Ձմռանը արձակուրդրներն անցկացնելու ամենալավ տարբերակը Հայասատանում Ձեր ձմեռային հանգիստը կազմակերպելն է: Հայաստանը հիանալի երկիր է ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար, քանի որ Հայաստանում կարելի է ակտիվ ձմեռային հանգիստը համադրել դեպի երկրի տեսարժան վայրեր տուր — փաթեթների հետ: Դեպի Հայաստան ուղեգիրը հրաշալի նվեր է սիրելիների և հարազատների համար:


Ձմեռային հանգիստ Հայաստանում
Հայաստանում ձմեռային հանգիստն անց կացնելն ունի մի շարք առավելություններ՝ հետաքրքիր տուր — փաթեթների բազմազանություն, բարձրորակ սերվիս, ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր սարքվորումների առկայություն, մատչելի գներ: Պասիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայված առողջարաններից:


2022 — 2023 թթ Հայաստանում ձմեռային հանգիստը խոստանում է հետաքրքիր լինել: Հրաշալի գաղափար է Ամանորը Հայաստանում անցկացնելը: Երևանում և Երևանից դուրս սպասվում են մի շարք միջոցառումներ: Այցելուները կկարողանան մասնակցել հայակական ազգային տոնակատարություններին, ինչպիսիք են օրինակ՝ Տյառնընդառաջը, երբ ապագա ամուսինները թռնում են կրակի վրայով իրենց միությունն ամրապնդելու համար: Մեկ այլ տոնակատարություն է Սուրբ Սարգսի տոնը՝ սիրահարների տոնը: Հայաստանում ձմռանը եղանակը նպաստավոր է զբոսանքների համար:
Ուր գնալ ձմեռային արձակուրդներին
Խորհուրդ է տրվում Հայաստանում ձմեռային հանգիստն սկսել մայրաքաղաքից: Նրանց, ովքեր սիրում են ձմռան երեկոն անց կացնել թեյի սեղանի շուրջ, Երևանն առաջարկում է մի շարք հարմար և գողտրիկ ռեստորաններ, բարեր, սրճարաններ, որտեղ կարելի է նաև համտեսել հայակակն ավանդական ուտեստներ և ձեռք բերել նոր ծանոթություններ:


Մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո խորհուրդ ենք տալիս անպայման այցելել քաղաքից դուրս տեղակայված տեսարժան վայրերը, որտեղ գործում են լեռնադահուկային հանգստավայրերը: Հայաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայրերն են Ծաղկաձորը, Սևանը, Ջերմուկը: Լեռնադահուկային հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել:


Եթե ցանկություն ունեք սովորել չմշկասահք, ապա հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում կան դրա համար բոլոր նախադրյալները: Երկրի գլխավոր սահադաշտը գտնվում է մայրաքաղաքի հենց սրտում: Մեկ այլ սահադաշտ տեղակայված է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բնավ անհրաժեշտ չի, որ Ձեր սեփական թանկարժեք չմուշկներն ունենաք, քանի որ կարելի է սահադաշտում մատչելի գնով վարձույթով չմուշկներ ձեռք բերել: Ձմռանը Հայաստանում հանգիստը նաև նախատեսում է այց Սևանա լիճ, Գառնի, Գեղարդ: Նմանատիպ վայրեր այցերով հագեցած տուր — փաթեթները պարզապես կհիացնեն փոքրիկ ճանապարհորդներին:
Եղանակը Հայաստանում ձմեռը
Հայաստանում ձմեռը ձնառատ է, բայց մեղմ: Տեղումների քանակն ավելանում է հատկապես դեպի գարուն: Օդի ջերմաստիճանը հասնում է +2°C: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի Հայաստանի տարբեր մասերում եղանակը կարող է տարբեր լինել:


Ձմեռային տուրիստական փաթեթներ 2020
Հայաստանի հրաշագեղ բնությունը յուրահատուկ գեղեցկությամբ է օժտված ձմռանը: Այդ իսկ պատճառով ձմեռային տուր — փաթեթը հանգստի համար հրաշալի տարբերակ է: 2022 — 2023 թթ Հայաստանում ձմեռային հանգստի շրջանակներում ոչ միայն կկարողանաք օգտվել մի շարք հետաքրքիր տուր — փաթեթներից, այլ նաև մասնակցել ամանորյա միջոցառումներին:


Դեպի Հայաստան տուր — փաթեթը հրաշալի տարբերակ է ընտանեկան հանգստի համար:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: