wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԼԵՌՆԵՐԸ

      02.07.19

      Անկասկած, Հայաստանում գրեթե չկա մի անկյուն, որտեղից հնարավոր չէ տեսնել գեղեցիկ, բարձրաբերձ լեռները: Ամենուրեք սփռված են երկար ու ձիգ լեռնաշղթաներ, լանջեր և ​​գագաթներ: Ժամանակին Հայաստանի լեռները տարրերից և նվաճողներից բնական պաշտպան էին հանդիսանում. այսօր այստեղ կազմակերպվում են քայլարշավներ, իսկ անմատույց ձյունածածկ գագաթների վերելքը մարտահրավեր ու նպատակ է դարձել էքստրեմալ սպորտի երկրպագուների և լեռնագնացների համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների. գեղատեսիլ գագաթները զարմացնում, գերում են այցելուներին և այստեղ կրկին վերադառնալու պատճառ են հանդիսանում: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք Հայաստանի ամենագեղեցիկ լեռներին:

      Աննման Հայկական լեռնաշխարհ

      Հասնում ենք ամպերին

       

      1. Ուխտասար

      Ուխտասարը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտ, անշուշտ, հասարակ լեռ չէ: Ուխտասարի լանջերը իրական հնագիտական թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ Դուք կտեսնեք բազմաթիվ ժայռեր, որոնց վրա տեղ են գտել մարդկանց և կենդանիների հինավուրց պատկերներ: Խառնարանի տեղում տեղակայված է մի լիճ, որտեղ կլոր տարին կարելի է ձյուն տեսնել:

      Ուխտասար

      Ուխտասար

       

      2. Խուստուփ

      Խուստուփ լեռը Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝Կապանի մոտակայքում: Խուստուփ լեռան բարձրությունը 3205 մետր է: Այս լեռան լանջին Է թաղված հայ մեծ սպարապետ Գարեգին Նժդեհը:

      Խուստուփ

      Խուստուփ

       

      3. Աժդահակ

      Հնագույն հանգած հրաբուխը՝ Աժդահակը, Գեղամա լեռների ամենաբարձր կետն է (3597 մ): Գագաթին խառնարանային բյուրեղյա լիճ է տեղակայված. այստեղից նաև աննկարագրելի շքեղ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Հատիս և Արայի լեռներ: Աժդահակի լանջերին հայտնաբերվել են նաև որսի, արևի, լուսնի ու աստղերի ժայռապատկերներ:

      Աժդահակ լեռ

      Աժդահակ լեռ

       

      4. Արագած

      Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ): Արագածը քառագագաթ հանգած հրաբուխ է: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու,  ինքնուրույն են առաջ սլանում:

      Արագած

      Արագած

       

      5. Իշխանասար

      Իշխանասարը Սյունիքի մարզի գեղատեսիլ լեռնաշղթաներից է, որի ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասարն է (3550 մ): Լեռան լանճին տեղակայված է Սև լիճը, որտեղ բազմացվում է է հայկական «Իշխան» ձուկը: Ամռանը լճի ջուրը այնքան է տաքանում, որ այստեղ բավականին հաճելի է լողալ: Իշխանասար նշանակում է «իշխանական լեռ», և, իսկապես, բնությունն այստեղ ինքնին ազնվական և փառահեղ է:

      Իշխանասար

      Իշխանասար

       

      6. Արտանիշ

      Արտանիշ (2461 մ) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի հյուսիս-արևելյան ափին: Այս բնական տեսարժան վայրը առանձնանում է նրանով, որ գագաթից Ձեր առջև բացվում է լճի և հարակից լեռնաշղթաների աննախադեպ գեղեցիկ տեսարանը: Արտանիշը միակ կետն է, որտեղից կարելի է Սևանը տեսնել ամբողջ չափով:

      Արտանիշ լեռ

      Արտանիշ լեռ

       

      7. Թեղենիս

      Թեղենիս լեռը (2851 մ) նույնպես սիրված երթուղիներից է հանդիսանում: Լեռան լանջերից մեկի վրա կարող եք տեսնել միջնադարյան շքեղ Թեղենյաց վանքը, իսկ հակառակ լանջին՝ գեղեցիկ Ծաղկունյաց լիճը:

      Թեղենիս

      Թեղենիս

       

      8. Արա լեռ 

      Արա լեռան անվանումը սերում է Արա Գեղեցիկ արքայի անունից: Լեգենդի համաձայն, Ասորեստանի թագուհի Շամիրամը հենց Արայի սերն էր տենչում:

      Արա լեռ

      Արա լեռ

       

      9. Հատիս

      Հատիս լեռը նույնպես շատ հայտնի զբոսաշրջային ուղի է: Հատիսն ունի հրաբխային ծագում: Լեռան երկրորդ անվանումը Շամիրամ է, որը կապում են հպարտ թագուհու մասին լեգենդի հետ: Լեգենդի համաձայն, սա այն վայրն է, որտեղ Շամիրամի զորքերը հանգրվանեցին, երբ մերժված թագուհին պատերազմ սկսեց Արա Գեղեցիկի դեմ:

      Հատիս լեռ

      Հատիս լեռ

       

      10. Արարատ

      Անշուշտ, մեր ցուցակը թերի կլինի առանց Հայաստանի գլխավոր խորհրդանիշի` Արարատ լեռան: Չնայած այն հանգամանքին, որ լեռը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, այն շարունակում է մնալ Հայրենիքի խորհրդանիշ ամբողջ աշխարհի հայության համար: Արարատի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններից կարելի է տեսնել ձյունածածկ գագաթները: Անամպ, արևոտ օրերին, թվում է, թե Արարատ լեռը «սավառնում» է քաղաքի փողոցներով:

      Արարատ

      Արարատ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024