«Էկոտուրիզմի» գաղափարը համեմատաբար նոր է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Ընդհանուր առմամբ, էկոլոգիական տուրիզմը կարող է սահմանվել հետևյալ կերպ՝ «Պատասխանատու ճանապարհորդություն դեպի բնության հրաշալիքներ, որի ընթացքում նախատեսվում է ձեռնարկել բնապահպանական միջոցներ»: Հայաստանի բնական տարածքների հարստությունն ու բազմազանությունը հիանալի պայմաններ են ստեղծում էկո-տուրիզմի սիրահարների համար: Ստորև մենք կքննարկենք էկոտուրիզմի լավագույն 5 վայրերը, որոնք կարող են Ձեզ օգնել գտնել բնության հետ ներդաշնակությունը և վայելել այն։


Էկոտուրիզմի տեսակները Հայաստանում
Հայաստանը լեռնային երկիր է․ ուստի զարմանալի չէ, որ էկոտուրիզմի ամենատարածված տեսակներից են քայլարշավներն ու լեռնագնացությունը: Մեկ այլ հետաքրքիր տարբերակ է քարանձավների ուսումնասիրությունը, որտեղ հյուրերին սպասում են հետաքրքիր արկածներն ու «ստորգետնյա աշխարհի» աննման գեղեցկությունը: Ձեզ մտահոգո՞ւմ է բնապահպանության հարցը: Այդ դեպքում կարող եք ընտրել առավել բնապահպանական ուղևորափոխադրման միջոցը: Իհարկե, մենք խոսում ենք ձիավարության մասին։ Իսկ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող սպորտի սիրահարները կարող են փորձել իրենց ուժերը՝ ընտրելով լեռնային հեծանվավարությունը: Ավելի պասիվ հանգիստ նախընտրողներին էկոտուրիզմը նույնպես անակնկալ է մատուցում․ նրանք կարող են պարզապես վայելել վայրի բնությունը՝ դիտելով վայրի կենդանիների ապրելակերպը:


Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարները
Չնայած այն հանգամանքին, որ զբոսաշրջության այս ոլորտը համեմատաբար «երիտասարդ» է Հայաստանում, էկոտուրիզմը ակտիվորեն զարգանում է և մեծ հեռանկարներ ունի: Երկիրն ունի շատ գյուղեր, որոնք գտնվում են քաղաքի թոհ ու բոհից հեռու, որտեղ կարող եք գտնել հիանալի պայմաններ էկոտուրիզմի համար: Որոշ տեղերում արդեն իսկ հիմնադրվել են հյուրատներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ բնության գրկում: Հսկայական բնական տարածքների առկայությունը, բնապատկերների բազմազանությունը, ինչպես նաև արգելոցների վայրի «անմշակ» բնությունը Հայաստանը դարձնում են իսկական «դրախտ» էկոտուրիստների համար:


էկոտուրիզմի համար նախատեսված 5 լավագույն վայրերը Հայաստանում
Խոսրովի անտառ պետական արգելոց
Տեղացիները Խոսրովի պետական արգելոցը դեռ անվանում են «Խոսրովսկի անտառ»: Այս զարմանահրաշ վայրը ամբողջությամբ ծածկված է խիտ կանաչ բուսականությամբ: Այստեղ աճում են 1850 տեսակի բույսեր: Տեղական կենդանական աշխարհը նույնպես հարուստ է․ Խոսրովի արգելոցի «բնակիչների» մեծ մասը ներառված է Կարմիր գրքում:


Ուրցաձոր
Ուրցաձորը հիանալի վայր է գյուղական էկոտուրիզմի համար: Էկոտուրիզմը այստեղ ակտիվորեն զարգանում է: Ուրզաձորում կարող եք մասնակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված տարբեր միջոցառումների և այցելել տեղական էկոկրթական կենտրոն: Զբոսաշրջիկները հյուրընկալվում են գյուղական հյուրատներում:


Արագած
Ակտիվ հանգստի երկրպագուները անպայման պետք է «ծանոթանան» Հայաստանի լեռների հետ: Եթե Դուք ունեք բավարար ֆիզիկական պատրաստվածություն, կարող եք փորձել նվաճել երկրի ամենաբարձր գագաթը` Արագած լեռը:


Ենոքավան
Ենոքավան գյուղը նույնպես հիանալի լեռնային հանգստավայր է, որը գրավում է իր շքեղ բուսականությամբ և բյուրեղյա օդով: Այստեղ կան գրեթե բոլոր հնարավոր պայմանները ակտիվ հանգիստը լիարժեք անցկացնելու համար։


Ձիավարություն պատմական վայրերում
One Way Tour տուրիստական գործակալության կողմից առաջարկվող ձիարշավները հիանալի հնարավորություն են ընձեռում միաժամանակ վայելելու էկոտուրիզմը, բացօթյա ճանապարհորդությունը և ուսումնասիրելու տեղական պատմական և ճարտարապետական տեսարժան վայրերը: Ի դեպ, դրանցից շատերը գտնվում են գեղատեսիլ վայրերում՝ անմիջապես բաց երկնքի տակ:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: