Սեպտեմբերը հիանալի ժամանակ է Հայաստանի հարստությունները լիովին վայելելու համար: Այս ամսվա ընթացքում եղանակի բավականին բարենպաստ է և հաճելի. դեռևս ամռան պես տաք է, բայց անտանելի շոգն արդեն նվազել է: Հյութալի, հասած հայկական պտուղների ժամանակն է, որոնք անմոռանալի բույր և հատուկ «արևային» համ ունեն: Սեպտեմբերին Դուք կարող եք ապահով ճանապարհորդել, քաղաքից դուրս պիկնիկներ կամ էքսկուրսիաներ կազմակերպել, ինչպես նաև պլանավորել Ձեր արձակուրդը Հայաստանի ցանկացած հանգստավայրում:


Որտե՞ղ գնալ Հայաստանում սեպտեմբերին
Փաստացի, սեպտեմբերը Հայաստանում ամռան շարունակությունն է. եթե Դուք նախատեսում եք Ձեր արձակուրդը անցկացնել որևէ հանգստավայրում, ապա եղանակային անսպասելի փոփոխությունների համար մտահոգվելու կարիք չունեք: Սևանա լճում լողափնյա սեզոնը շարունակվում է մինչև ամսվա առաջին կեսը, իսկ հանգստյան գոտիները Դիլիջանում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Աղվերանում և այլուր գործում են «ամառային» ռեժիմի համաձայն:


Սեպտեմբերը հիանալի ժամանակ է բաց երկնքի տակ պատմական և ճարտարապետական հուշարձաններ այցելելու համար (Գառնի, Գեղարդ, Տաթև, Խոր Վիրապ, Խնձորեսկ, և այլն), քանի որ օրվա ընթացքում, ի տարբերություն ամռան ամիսների, հիմնականում ջերմ ու պարզ եղանակ է, հատկապես լեռնային շրջաններում:


Եղանակը Հայաստանում սեպտեմբերին
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին բնորոշ է արևային եղանակ, և 2023 թվականի սեպտեմբերը այս առումով բացառություն չէ: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում և հարավային շրջաններում որոշ չափով նվազում է՝ պահպանվելով +25-ից +28 °C սահմաններում, իսկ երեկոյան ժամերին հաճելի զով է իջնում քաղաքի վրա: Բարձր, լեռնային շրջաններում «աշնանային ռեժիմին» անցումը ավելի կտրուկ է դրսևորվում, իսկ սեպտեմբերի կեսերին օդի ջերմաստիճանը կարող է տատանվել +10-ից +15-ի սահմաններում: Անձրևոտ օրերը հազվադեպ են նույնիսկ ամսվա վերջին, եղանակը հիմնականում պարզ ու չոր է:


Տոներ և միջոցառումներ սեպտեմբերին
Գիտելիքի միջազգային օրը — սեպտեմբերի 1-ը նույնպես նշվում է Հայաստանում: Դպրոցներում և բուհերում այս օրը կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ, իսկ ավելի ուշ` տոնական համերգներ և երեխաների համար զվարճալի ժամանց քաղաքի փողոցներում, այգիներում և նույնիսկ ՀՀ նախագահի նստավայրի տարածքում:


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է հիմնական ազգային տոներից մեկը` Անկախության օրը: Այս օրը 1991 թ. Հայաստանի ժողովուրդը քվեարկեց հանրապետության անկախության հանրաքվեի ժամանակ, ուստի սեպտեմբերի 21-ը կարելի է համարել Հայաստանի ժամանակակից պետության իրական ծննդյան օր: Առավոտյան մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տոնական շքերթ է անցկացվում, այնուհետև համազգային տոնակատարությունը շարունակվում է քաղաքի տարբեր մասերում, որտեղ բացմաթիվ համերգներ են կազմակերպվում: Օրվա ավարտին բոլորը կրկին հավաքվում են Հանրապետության հրապարակում` տոնական հրավառությունը վայելելու համար:


Տուրիստական ուղղություններ, տուրերի և էքսկուրսիաների գներ
Դժվա՞ր է որևէ տուր փաթեթ ընտրել, և դեռ մտածո՞ւմ եք, թե ինչպես կազմակերպել Ձեր հանգիստը 2023 թ.-ին: Մենք ուրախ կլինենք օգնել Ձեզ այս հարցում: Դուք կարող եք ծանոթանալ առաջարկվող տուր փաթեթների մանրամասներին ONE WAY TOUR կայքում, ինչպես նաև դիտել տեսանյութեր՝ արդեն մեր ծառայություններից օգտվողների մասնակցությամբ: Մենք առաջարկում ենք դասական տուր փաթեթներ, որոնք ներառում են ուղևորություններ դեպի հիմնական տեսարժան վայրեր (413 USD-ից սկսած), ակտիվ հանգստի սիրահարներին՝ արկածային քայլարշավներ և ձիավարություն (487 USD-ից սկսած), լուսանկարչական տուրեր Հայաստանի գեղեցիկ և գերող բնության գրկում (340 USD-ից սկսած), հատուկ տուրեր (436 USD-ից սկսած), բյուջետային տուրեր (USD-ից սկսած): Ներկայացված արժեքները նախատեսված են մեկ անձի համար:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: