթադրվում է, որ հենց այստեղից է բացվում լեռնային լճի ամենագեղեցիկ տեսարանը:

      Սևանավանք

      Սևան

       

      Արագած լեռ

      Եթե վստահ եք Ձեր ֆիզիկական պատրաստվածության վրա, ապա կարող եք ևս մեկ մարտահրավեր նետել և փորձել նվաճել ժամանակակից Հայաստանի ամենաբարձր գագաթը: Արագած լեռը հրաբխային ծագում ունի, ինչպես երկրի լեռների մեծ մասը: Արագածն ունի չորս գագաթ: Այդ իսկ պատճառով Վալերի Բրյուսուվն իր բանաստեղծություններում գեղարվեստորեն անվանել է լեռը «թագով պսակված օրիորդ»:

      Արագած լեռ

      Արագած լեռ

       

      Հաղպատ և Սանահին վանքերը

      Հաղպատ և Սանահին վանքերը կառուցվել են 10-րդ դարում: Հետաքրքիր մի առասպել կա հյուսված Հաղպատ վանքի մասին, ըստ որի այն կառուցվել է հայտնի ճարտարապետի որդու կողմից: Տղան որոշեց կառուցել այս վանքը, որպեսզի ապացուցի հորը իր վարպետությունը: Տեսնելով կառույցը, հայրը հիացմունքով բացականչեց. «Ա՛խ, պատ»: Սանահինից Հաղպատ ոտքով կարելի է հասնել մոտ 2-3 ժամում:

      Հաղպատ

      Սանահին

       

      Էջմիածին

      Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը միանշանակ արժանի է այցելության, որտեղ Դուք հնարավորթյուն կունենաք ուսումնասիրել հինավուրց եկեղեցիները ու տեսարժան վայրերը: Էջմիածնի թանգարան-գանձարանում ցուցադրված են կարևոր քրիստոնեական մասունքներ և հնագիտական առարկաներ:

      Էջմիածին

      Էջմիածին

       

      Մեծ Քիրս լեռ

      Լեռնագնացության երկրպագուները, անշուշտ, կգնահատեն Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր լեռներից մեկի հոյակապ գեղեցկությունը: Իր անսովոր տեսքի համար Մեծ Քիրս լեռը երբեմն անվանում են «Արցախի սեղմած բռունցք»:

      Մեծ Քիրս լեռ

      Արցախի բնություն

       

      Հունոտի կիրճ

      Հունոտի կիրճը Արցախի առավել գեղատեսիլ անկյուններից մեկն է, որտեղ, անշուշտ, պետք է գնալ քայլարշավի: Այստեղ Դուք կարող եք ոչ միայն լիարժեք վայելել բնության գեղեցկությունը, այլ նաև տեսնել բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնց թվում են այս տարածքում գոյություն ունեցող հին բնակավայրերի ավերակները:

      Հունոտի կիրճ

      Հունոտի կիրճ

       

      «Զոնտիկներ» ջրվեժը

      Ուղին դեպի այս ջրվեժ ընկնում է Հունոտի հին բնակավայրի ավերակներով և միջնադարյան կամուրջով: Բնական հուշարձանը, շրջապատված կտրուկ ժայռերով, իրոք զարմանալիորեն նման է անձրևանոցի: Կլորավուն, մամռակալած քարե ժայռերը ձևավորում են յուրատեսակ «ծածկ», որի վրայով հոսում են փոքր ջրի հոսքեր, որոնք ասես անձրևաշիթեր լինեն:

      «Զոնտիկներ» ջրվեժ

      «Զոնտիկներ» ջրվեժ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024