wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024-Ի ՕԳՈՍՏՈՍԻՆ

      24.07.18

      Դուք միանշանակ ճիշտ ընտրություն կկատարեք 2024 թ. օգոստոսին Ձեր հանգիտը Հայաստանում կազմակերպելիս: Վստահ եղե՛ք, Դուք կունենաք հետաքրքիր և հագեցած արձակուրդ: Թող տաք եղանակը Ձեզ չվախեցնի: Դուք բազմաթիվ առավելություններ կգտնեք օգոստոսին Հայաստան այցելելիս: Այսպիսով, օրինակ, օգոստոսի կեսին Հայաստանում բերքահավաքի սկիզբն է: Այս ամսին Հայաստան ժամանելիս Դուք կհամտեսեք հայկական այգիների «արևոտ» պտուղները, որոնց աննկարագրելի համը երկար ժամանակ կմնա Ձեր հիշողության մեջ:

      «Արևոտ» պտուղները

      Ամառային շունչ

       

      Ի՞նչ տեսնել Հայաստանում օգոստոսին

      Իհարկե, մրգերը միակ առավելությունը չեն: Իրականում օգոստոսը լավագույն ժամանակն է քաղաքից դուրս ճանապարհորդությունների համար: Այս շրջանում մարզերում այդքան շոգ չէ, որքան Երևանում, իսկ չոր եղանակը կատարյալ է զբոսանքների, արշավների, պիկնիկների  համար, ինչպես նաև բաց երկնքի տակ գտնվուղ հուշարձանների դիտման համար: Ի դեպ, օգոստոս ամիսն համարվում է լողափնյա հանգստի համար լավագույն ժամանակը Հայաստանում. Սևանա լճի ջրի ջերմաստիճանը բարձրանում է 20 °C-ից:

      Սևան

      Սևանի Wishup լողափ

       

      Ի՞նչ անել Երևանում օգոստոսին

      Եթե որոշեք մի քանի օր անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում, ապա միանշանակ չեք ձանձրանա: Այնուամենայնիվ, օրվա արևոտ ժամերին ավելի լավ է ձեռնպահ մնալ բաց երկնքի տակ զբոսանքներից: Այդ ժամերը կարելի օգտագործել խելամտորեն՝ այցելելով թանգարաններ, որոնք Երևանում բազմազան են: Ամենճանաչվածներից են՝ Մատենադարանը, Հայոց ցեղասպանության թանգարանը, Ս. Պարաջանովի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Էրեբունի հնագիտական թանգարանը:

      Մատենադարան

      Հայկական հին ձեռագրեր

      Եթե ցանկանաք թարմանալ կարող եք այցելել տեղական ջրաշխարհը, որտեղ կգտնեք զվարճալի ջրային ատրակցիոններ: Իսկ երեկոյան անպայման զբոսնեք Երևանի կենտրոնով: Շրջեք Հյուսիսային պողոտայով, հիացեք Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող «Երգող շատրվաններով» կամ այցելեք Երևանի հարմարավետ բացօթյա սրճարաններ, որտեղ Ձեզ անպայման կմատուցեն հիանալի բուրավետ սև սուրճ:

      «Երգող շատրվաններ»

      Ջրաշխարհ, Երևան

       

      Եղանակը Հայաստանում օգոստոսին

      Հուլիսը և օգոստոսը ամենաշոգ ամիսներն են Հայաստանում: Ամռան վերջին ամիսը, որպես կանոն, շնորհում է առավելագույն թվով պարզ և արևոտ օրեր: Օգոստոսին օդի ջերմաստիճանը Երևանում 30°C-ից ցածր չի իջնում, իսկ երբեմն ջերմաչափի սյունը գերազանցում է 40 °C -ը: Այնուամենայնիվ, լեռնային շրջաններում և Սևանա լճում, նույնիսկ օգոստոսին, եղանակը բավականին զով է: Այսպիսով, եթե Դուք ծրագրել եք էքսկուրսիաներ կամ տուրեր քաղաքից դուրս, հատկապես գիշերակացով, մի մոռացե՛ք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ:

      Քայլարշավ ONE WAY TOUR-ի հետ

      Արագած լեռ

       

      Տոներ և միջոցառումներ օգոստոսին

      Օգոստոսի կեսերին նշվում է ամենահետաքրքիր հայկական տոներից մեկը՝ Խաղողի օրհնության օրը: Խաղողի (և ամբողջ բերքի) օրհնության ավանդության ակունքները սկիզբ են առնում դեռ հեռավոր հեթանոսությունից: Այնուամենայնիվ, արդեն երկար ժամանակ է ինչ այս տոնը նշվում է որպես Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն: Այս օրը խաղողը բերվում է եկեղեցի և օրհնությունից հետո բաժանվում ժողովրդին: Ենթադրվում է, որ պետք է սկսել խաղողի (որը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը) համընդհանուր բերքահավաքը միայն օրհնությունից հետո. համարվում է, որ միայն այս արարողությունից հետո բերքից հնարավոր կլինի ստանալ լավագույն գինին:

      Խաղողօրհնեք

      Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն

       

      Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում օգոստոսին

      Մեր տուրերի բազմազան ընտրանին հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր 2024-ի օգոստոսին Հայաստան կժամանեն: Դուք կարող եք ընտրել մի քանի դասական տուրերի տարբերակներ, որոնց մեջ ներառված ինչպես ուղևորություն դեպի Սևանա լիճ, այնպես էլ այցելություն երկրի հիմնական տեսարժան վայրեր (413 USD), իսկ արկածների սիրահարների համար կան արկածային արշավների և ձիարշավների տարբերակներ (487 USD):

      եր:

      Արկածային արշավներ, zip-line

      Սևանի թերակղզի

      Հատուկ թեմատիկ տուրերը հնարավորություն կտան Ձեզ մասնակցել տեղական փառատոններին, համտեսել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ և լուսանկարել Հայաստանի ամենագեղատեսիլ անկյունները (340 USD): Առկա են նաև բյուջետային տուրերի մի քանի տեսակներ (100 USD): Տուրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ Դուք կարող եք գտնել մեր կայքում, ինչպես նաև ծանոթանալ մեր հաճախորդների կարծիքներին:

      Լաստիվեր

      Ազգային փառատոններ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024