wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ

      13.11.19

      Մի՛ նեղսրտեք, եթե ​​Ձեր ուղևորությունը ընկել է 2024 թ-ի աշնան վերջին ամսվա վրա: Չնայած այն փաստին, որ ձմեռը շատ մոտ է, նոյեմբերին Ձեզ կջերմացնեն համեմատաբար տաք և արևոտ օրեր: Ձեր այցը կարող է նվիրված լինել Հայաստանի մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված տեսարժան վայրերին: Նոյեմբերի առաջին կեսը, երբ դեռ պարզ եղանակ է, հարմար է նաև քաղաքից դուրս տուրերի և էքսկուրսիաների համար: Աշնանը Հայաստանի բնությունը աննկարագրելի գեղեցիկ է և աչք է շոյում ոսկեզօծ և կարմրաթույր գույներով: Նոյեմբերին, Դուք դեռ կարող եք համտեսել բազմաթիվ «ուշ» աշնանային մրգեր: Իսկ հայկական հյուրընկալությունը, անշուշտ, անկախ մոտալուտ ցրտից կջերմացնի Ձեզ:

      Լաստիվեր

      Հաղարծին

       

      Ի՞նչ կարող են տեսնել Հայաստանում նոյեմբերին

      Նոյեմբեր ամսվա առաջին կեսը դեռ պարգևում է մեզ պարզ և բավականին տաք օրեր: Այս պարգևը կարելի է դիտարկել որպես առավելություն և շրջել Հայաստանի մայրաքաղաքին մոտ գտնվող տեսարժան վայրերով: Կարող եք այցելել գեղեցիկ հելլենիստական ​​ճարտարապետությամբ կառուցված Գառնու հեթանոսական տաճարը, զարմանահրաշ Գեղարդի վանքը, որտեղ պահվում են քրիստոնեական աշխարհի կարևոր մասունքներ: Ճամփորդական ծրագրում կարող եք նաև ներառել ժայռի գրեթե եզրին տեղակայված Տաթևի վանական համալիրը, որին կարելի է հասնել «ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար ճոպանուղով: Ողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկների համար հասանելի են Էջմիածնի գանձարանը, բազմաթիվ թանգարաններ և երևանյան ցուցահանդեսներ, ինչպես նաև երկրի այլ պատմական, մշակութային և ճարտարապետական ​​«հարստություններ»:

      Աշնանը Հայաստանում բնության գրկում հանգիստը կզարդարի Ձեր արձակուրդը և թույլ կտա ժամանակավորապես մոռանալ մեծ քաղաքների ամենօրյա սթրեսի և աղմկոտ առօրյա կյանքի մասին: Առաջարկում ենք վայելել անտառում թաքնված գողտրիկ Պարզ լիճը: Շրջապատված խիտ ծառերով, որոնք արտացոլվում են ջինջ ջրի մեջ, լիճը յուրովի գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին: Եթե դեռ երկմտում եք տուր ծրագիր և տեսարժան վայրերի ընտրության հարցում, մեր հաճախորդների և այլ զբոսաշրջիկների արձագանքները կարող են օգնել Ձեզ:

      Գեղարդ

      Պարզ լիճ

       

      Եղանակը Հայաստանում նոյեմբերին

      Ինչ վերաբերում է եղանակին, հոկտեմբերյան ջերմությունը դեռ զգացվում է նոյեմբերի առաջին կեսին: Չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերը համարվում է ձմռան շեմը, Երևանում ամսվա ընթացքում կարող են լինել պարզ և արևոտ օրեր: Ամսվա վերջին նկատվում է ավելի ցուրտ եղանակ, հնարավոր են գիշերային սառնամանիք: Օդի ջերմաստիճանը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես մնում է բավականին հարմարավետ: Մինչև մոտ ամսի 20-ը, ամենօրյա ջերմաստիճանը կարող է տատանվել +15 –ից +16, գիշերը ջերմաստիճանը նվազում է մինչև +2 — +7: Մոտավորապես նույն պատկերը դիտվում է Արարատյան դաշտավայրում և Դիլիջանում: Եղանակը փոքր-ինչ ավելի ցուրտ է Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում: Այստեղ, օրվա ընթացքում, ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +3 — +10, իսկ գիշերը ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից էլ ցածր: Միանշանակ անհրաժեշտ է հաշվի առնել նման տարբերությունը՝ մայրաքաղաքից Հայաստանի լեռնային վայրեր տուրերի մեկնելիս: 

      Ջերմուկ

      Կեչառիս

       

      Զբոսաշրջային ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ

      2024 թ-ի նոյեմբերին ONE WAY TOUR-ով Հայաստանում Ձեր հանգիստը պլանավորելիս՝ Դուք կունենաք հիանալի հնարավորություն լիարժեք վայելելու Ձեր ուղևորությունը: Առաջարկվող տուր փաթեթները ներառում են զանազան ծրագրեր: Կարող եք ընտրել դասական տուրերը, որոնց ընթացքում այցելում ենք երկրի առավել նշանակալի տեսարժան վայրերը: Բացօթյա գործունեության երկրպագուները, անշուշտ, կգնահատեն զբոսանքը ձիերով և արշավային շրջագայությունները: Մեր առաջարկները ներառում են նաև լուսանկարչական, գաստրոնոմ և այլ հատուկ տեսակների տուրեր: Սահմանափակ բյուջեի դեպքում կարող եք ընտրել առաջարկվող մատչելի տուրերից որևէ մեկը: Մեր կայքում Դուք կարող եք ծանոթանալ տարբեր տուր ծրագրերին, ինչպես նաև տեսնել դրանց վերաբերյալ ակնարկներ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:

      Բջնի

      Գոշ լիճ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024