Հոդվածում կգտնեք նյութ այն մասին, թե ներկայումս որ երկրներ կարող են մեկնել Հայաստանի քաղաքացիները և ինչ պայմանները են դրա համար անհրաժեշտ:
Հայաստանից ո՞ր երկրներ կարելի է մեկնել 2022 թվականին:
Աշխարհի շատ երկրներում վերջին մեկ տարում կարանտինային սահմանափակումների ռեժիմով զգալի թուլացումներ են տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, Covid-19-ի տարածման դեմ նախազգուշական միջոցները դեռևս արդիական են մնում: Եվրոպական երկրներից մի քանիսի մուտքի թույլտվություն ստանալու համար պարտադիր պայման է ամբողջական պատվաստումը, այցելել այլ պետություններ հնարավոր է, ունենալով միայն Covid-19 թեստի բացասական արդյունք: Սակայն, կան պետություններ, որոնք դեռ հավատարիմ են խիստ սահմանափակումների ռեժիմին և թույլ են տալիս երկիր մուտք գործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եկեք պարզենք, թե Հայաստանի քաղաքացիները 2022 թվականին, որ երկրներն են հնարավորություն ունենում այցելել և որոնք են մուտքի կանոնները որոնք գործում են այսօր։
Իսպանիա
Իսպանիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ունենան covid-19-ի ամբողջական պատվաստման վկայական: Ընդ որում, պետք է լինեն երկրում հավաստագրված պատվաստանյութերի տեսակները (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac, Sinopharm): ՀՀ քաղաքացին պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը պետք է ստանա ոչ ուշ, քան երկիր մուտք գործելուց 14 օր առաջ։ Եթե երկրորդ պատվաստումից անցել է ավելի քան 270 օր, ապա անհրաժեշտ է նաև ունենալ բուստերային դեղաչափ ստանալու վկայական։
Հունաստան
Հունաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները պետք է ներկայացնեն Եվրամիության կողմից հաստատված թվային covid-տեղեկանք։ Ներկայացված տեղեկությունները պետք է ներառեն պատվաստումների մասին տեղեկանք, որի վերջին դեղաչափը պետք է ստացված լինի մուտքի ամսաթվից առնվազն 14 օր առաջ և ամենաշուտը 9 ամիս առաջ։ Կարող է ներկայացվել sars-cov-2-ի առողջացման մասին տեղեկանք, որը ստացվել է վերջին դրական թեստից 14 օր հետո, որը պահպանում է ուժը 180 օրվա ընթացքում: Տեղեկանք PCR թեստ (72 ժամ առաջ մուտքի), կամ էքսպրես թեստի (մուտքից 24 ժամ առաջ):
Կիպրոս
Կիպրոսի տարածք մուտք գործելու համար գործում են նույն պայմաններն ու կանոնները, ինչ Հունաստան մուտք գործելու համար։
Մալդիվներ
Ներկայումս Մալդիվյան Հանրապետությունում covid-19 համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն չկա։ Այսպիսով, Մալդիվյան կղզիներ մուտքի համար պետք չէ ոչ PCR թեստի արդյունք, ոչ պատվաստման մասին վկայական։ Սակայն, 48 ժամվա ընթացքում մինչև թռիչքը բոլոր ժամանողներին անհրաժեշտ է լրացնել առցանց հաշվետվություն առողջության մասին: Հաշվետվությունը լրացնելուց Հետո ճամփորդողին տրամադրվում է անձնական QR կոդ, 48 ժամ վավերությամբ, որը պետք է ներկայացնել անձնագրային վերահսկողության ժամանակ։
Մոնտենեգրո
Երկիր մուտքի համար պետք է ներկայացնել PCR թեստի արդյունքները, կատարված ոչ շուտ, քան ուղևորությունից 48 ժամ առաջ։ Կամ պետք է ներկայացնել covid-19-ի դեմ ամբողջական պատվաստման վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափը պետք է ստանալ ոչ ուշ, քան երկիր մուտքից 14 օր առաջ:
Ալբանիա
Ալբանիա մուտքի համար գործում են նույն պայմանները ինչ Մոնտենեգրո մուտքի համար։
Բուլղարիա
Երկիր մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել Եվրոմիության կողմից հաստատված վակցինաներից որևէ մեկով պատվաստման թվային վկայական, կամ դրան հավասարազոր փաստաթուղթ։ Ինչպես նաև թույլ է տրվում ներկայացնել covid-19 ից հետո առողջացման վկայական կամ PCR թեստի բացասական պատասխան։ Եթե մուտքի ժամանակ տվյալ փաստաթղթերը չներկայացվեն, ապա ճամփորդողը պետք է 10 օրյա ինքնամեկուսացմամ մեջ գտնվի իր բնակության վայրում։ Ինքնամեկուսացման մեջ գտնվողները PCR և RAT թեստ հանձնելու իրավունք ունեն, ոչ շուտ քան երկիր մուտք գործելուց 72 ժամ հետո։ Բացասական պատասխան ստանալու դեպքում ինքնամեկուսացումը ավարտվում է։
Իսրաել
ՀՀ քաղաքացիները Իսրաել մուտք գործելու համար պետք է ունանան covid-19-ի դեմ պատվաստման վկայական կամ վարակվելու և առողջանալու մասին տեղեկանք։ Այդ դեպքում գործում են հետևյալ կանոնները`
- Ճամփորդողները չպետք է, վերջին 14 օրերին, Իսրաելի կառավարության կողմից հաստատված, «Կարմիր գոտու» երկրներ այցելեն։
- Պատվաստումը պետք է իրականացված լինի հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով։ Հաստատված են համարվում հետևյալ պատվաստանյութերը` Pfizer, Moderna, AstraZeneca, Sinovac, Sinopharm, the Serum Institute of India и Johnson and Johnson։ Եթե պատվաստումը կատարվել է Sputnik-V պատվաստանյութով, կարող է լրացուցիչ թեստի հանձնում պահանջվել։
- Անհրաժեշտ է ներկայացնել PCR թեստի բացասական արդյունքը, որը կատարվել է մուտք գործելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Իսրայելի մուտք գործելիս քաղաքացիները պետք է կրկնակի PCR թեստ հանձնեն օդանավակայանում, որը կարող են պատվիրել նախապես առցանց, կամ վճարել տեղում։
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: