Հունիսը հիանալի ժամանակ է Հայաստանը ճանաչելու համար: Եղանակը բավականին տաք է, բայց ոչ շատ շոգ, ինչը հրաշալի պայման է քայլարշավների և տուրերի համար: Դուք կարող եք այցելել Երևանի թանգարանները, որոնք ամբողջ տարվա ընթացքում բաց են զբոսաշրջիկների համար: Հունիսին Հայաստանն առաջարկում է բազում հնարավորություններ բացօթյա ակտիվ և արկածային տուրերի համար: Հաճախորդների կարծիքները տուրիստական կայքերում նույնպես կարող են շատ օգտակար լինել 2023 թ. ամառային հանգիստը պլանավորելիս:


Ի՞նչ տեսնել Հայաստանում հունիսին
Եթե նախատեսում եք մնալ մայրաքաղաք Երևանում, ապա բաց մի թողեք այս հիանալի քաղաքի տեսարժան վայրերը ավելի լավ ճանաչելու հնարավորությունը: Երևանը 2800 տարեկան է, այստեղ շատ հետաքրքիր վայրեր և պատմական հուշարձաններ կան: Դուք կարող եք այցելել Էրեբունի ամրոցը, որը ժամանակակից քաղաքի «նախնին» է, ինչպես նաև անպայման մտնել հարակից հնագիտական թանգարանը: Երևանի կենտրոնով ուշ զբոսանքը թույլ կտա Ձեզ զգալ երեկոյան կյանքը. Դուք կարող եք նստել հարմարավետ սրճարանում կամ պարզապես հիանալ կենտրոնական հրապարակում «երգող շատրվաններով»: Բաց մի թողեք նաև Գառնու տաճարի, Գեղարդավաքնի, Տաթևի վանքի, Էջմիածնի, Նորավանքի և այլ տեսարժան վայրերի այցելության հնարավորությունը:


Եղանակը Հայաստանում հունիսին
2023-ի հունիս ամիսը սովորականից ավելի տաք էր: Որպես կանոն, այս շրջանում եղանակը արևային է, կարճատև անձրևներով. օրվա միջին ջերմաստիճանը +28-ից +30 °C է, իսկ գիշերը`+17-ից +20: Սակայն այս տարի արդեն հունիսի առաջին օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում էր մինչև +37: Այնուամենայնիվ, բարձրադիր վայրերում ջերմաստիճանը սովորաբար շատ ավելի ցածր է, ուստի խորհուրդ է տրվում քաղաքից դուրս տուրերի ընթացքում ունենալ որևէ տաք հագուստ:


Ի՞նչ մրգեր կան Հայաստանում հունիսին
Հայկական պտուղները առանձնանում են հատուկ «արևային» համով: Հունիսին արդեն Դուք կարող եք համտեսել «ամենահայկական» պտուղը` ծիրանը: Դուք միանշանակ կվայելեք հայկական «քաղցր հարստությունը», եթե արձակուրդը հունիսին կազմակերպեք. հատապտուղների լայն տեսականին, ելակն ու կեռասը հասունանում են հենց այս ընթացքում: Հունիսի երկրորդ կեսը բնորոշվում է նաև դդմազգիների՝ քաղցր հասած ձմերուկների և բուրավետ սեխերի առատությամբ: Միևնույն ժամանակ հայտնվում են առաջին դեղձերը, նեկտարինները և սալորները:


Տոներ և միջոցառումներ հունիսին
Երեխաների պաշտպանության միջազգային օրը (հունիսի 1) Հայաստանում ամենասիրված տոներից մեկն է: Անհնար է չնկատել այստեղ երեխաների նկատմամբ հատուկ, քնքուշ և հարգալից վերաբերմունքը. «մանկական» օրը նշվում է մեծ խանդավառությամբ: Շատ զվարճանքի այգիներ և կենդանաբանական այգին անվճար են աշխատում, ամբողջ քաղաքում տոնակատարություններ և համերգներ են անցկացվում, իսկ օրվա ավարտը գունազարդվում է մեծ հրավառությամբ: Հունիսի նշանակալից իրադարձությունների շարքում են նաև Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրը (հունիսի 15) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը (հունիսի 18):


Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում հունիսին
Հունիսը բավականին ակտիվ զբոսաշրջային շրջան է, և տուրիստական կազմակերպությունները առաջարկում են տուրերի և էքսկուրսիաների լայն տեսականի: Դասական տուրերին մասնակցելով, այցելելով տեսարժան վայրեր Դուք պատմական և մշակութային հուշարձաններին ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն կունենաք: Էքստրիմ սպորտի և բացօթյա ակտիվ հանգստի սիրահարները անպայման գոհ կմնան արկածային տուրերից, իսկ հատուկ տուրերը թույլ կտան Ձեզ նորովի բացահայտել Հայաստանը: Կան նաև բյուջետային տուրերի լայն ընտրություն: Դուք կարող եք ծանոթանալ մեր կայքում տեղադրված տուրերի առկա տարբերակներին, ինչպես նաև տեսնել այլ հաճախորդների կարծիքները:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: