Հայաստանը բազմադարյա հարուստ պատմություն ունեցող երկիր է, ինչի մասին վկայու են հոյակերտ հուշարձանները, որոնք մշտջենական պատկերել են առանձին դրվագներ և մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ: Բազմաթիվ մշակութային արժեքներ պահվում են Երևանի թանգարաններում: Այնուամենայնիվ Դուք նաև կարող եք երկրի տարբեր մասերում գտնել , բաց երկնքի տակ գտվող անհամար հուշարձաններ: Ներկայացնում ենք Ձեզ հիմնական պատմական տեսարժան վայրերի կարճ ցանկը, որը, անշուշտ, պետք է ներառել էքսկուրսիոն ծրագրում:
Քարահունջ
Քարահունջը առեղծվածային մեգալիթյան կառույց է, որը բաղկացած է շուրջ 223 հսկայական քարերից, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 10 տոննա է: Հզոր մեգալիթների վերին մասում կարող եք տեսնել անցքեր: Ըստ ամենատարածված տեսության, Քարահունջը ամենահին աստղադիտարանն է, իսկ քարերի անցքերը արված էին երկնային մարմինները դիտելու համար: Հուշարձանը 5-ից 7 հազար տարեկան է:
Գառնու տաճար
Միակ պահպանված հեթանոսական տաճարը, որը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին, կառուցվել է Ք.հ. առաջին դարում: Գառնու տաճարը հոյակապ պահպանված հելլենիստական ճարտարապետության նմուշ է: Տաճարից ոչ հեռու կարող եք տեսնել պալատական համալիրի ավերակները, որը եղել է հայոց արքունական ամառանոց:
Զվարթնոց
Զվարթնոցը` «երկնային զվարթունների (հրեշտակների) տաճարը», վաղ միջնադարի ամենագեղեցիկ և լայնամասշտաբային կրոնական շինություններից մեկն է: Շինարարությունից հետո տաճարը կանգուն է մնացել մոտ 300 տարի, որից հետո այն ավերվել է ուժեղ երկրաշարժից: Ներկայումս շենքը մասամբ վերականգնվել է, իսկ տաճարի տարածքում գործում է «Զվարթնոց» հնագիտական թանգարան: Ապագայում նախատեսվում է ավարտին հասցնել տաճարի ամբողջական վերականգնումը:
Էրեբունի ամրոց
Էրեբունի ամրոցը կառուցվել է ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի՝ Արգիշտի I-ի կողմից Ք.ա. 782թ.: Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև ամրոցի ավերակները, թագավորական պալատը և այլ հնագույն շինություններ գտնվում են Երևանում ՝ Արին-Բերդ բլրի վրա և գրեթե ամեն օր հյուրընկալում են բազմաթիվ զբոսաշրջիկների:
Գեղարդի վանք
Գեղարդի վանքը (IV դար), որը գտնվում է Երևանից ոչ հեռու, աչքի է ընկնում, առաջին հերթին, յուրօրինակ ճարտարապետությամբ: Վանական համալիրի որոշ հատվածներ ժայռափոր են: Անվան ծագումնաբանությունը կապված է ժամանակին այստեղ է պահվող հայտնի գեղարդի հետ, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը: Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Վանքում պահվում է նաև այն խաչի հատվածը, որի վրա խաչվեց Աստծո զավակը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Էջմիածինը համարվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներառում է մի շարք եկեղեցիներ և կրոնական կառույցներ, այդ թվում` Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը: Էջմիածնի Մայր Տաճարը (IV-V) աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մատենադարան
Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է: Այստեղ պահվում են մոտ 17 հազար ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի թանգարանում կան հնագույն գրականության և մանրանկարների բազմաթիվ նմուշների ցուցադրություններ. այստեղ զբոսաշրջիկները կարող են տեսնել գեղարվեստական և պատմական «գանձեր»:
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթը գործող կրոնական կառույց է, որը գտնվում է Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի վրա և խորհրդանշում է հայ-իրանական բարեկամությունը: Մզկիթի ընդհանուր տարածքը մոտ 7000 մ2 է, իսկ մինարեթի բարձրությունը` 24 մ: Կառույցը զարդարված է ավանդական մուսուլմանական ոճով, որոշ հատվածներ զարդարված են անզուգական խճանկարներով: Տեսարժան վայրը հասանելի է զբոսաշրջիկների համար, կան նաև հատուկ ցուցադրական սրահներ:
«Մայր Հայաստան» հուշարձանը
«Մայր Հայաստան» հուշարձանը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին: Հուշարձանի բնօրինակը (Ստալինի արձանը) հետագայում փոխարինվեց փառահեղ մոր կերպարով: Հուշարձանի զանգվածային պատվանդանը անկախ կառույց է, որի ներսում գտնվում է ռազմական թանգարան:
Երևանի կոնյակի գործարանը
Երևանի կոնյակի գործարանը ունի դարավոր պատմություն և հանդիսանում է Հայաստանում ալկոհոլային խմիչքների առաջատար արտադրող և արտահանող: Գործարանում պահվում են կոնյակի յուրահատուկ նմուշներ, որոնք պատրաստվում են ըստ հատուկ բաղադրատոմսերի: Այստեղ գործում է թանգարան, որտեղ անցկացվում են էքսկուրսիաներ. այցելուներին հնարավորություն է ընձեռվում «ներսից» տեսնել բնօրինակ խմիչքի պատրաստման ողջ գործընթացը, ինչպես նաև համտեսել աննման ըմպելիքը:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: