Երևանը բարձրաբերձ ու փոքր բլուրների վրա տեղակայված քաղաք է։ Տեղացիներին բավականին ծանոթ է «բարձրանալ» կամ «իջնել» արտահայտությունը քաղաքի ինչ-որ հատվածում, բայց սա կարող է շատ անսովոր հնչել այցելուների և զբոսաշրջիկների համար: Սակայն, հենց քաղաքի այս անհավասար ռելիեֆի պատճառով է, որ կարելի է գտնել բազմաթիվ վայրեր, որտեղից բացվում է Հայաստանի մայրաքաղաքի փողոցների ապշեցուցիչ տեսարանը։ Այստեղ դուք կարող եք վայելել գեղեցիկ համայնապատկերը և գեղեցիկ լուսանկարներ ունենալ, որոնք երկար կմնան Ձեր հիշողության մեջ՝որպես ճանապարհորդություն:


Կասկադ
Կասկադ համալիրը Երևանի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։ Բարձրանալով համալիրի աստիճաններով՝ դուք կարող եք տեսնել ժամանակակից արվեստի ինքնատիպ գործեր՝ ցուցադրված հենց բաց երկնքի տակ: Կասկադի յուրաքանչյուր հաջորդ աստճանից Ձեր առջև կբացվի Երևանի կենտրոնի ավելի հետաքրքիր համայնապատկերը: Ի դեպ, դիտահարթակ, որը գտնվում է համալիրի ամենավերևում, արժե այցելել ոչ միայն ցերեկը, այլև ուշ երեկոյան կամ գիշերը` քաղաքի տեսարանը՝ ողողված հազարավոր գիշերային լույսերով: Այն իսկապես տպավորիչ է։
Մատենադարան
Քաղաքի հենց կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, գտնվում է Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտը։ Սա Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր թանգարաններից է, որտեղ, ամենայն հավանականությամբ, կցանկանաք էքսկուրսիայի մասնակցել։ Ի դեպ, Մատենադարանի մուտքի մոտ կարելի է մի քիչ մնալ, քանի որ այստեղից լավ տեսարան է բացվում դեպի Մաշտոցի պողոտա (քաղաքի կենտրոնական փողոց) և իր շրջակայքը։
Հաղթանակի թանգարան
Երևանի ամենաօրիգինալ թանգարաններից է Հաղթանակի թանգարանը, որը գտնվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված համանուն այգում։ Թանգարանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն գտնվում է երկրի խորհրդանշական պաշտպանի և աշխարհի պահապանի՝ Մայր Հայաստանի արձանի պատվանդանի ներսում։ Եվ նաև այստեղից կարելի է հիանալ քաղաքի համայնապատկերով, ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին:


«Արարատ» կոնյակի գործարան
Եթե որոշեք այցելել Երևանի լեգենդար «Արարատ» կոնյակի գործարան, ապա կունենաք ևս մեկ հնարավորություն՝ լուսանկարվելու հիասքանչ համայնապատկերի ֆոնին։ Գործարանի շենքերը գտնվում են բարձունքի վրա, և հենց «Արարատ» թանգարանի մուտքի մոտ բացվում է Հրազդան գետի կիրճի և դեպի այն իջնող ժայռոտ լանջերի անհավանական տեսարանը։


Կիևյան կամրջից բացվող տեսարան
Ի դեպ, այս գեղատեսիլ կիրճը անցնում է մի քանի թաղամասերով՝ բառացիորեն «կտրելով» քաղաքը։ Դուք կարող եք հիանալ նրա բնական գեղեցկությամբ, օրինակ՝ Հաղթանակի կամրջից կամ Կիևյան (Կիևսկի) կամրջից։ Կիևյան կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է քաղաքային զբոսայգիներից մեկը, որտեղ կարելի է նստել հարմարավետ սրճարաններում կամ անմիջապես կանաչ սիզամարգերի վրա և լիովին վայելել ինչպես կիրճի տեսարանը, այնպես էլ հաճելի հանգիստը։


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: