«Ոսկե աշուն» արտահայտությունը լիարժեք նկարագրում է աշնան երկրորդ ամիսը Հայաստանում: Հոկտեմբեր ամսվա առաջին կեսը իսկապես բավականին չոր և արևային է, եղանակը հաճելի զով: Ծառերը աստիճանաբար դեղին և կարմիր աշնանային «հարդարանք» են ստանում, ինչը հատուկ հմայք է հաղորդում թե՛ քաղաքային զբոսայգիներին, թե՛ հանգստյան գոտիներին: Հոկտեմբերին մրգերի առատությունը շարունակվում է. ոսկե անուշահոտ տանձը, խնձորի տեսականին և Հայաստանի համար խորհրդանշական պտուղներից մեկը՝ նուռը, համալրում են «արևային» խաղողի, դեղձի, քաղցր ձմերուկի և սեխի շարքը:


Ի՞նչ տեսնել Հայաստանում հոկտեմբերին
Պարզ և դեռ արևոտ օրերը հոկտեմբերին հոյակապ ժամանակ է էքսկուրսիաների համար: Տարվա այս ժամանակահատվածում Դուք կարող եք այցելել Հայաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը: Ձեր ուղևորության ծրագիրը կարող է ներառել Գառնիի հնագույն տաճարը, Գեղարդի, Տաթևի, Էջմիածնի, Խոր Վիրապի վանքերը և այլ պատմական ու ճարտարապետական «գանձեր»:


Հայաստանի հանգստյան գոտիները՝ Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, Հանքավանը նույնպես գրկաբաց սպասուն են զբոսաշրջիկներին հոկտեմբերին: Դուք նույնիսկ կարող եք հասցնել հանգստանալ Սևանում: Իհարկե, լճում ողալ այլևս հնարավոր չէ, բայց շշմեցնող բնապատկերներն ու թարմ իշխանի խորովածի համը փոխհատուցում են ամեն ինչ:


Եղանակը Հայաստանում հոկտեմբերին
Հոկտեմբերը Հայաստանում կարելի է համարել առաջին «լիարժեք» աշունը: Եթե սեպտեմբերին, հիմնականում, եղանակը մնում է տաք, ապա հոկտեմբերին արդեն զգացվում է հաճելի զովություն, և որոշ բարձրադիր վայրերում նույնիսկ գիշերը կարելի է նկատել թեթևակի ցրտահարումներ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականը բավականին շոգ է լինելու, հոկտեմբերին սպասվում է ավելի տաք եղանակ, քան սովորաբար:


Գրեթե ամբողջ ամսվա ամենօրյա ջերմաստիճանը կպահպանվի + 20 և նույնիսկ երբեմն մի փոքր ավելի բարձր: Զգալի տեղումներ նույնպես չեն սպասվում: Այսպիսով, 2023 թ.հոկտեմբերին արձակուրդը Հայաստանում նախատեսելիս՝ Դուք շատ տաք հագուստի կարիք չեք ունենալու, միայն կարող եք վերցնել մի քանի հարմար իրեր քաղաքից դուրս էքսկուրսիաների համար:


Տոներ և միջոցառումներ հոկտեմբերին
Հոկտեմբերին Հայաստանը նշում է իր մայրաքաղաք՝ Երևանի տարեդարձը: Տոնը կոչվում է «Էրեբունի-Երևան»՝ Էրեբունի հինավուրց բերդաքաղաքի անունով, որը հիմնադրվել է Արգիշտի թագավորի կողմից այս տարածքում հազարամյակներ առաջ: Այսօր Էրեբունու պեղումների տարածքը հնագիտական թանգարան է և Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Ամեն ոք կարող է այցելել բերդը: «Էրեբունի-Երևան» -ը ամենասիրված տեղական տոներից է, այս օրը տոնական միջոցառումներ և համերգներ են անցկացվում մայրաքաղաքի բոլոր անկյուններում: 2023 թ. Հոկտեմբերին Երևանը նշելու է, հիմնադրման օրվանից սկսած, իր 2801 ամյակը: Այս առիթով, 2 օր շարունակ, կանցկացվեն հատուկ տոնակատարություններ:


Տուրեր Հայաստանում հոկտեմբերին 2023
Ծրագրեք Ձեր արձակուրդը Հայաստանում ONE WAY TOUR-ի հետ, լիարժեք վայելեք ուղևորությունը, որը, անշուշտ, կպարգևի Ձեզ անմոռանալի տպավորություններ: 2023 թ. հոկտեմբերին մենք առաջարկում ենք Հայաստանում տուրերի ընտրության մեծ տեսականի: Տուրերը ներառում են դասական շրջագայություններ, այցելություններ երկրի հիմնական տեսարժան վայրեր, արկածային ձիարշավներ և ակտիվ հանգստի սիրահարների համար քայլարշավներ, ինչպես նաև հատուկ ֆոտոտուրեր և այլ հատուկ տուրեր: Հասանելի են նաեւ բյուդջետային տարբերակներ: Դուք կարող եք գտնել բոլոր տուրերի մանրամասն նկարագրությունները և դրանց մասին կարծիքները ONE WAY TOUR կայքէջում, իսկ մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել Ձեզ ընտրություն կատարել:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: