wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՓ-7 ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԸ

      01.05.24

      Զբաղեցնելով համեմատաբար փոքր տարածք Հայաստանը տարբերվում է լանդշաֆտային բազմազնությամբ և բնական պայմաններով: Այստեղ կարելի է գտնել ցանկացած տիպի հանգստյան տներ՝ սկսած փոքրիկ հարմարավետ տներից տեղակայված լեռներում մինչև ժամանակակից Եվրոպական ոճի հաստատություններ Սևանի ափին: Այսպիսով, Դուք, անկասկած, կկարողանաք ընտրել 2019 թվականին լիարժեք հանգստի համար լավագույն տարբերակը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր ցանկություններին և նախասիրություններին: Մենք ներկայացնում ենք Ձեզ Հայաստանի ամենահայտնի հանգստյան տների լավագույն յոթնյակը:

      Ջերմուկ

      Դիլիջան

       

      «Կապուտակ Սևան» հանգստյան տուն 

      «Կապուտակ Սևան» հանգստյան տունը տեղակայված է Սևանի ափին` ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Հյուրերին առաջարկվում են ընդարձակ, գեղեցիկ տեսարաններով լուսավոր սենյակներ, որտեղ պարտադիր առկա են սառնարանն ու ժամանակակից հեռուստացույցը, լոգարանում կա վարսահարդարիչ և կոսմետիկ միջոցների հավաքածու: Համալիրի շրջակայքում կա անվճար կայանատեղի, գիշերային ակումբ, ռեստորան, այգի, բացօթյա պատշգամբ և մասնավոր լողափ: Ցանկության դեպքում կարելի է օգտվել խորովածի պատրաստման հարմարություններից: Ինչպես նաև հնարավոր է վարձակալել ջրային սպորտի համար նախատեսված հանդերձանք:

      Կապուտակ Սևան

      Կապուտակ Սևան

       

      Ընտանեկան հանգստի համալիր «Ծովասար»

      «Ծովասար» համալիրը հարմարավետ և խաղաղ վայր է Սևանա լճի ափին: Դուք կարող եք ընտրել լայնարձակ, լուսավոր և մաքուր սենյակներ կամ դեպի լիճը բացվող հիանալի տեսարաններով անհատական ​​տնակ: Համալիրի տարածքը ներառում է կայանատեղի, մասնավոր լողափ, մանկական խաղահրապարակ, ջեռուցվող և մանկական գոտիով մեծ լողավազան և հենց լճում գտնվող ռեստորան՝ բազմազան խոհանոցով:

      Ծովասար

      Ծովասար

       

      «Գրողների ստեղծագործական տուն»

      Առողջարանային քաղաք Ծաղկաձորում տեղակայված «Գրողների ստեղծագործական տուն» հանգստյան տունը բավականին հայտնի հանգստավայր է և ունի երկար տարիների պատմություն:  Այսօր այն ժամանակակից հաստատություն է` հարմարավետ և լավ կահավորված սենյակներով, որոնք ունեն սեփական լոգարան, հյուրասենայկ, ժամանակակից հեռուստացույց, սառնարան և էլեկտրական թեյնիկ, իսկ պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռներ: Հյուրանոցում կա ֆիթնես կենտրոն, սաունա, շոգեբաղնիք, բիլիարդ, բար և ռեստորան: Ընդունարանը աշխատում է շուրջօրյա:

      Գրողների ստեղծագործական տուն

      Գրողների ստեղծագործական տուն

       

      «Armenia Wellness & Spa» հյուրանոց

      «Armenia Wellness & Spa» հյուրանոցը` Ջերմուկում, Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է և հարուստ է աշխարհում հայտնի ջերմային հանքային աղբյուրներով: Ջուրն օգտագործվում է խմելու, ինչպես նաև լոգանքների համար և  ապահովում է զգալի թերապևտիկ առողջարարական ազդեցություն: Հանգստյան տունը տեղակայված է գեղատեսիլ վայրում և շրջապատված է լեռներով և կանաչ անտառներով: «Armenia Wellness & Spa»-ի տարածքում գործում է ախտորոշիչ և բուժման կենտրոն, ֆիթնես կենտրոն, ռեստորան և բար:

      «Armenia Wellness & Spa» հյուրանոց

      «Armenia Wellness & Spa» հյուրանոց

       

      «Դիլիջան» առողջարանային համալիր

      «Դիլիջան» առողջարանային համալիրը տեղակայված է Դիլիջան առողջարանային քաղաքի փարթամ անտառների մեջ, որը հայտնի է իր բնությամբ և բյուրեղյա պարզ լեռնային օդով: Պատուհանից բացվում է պատկերավոր տեսարան դեպի Դիլիջան ազգային պարկ: Այն առաջարկում է փայտե կահույքով և մինիբարով հարմարավետ սենյակներ, սպա, լողավազան, մարզասրահ, մերսման սենյակ, թենիսի կորտեր և բիլիարդի սենյակ: Կա նաև ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական խոհանոցի լավագույն կերակրատեսակների լայն ընտրանի: Ընդունարանը աշխատում է շուրջօրյա:

      «Դիլիջան» առողջարանային համալիր

      «Դիլիջան» առողջարանային համալիր

       

      «Արզնի» առողջարան

      Արզնի քաղաքը տեղակայված է Երևանի հյուսիսում` 23 կմ հեռավորության վրա: Առողջարանային գոտին ունի սառը կլիմա, մաքուր օդ և հանքային աղբյուրներ: «Արզնի» առողջարանն առաջարկում է հարմարավետ սենյակներ, մասնավոր սանհանգույցով, անվճար ավտոկայանատեղի, խաղահրապարակ, ռեստորան, սպա և առողջության կենտրոն, փակ և բացօթյա լողավազաններով:

      «Արզնի» առողջարան

      «Արզնի» առողջարան

       

      «Պարկ Ռեզորտ» Աղվերան

      «Պարկ Ռեզորտ» համալիրը գտվում է Աղվերան հանգստավայրում՝ Երևանից 47 կմ հեռավորության վրա: Հանգստայան տունը գտնվում է հեքիաթային կանաչ անտառում և իդեալական է բնության գրկում հանգստանալու համար, հեռու քաղաքային աղմուկից և փոշուց: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ սենյակներ, ինչպես նաև անհատական տնակներ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համալիրի տարածքում կա սեփական ավտոկայանատեղի, ռեստորան, կարաոկե-բար, բիլիարդ, թենիսի կորտ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտ, մանկական խաղահրապարակ և մանկական սենյակ: Հասանելի են հավելյալ ծառայություններ:

      «Պարկ Ռեզորտ» Աղվերան

      «Պարկ Ռեզորտ» Աղվերան

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024