Ապրիլին Հայաստանում Ձեզ սպասում է հաճելի և արևոտ եղանակ, կանաչ և թարմ բուսականություն, և իհարկե, ծաղկած մրգատու ծառերի արբեցնող բույրը, որոնց բազմազանությանը կարելի է հանդիպել անգամ Երևանի կենտրոնական փողոցներում: Դժվար է նկարագրել Հայաստանի գեղեցկությունն ապրիլյան զարթոնքի ժամանակ, սակայն պետք է նշել, որ մեկ անգամ այն տեսնելուց հետո Դուք չեք մոռանա այդ հմայքը:


Ու՞ր գնալ Հայաստանում ապրիլին
Ապրիլը հրաշալի ժամանակ է Հայաստանում՝ դեպի տեղական տեսարժան վայերեր և բնության գրկում տուրեր կազմակերպելու համար: Դուք կարող եք կազմակերպել տուրեր դեպի հիասքանչ, բարձրադիր Սևանա լիճ, այցելել հին-հեթանոսական Գառնու տաճար, ինչպես նաև այլ եկեղեցիներ և վանքեր, որոնք առանձնանում են իրենց բացառիկ ճարտարապետական տարրերով (օրինակ Գեղարդավանքը, որը մասամբ ժայռի մեջ է): Իհարկե, ցանկացած տուր ամբողջական չի լինում առանց երևանյան զբոսանքի և տեղական սրճարաններում ու ռեստորաններում համեղ ազգային խոհանոցի հետ ծանոթության:


Եղանակը Հայաստանում ապրիլին
Ապրիլը Հայաստանում առանձնանում է տեղումների քիչ քանակությամբ և արևոտ օրերի առատությամբ: Միևնույն ժամանակ ապրիլը բավականին մեղմ է, քանի որ շոգ ամառը դեռևս հեռու է: 2023 թ.-ին գարունը առանձնապես տաք է, օդի ջերմաստիճանը Երևանում արդեն մարտի վերջին հասնում է +20-22օC:


Ապրիլին սպասվում է մեծամասամբ բարենպաստ եղանակ տուրերի համար, օդի միջին ջերմաստիճան՝ մոտավոր +16-18օC (սակայն, լեռնային շրջաններում կարող է լիել ավելի ցածր ջերմաստիճան): Այսպիսով, 2023 թ.-ի ապրիլը բավական բարենպաստ է Հայաստանում տարբեր տուրերի կազմակերպման համար:


Տոներ և միջոցառումներ ապրիլին
Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է մարտի 8-ի տոների հետ միասին: Շնորհիվ ապրիլյան այս տոնի հետ, գարնան սկիզբը նշանավորվում է որպես ‹‹Կանանց միամսյակ››, որի ընթացքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սպասում են շնորհավորանքների, ինչպես նաև զեղչերի, ակցիաների և հաճելի անակնկալների խանութներում, սրճարաններում և ռեստորաններում:


Սուրբ Զատիկը Հայաստանում գարնան գլխավոր տոներից է, որը, սովորաբար, լինում է ապրիլ ամսին: Եթե պլանավորում եք կազմակերպել Ձեր տուրը ապրիլին, Դուք կարող եք նշել Սուրբ Զատիկը հայկական սովորույթների համաձայն և ծանոթանալ յուրօրինակ ու կարևոր տեղական ավանդույթներին, որոնք կապված են այս կարևոր քրիստոնեական տոնի հետ:


Տուրիստական ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ տուրերի և էքսկուրսիաների լայն շրջանակ 2023-ի ապրիլի համար: Դուք կարող եք ընտրել հատուկ տուր, կապված Զատիկի տոնակատարությունների հետ, կամ այլ ճանաչողական տուր, որը կընդգրկի Հայաստանի լավագույն տեսարժան վայրերը, իսկ տաք եղանակը թույլ կտա վայելել տուրը և Հայաստանի բնության գեղեցկությունը:


Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր հաճախորդների հարմարավետությունը, այդ պատճառով տուրի ծրագրի մեջ կարելի է փոփոխություններ կատարել ըստ Ձեր ցանկության: Եթե տուրի համար Ձեր գումարը սահմանափակ է, հնարավորություն կա ընտրելու մեր տուրիստական գործակալության կողմից առաջարկվող բյուջետային տուրերից մեկը: Վերջնական ընտրություն կատարելու համար կարող եք մեր կայքում տեսնել այցելուների կարծիքները տուրերի մասին:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: