wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2024-Ի ՀՈՒԼԻՍԻՆ

      02.07.18

      Եթե կազմակերպեք Ձեր հանգիստը 2024 թվականի հուլիս ամսին Հայաստանում, ապա չեք զղջա: Արևոտ, տաք եղանակը լավագույն գործոնն է համարվում ամառային ժամանցի համար, որոնցից հայտնի է Վարդավառը: Ինչպես նաև, կարելի է ընտրել տուրեր, որոնք ներառում են քաղաքից դուրս ուղղություններ և էքսկուրսիաներ: Ճիշտ կողմնորոշվելու համար Դուք կարող եք աչքի անցկացնել տուրերի մասին մեր մասնակիցների կարծիքները:

      Վարդավառի փառատոնը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

      Տաթևի վանք

       

      Ի՞նչ տեսնել Հայաստանում հուլիսին

      Հուլիսը ամռան ամենաարևոտ և տաք շրջանն է: Հուլիսը ճիշտ ժամանակն է քաղաքից դուրս հանգիստը վայելելու համար: Ուղղությունների ընտրությունը բավականին լայն է: Դրանք կարող են լինել Ջերմուկի հանքային աղբյուրները, Դիլիջանի զով անտառները,  հարմարավետ հանգստի համար նախատեսված տարածքները Աղվերանում: Հուլիսի կեսից սկսած Սևանում սկսվում է լողափնյա թեժ շրջանը, երբ ջրի ջերմաստիճանը հասնում է 18-20C: Դուք կարող եք նաև համատեղել քաղաքից դուրս հանգիստը էքսկուրսիաների մասնակցության և տեսարժան վայրերի դիտման հետ:

      Դիլիջան, Պարզ լիճ

      Ջերմուկ, Ջրահարսի վարսեր

       

      Ի՞նչ անել Երևանում հուլիսին

      Հայաստանում ժամանակ անցկացնելու համար ամռան շոգը խոչընդտ չէ: Կեսօրին կարելի է ամբողջ ընտանիքով այցելել Երևանի ակվապարկը, լողալ, հանգստանալ, ստվերում նստած վայելել թարմ և սառը խմիչքը, կամ օգտվել բազմաթիվ ջրային ատրակցիոններից: Երեկոյան կարելի է շրջել քաղաքով: Դուք կարող եք անցնել հյուսիսային պողոտայով, գեղեցիկ հուշարնվերների կրպակներով, իսկ օրվա վերջում հանրապետության հրապարակում կարելի է վայելել «երգող շատրվանների» շոուն:

      Երգող շատրվաններ, Հանրապետության Հրապարակ

      Հյուսիսային պողոտա Երևանում

       

      Եղանակը Հայաստանում հուլիսին

      Հուլիսը Հայաստանի ամենաշոգ ամիսներից մեկն է: Այս շրջանում Երևանում ջերմաստիճանը հասնում է մինչև 30oC: Հայաստանի լեռնային շրջաններում ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, այնպես որ, եթե պլանավորում եք քաղաքից դուրս ուղևորություն, ապա մի՛ մոռացեք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ: Մյուս կողմից, հարկ է նշել, որ Հայաստանում, օդի հարաբերական խոնավության շնորհիվ, շոգը բավական հեշտ տանելի է:

      Ամառային եղանակը Հայաստանում

      Սևանա լիճ

       

      Ի՞նչ մրգեր կան Հայաստանում հուլիսին

      Հայաստանի արևահամ մրգերը այն վառ հիշողություններից մեկն են, որոնք տուրիստները իրենց հետ տանում են: Հուլիսը ամենաճիշտ ժամանակն է սեզոնային մրգերը վայելելու: Ամսվա առաջին կեսին կարելի է համտեսել ծիրան, որը համարվում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը: Միևնույն ժամանակ, կարելի է գտնել բալ, կեռաս, դեղձ և այլ մրգեր: Հուլիսին քաղցր և համեղ ձմերուկն ու սեխը վաճառվում են գրեթե բոլոր մրգի վաճառակետերում, և բավականին մատչելի են:

      Համեղ, ամառային շունչը

      Թութ

       

      Տոներ և միջոցառումներ հուլիսին

      Երևանում հուլիս ամսին անցկացվում է «Ոսկե Ծիրան» ամենամյա փառատոնը, որը բավականին հայտնի և ընդգրկուն միջոցառում է: Հուլիսի 14-ին Երևանում անցկացվում է «Ձմերուկի փառատոնը», ուր կարելի է այցելել երեխաների հետ, տեսնել և համտեսել յուրահատուկ ձևավորված ձմերուկները: 

      Ոսկե Ծիրան

      Ձմերուկի փառատոն

      Որպես կանոն, այս ամսին է լինում հայերի ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը: Վարդավառը ջրի տոն է: Այդ օրը և՛ երիտասարդները, և՛ մեծահասակերը հենց փողոցում ջուր են լցնում իրար վրա: Մասնակցում են բոլորը, առանց բացառության: Համարվում է, որ Վարդավառի ջուրը առողջություն և հաջողություն է բերում ամբողջ տարվա ընթացքում:

      Ջրային խաղեր Վարդավառի փառատոնում

      Հրշեջ մեքենան Վարդավառին

       

      Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում հուլիսին

      ONE WAY TOUR տուրիստական գործակալության մասնագետները սիրով կօգնեն Ձեզ կազմակերպելու Ձեր հանգիստը Հայաստանում 2024 թվականին: Դուք կարող եք ընտրել մի քանի դասական տուրեր, ներառյալ տուրեր դեպի երկրի հիմնական տեսարժան վայրեր: Ակտիվ հանգստի սիրահարներին, անկասկած, դուր կգան արկածային տուրերը: Կան տուրեր լուսանկարչության, հնագիտության  սիրահարների համար: Մեզ մոտ կարող եք գտնել նաև բյուջետային տուրեր:

      Սևանավանք

      Հաղպատ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024