wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ 2024-ԻՆ

      13.07.18

      Սևանն ԱՊՀ երկրների տարածքում քաղցրահամ ջուր ունեցող ամենամեծ բարձրադիր լիճն է: Այն գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1900 մ բարձրության վրա: Լճի երկարությունը 75 կմ է, առավելագույն խորությունը մոտ 100 մ է, իսկ մակերեսը` մոտ 1400 քմ²: Սևանի ափերը ուշագրավ են գեղատեսիլ և շատ բազմազան բնությամբ. այստեղ կարող եք տեսնել թե՛ կանաչ ալպիական մարգագետիններ, թե՛ զառիթափ ժայռեր, և թե՛ խոշոր լողափ: Իսկ մայրամուտին, շրջապատված չորս վեհաշուք լեռնաշղթաներով, հսկայական ջրային «հայելին», արևի շողերով ոսկեզօծված, առանձնահատուկ գեղեցիկ և տպավորիչ տեսարան է սփռում դիտողի առջև:

      Հրեղեն մայրամուտը Սևանում

      Երեկոյան Սևանը

       

      Որտե՞ղ է տեղակայված Սևանա լիճը

      Սևանա լիճը տեղակայված է բարձր լեռնային շրջանում, որը գտնվում է Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա: Երևանից դեպի Սևան տանող մայրուղին բավականին քիչ ժամանակ է պահանջում Սևանա լիճ հասնելու համար. այստեղ հասնել հնարավոր է ինչպես տաքսիով, այնպես էլ հասարակական տրանսպորտով (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ): Օպտիմալ տարբերակ է մատչելի տուրերը, որոնք ներառում են նաև ուղևորափոխադրում:

      Սևանի մայրուղի

      Սևանի թերակղզի

       

      Եղանակը Սևանում և ջրի ջերմաստիճանը ամռանը

      Ձեր հանգիստը Սևանում ծրագրելիս մի՛ մոռացեք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ. նույնիսկ եթե ամռանը մայրաքաղաքում անտանելի շոգ է լինում, լիճն անպայման դիմավորելու է Ձեզ հաճելի թարմությամբ և զովությամբ: Երեկոյան կարող է իսկապես ցուրտ լինել (մինչև +9), իսկ զեփյուռը վերափոխվել ուժգին քամու: Սևանում ջուրը նույնպես բավականին սառն է: Նույնիսկ ամառային թեժ լողափնյա սեզոնի ընթացքում (հուլիսից մինչև սեպտեմբերի կեսը), ջրի ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում մինչև +20 աստիճան: Եթե ​​2024-ի ամռանը նախատեսել եք Ձեր հանգիստը Հայաստանում, վստահ եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել:

      Սևանի լողափեր

      Սևան

       

      Հանգիստ Սևան լճի ափին, գներ

      Հանգիստը Սևանում ամռանը գրավիչ է նաև գնային առումով: Եթե ​​Դուք նախատեսում եք մեկօրյա ուղևորության, դա հնարավոր է իրականացնել 5000-8000 դրամ ընկած գնային սահմաններում (մոտ 10-15 USD): Նմանատիպ տուրերը, որպես կանոն, ներառում են տրանսպորտի ծառայություն (Երևան – Սևան – Երևան), տեղական պատմական և ճարտարապետական ​​հուշարձանների այցելություն և ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություն: Մեկօրյա տեղակայումը հարմարավետ հյուրանոցում կարժենա մոտ 15000 — 20000 դրամ, (մոտ 30-40 USD): Մթերքի գները տեղական լողափնյա ռեստորաններում կարող են փոքր-ինչ տատանվել, սակայն մեծամասամբ դրանք էապես չեն տարբերվում մայրաքաղաքի գներից: Ի դեպ, այստեղ Դուք կարող եք համտեսել ածխի վրա պատրաստված համեղ Սևանի իշխան ձուկը:

      Նավարկություն Սևանում

      Տուր դեպի Սևանա լիճ

       

      Հյուրանոցներ Սևանա լճի մոտ

      Դուք միանշանակ կգտնեք Ձեր նախասիրություններին համապատասխան և շատ հարմարավետ վայր Սևանի ափերից մեկում: Ընտրությունը շատ լայն է՝սկսած բյուջետային լողափնյա տնակներից և տաղավարներից մինչև Եվրոպական ոճով ժամանակակից շքեղ հյուրանոցներ՝ իրենց մաքուր լողափերով, լողավազաններով, խաղահրապարակներով և հանգստի գոտիներով: Ամենահայտնի խոշոր հյուրանոցներից են՝ «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը, «Հարսնաքար» համալիրը՝ սեփական ջրազբոսայգով: Կան նաև փոքր հյուրանոցներ, որոնք հարմար են ռոմանտիկ հանգստի համար:

      Հարսնաքար հանգստյան համալիր

      Ջրային ատրակցիոններ Հարսնաքարում

       

      Ընտանեկան հանգիստ Սևանա լճի մոտ

      Սևանի հյուրանոցների մեծամասնությունը Ձեզ կառաջարկի հիանալի պայմաններ երեխաների հետ հանգստի համար: Ձեզ կներկայացվեն լողափեր փափուկ, թավշյա ավազով, հատուկ կահավորված խաղահրապարակներով, և, վերջապես, զվարճալի ջրաշխարհով՝ բազմազան ջրային արտակցիոննեով: Որոշ հյուրանոցներում մատոցվում են դայակի ծառայություններ:

      Լողափ Սևանում

      Ընտանեկան հանգիստ Սևանա լճի մոտ

       

      Սևանա լճի տեսարժան վայրերը

      2024 թ.-ի ամառը հիանալի ժամանակ է ոչ միայն հանգստանալու, այլև Սևանի տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Առավել հայտնի են Սևանի հնագույն վանքը (9-րդ դար): Վանական համալիրը տեղակայված է փոքր բլրի վերևում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան: Անհրաժեշտ է այցելել նաև Հայրավանքը և Նորատուսը (խաչքարերի գերեզմանատուն), որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր:

      Հայրավանք

      Նորատուս

       

      Տուրեր և փաթեթներ դեպի Սևանա լիճ

      Մեր գործակալության կողմից Հայաստանում 2024 թ.-ին առաջարկվող տուրերի մեծամասնությունը ներառում է ուղևորություն դեպի Սևան, որի ընթացքում Դուք հնարավորություն եք ունենալու հիանալ  տեղական հուշարձաններով: Այս դեպքում, ուղևորափոխադրման և էքսկուրսիայի ծախսերը ներառված են մատչելի տուր փաթեթի ընդհանուր արժեքի մեջ: Այնուամենայնիվ, Դուք կարող եք ընտրել Ձեզ համար առավել հարմար հանգստի տարբերակը Սևանում:

      Ուրախ տրամադրություն Սևանի ափին

      Լողափնյա հանգիստ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024