Ձմեռային հեքիաթը Հայաստանին յուրահատուկ հմայք է պարգևում: Ճիշտ ժամանակն է անցկացնելու Ձեր հանգիստը լեռնադահուկային հանգստավայրերում, ինչպես նաև կազմակերպելու հաճելի երեկոյան հավաքույթներ՝ վայելելով մի բաժակ տաք սև սուրճ կամ «արևային» հայկական գինի: Եվ իհարկե, չպետք է մոռանանք ձմռան գլխավոր իրադարձության մասին. Ամանորյա տոները շատ սիրված են Հայաստանում և միշտ մեծ շուքով են տոնվում:
Դուք նույնիսկ ձմռանը հնարավորություն կունենաք այցելելու բավականին շատ տեսարժան վայրեր Հայաստանում: Ձեր նախասիրություններին համապատասխան տուր ընտրելու համար կարող եք նաև կարդալ մեր հաճախորդների կարծիքները մեր կայքում:
Ի՞նչ տեսնել Հայաստանում դեկտեմբերին
Ձմռանը Հայաստանում ոչ բոլոր տեսարժան վայրերն են հասանելի, քանի որ ձյան պատճառով շատ լեռնային ճանապարհներ դժվար անցանելի են դառնում: Այնուամենայնիվ, Դուք հնարավորություն կունենաք այցելելու Երևանի մոտակայքում գտնվող կարևոր տեսարժան վայրերը, օրինակ, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի վանքը կամ Էջմիածնի Մայր տաճարը:
Ուղևորությունը դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր Ձեզ կպարգևի զվարճալի ժամանց և ակտիվ ձմեռային հանգիստ անկախ ֆիզիկական պատրաստվածությունից: Իսկ Սևանա լիճ այցելությունը հիանալի հնարավորություն կտա զմայլվելու բացառիկ բնապատկերներով և ձմեռային տեսարաններով, ինչպես նաև համտեսելու տեղական ազգային կերակուրներից մեկը՝ իշխանի խորովածը:
Եղանակը Հայաստանում դեկտեմբերին
Հայաստանի կլիման շատ բազմազան է. շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանում առկա են մերձարևադարձային և չափավոր ցամաքային կլիմայական տիպեր: Ձմռանը հիմնականում ձնառատ է լինում, իսկ ամռանը՝ շոգ. երբեմն նույնիսկ նույն քաղաքի տարբեր շրջաններում ջերմաստիճանի տատանումները հասնում են 3-4 աստիճանի: Ձմռանը հարթավայրերում միջին ջերմաստիճանը իջնում է մինչև -5 աստիճան, իսկ լեռներում՝ -14 աստիճան:
Տոներ և միջոցառումներ դեկտեմբերին
Անշուշտ, Ամանորը դեկտեմբեր ամսվա գլխավոր իրադարձությունն է հանդիսանում: Նախապատրաստությունները սկսվում են նախքան տոները. Երևանի խանութները, սրճարանները, ռեստորաններն ու առևտրի կենտրոնները «հագնում են տոնական զգեստները» ամսվա առաջին օրերին: Ամանորյա փայլուն, շողշողուն լույսերով զարդերը տեղադրվում են հենց փողոցներում, իսկ քաղաքի սիրտը՝ Հյուսիսային պողոտան, վերածվում է գունագեղ Ամանորի տոնվաճառի:
Այսպիսով, այցելելով մայրաքաղաք դեկտեմբերի առաջին կեսին Դուք արդեն կզգաք նախատոնական ոգին և Ամանորյա հեքիաթի շունչը: Ի դեպ, այս շրջանում գործում են զեղչեր, և Դուք կարող եք շատ մատչելի գներով ձեռք բերել նվերներ Ձեր սիրելիների համար:
Տուրեր Հայաստանում դեկտեմբերին 2024
Մեր գործակալությունը առաջարկում է տարբեր ձմեռային տուրեր Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերին: Մեր անձնակազմը ուրախ կլինի պատասխանել Ձեր բոլոր հարցերին և օգնել ընտրություն կատարել: Տուրերի մեծ մասը ներառում է` տրանսֆեր (Հայաստանի տարածքում), հարմարավետ կացարան, նախաճաշ, զբոսավարի ծառայություն և էքսկուրսիաների ու տեսարժան վայրերի այցելության մուտքվճարներ: Ձմեռային տուրերի գները սկսվում են 136 $-ից (յուրաքանչուր անձի համար):
Դե, սպասում ենք Ձեր արձագանքներին և ողջունում ենք Ձեզ Հայաստանում:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: