Հայաստանը զարմանալի պատմություն և աննկարագրելի գեղեցիկ բնություն ունեցող երկիր է: Անկախ այն փաստից, որ հանգստի համար Հայաստանում սահամանափակող սեզոնայնություն գոյություն չունի, գարնան ամիսներին Հայաստանում հանգիստն անց կացնելը շատ լավ ընտրություն է շնորհիվ կլիմայական բարենպաստ պայմանների, ինչպես նաև տուրիստական ընկերություններ կողմից առաջարկվող փաթեթների համեմատաբար ցածր գների:


Գարնանային հանգիստ Հայաստանում
2023 թ-ի գարնանը դեպի Հայաստան ուղեգրերի առավելությունը կայանում է նրանում, որ ամառը Հայաստանում սկսում է գրեթե ապրիլ ամսից: Գարնան առաջին իսկ ամիսներին Հայաստանում բնությունը սկսում է ընդգծել իր յուրահատուկ գեղեցկությունը: Տաք եղանակային պայմանները, հատկապես Երևանում, ստեղծում է բոլոր հնարավոր պայմանները դեպի տեսարժան վայրեր տուրերին մասնակցելու համար, որոնց ընթացքում կտեսնեք հետաքրքիր պատմամշակութային հուշարձաններ: Նման եղանակային պայմանները կօգնեն նաև հաճելի հանգիստ կազմակերպելու հարցում: Դեպի Հայաստան ուղեգրերը հրաշալի գաղափար է ընտանեկան հանգստի կազմակերպման հարցում:


Ուր գնալ գարնանը
Պատմական Հայաստանի հետ ծանոթությունը խորհուրդ է տրվում սկսել Երևանից: Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերից հարկ ենք համարում առանձնացնել Մատենադարանը, որտեղ պահվում են հնագույն ձեռագրեր, Էրեբունի թանգարանը, գիտությանը, պատմությանն ու նշանավոր մարդկանց կյանքի մասին պատմող թանգարանները: Յուրաքանչյուր փողոցի վրա կարելի է տեսնել ռեստորաններ, սրճարաններ և այլ վայրեր, որտեղ կարելի է տուրից հետո համտեսել համեղ ուտեստներ:


Բացի այդ 2023 թ գարնանը Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները թույլ կտան այցելել կենդանաբանական այգի, որտեղ կարելի է տեսնել ֆլորայի և ֆաունայի բացառիկ տեսակներ, կերակրել կենդանիներին, ձիարշավարանում ձի հեծնել կամ պարզապես հանգստանալ մաքուր օդին: Երևանում գարնանը անց են կացվում մի շարք միջոցառումներ, համերգներ և ցուցահանդեսներ:


Եղանակը Հայաստանում գարնանը
Ինչպես արդեն նշել էինք, գարնանը Հայաստանում հանգիստն անց կացնելը շատ չի տարբերվում ամռանը Հայաստանում Ձեր կազմակերպած հանգստից: Տաք սեզոնի մեկարկը տրվում է բավականին շուտ. մարտին օդի ջերմաստիճանը հասնում է 10-12°C, ապրիլին՝ 17-19°C, իսկ մայիսին՝ 20°C: Այսպիսով՝ տուրիստական ընկերությունների առաջարկած փաթեթների մատչելությունը այդ փաթեթները հասանելի է դարձնում բոլոր նրանց համար, ովքեր որոշել են իրենց գարնանային հանգիստն անց կացնել Հայաստանում:


Տուրիստական փաթեթներ 2023
Գարնանը Հայաստանում անց են կացվում հետաքրքիր միջոցառումներ և տոնակատարություններ: Ի տարբերություն աշխարհի մի շարք ազգերի, տեղացիները չեն սահմանափակվում մարտի 8-ին նշվող Կանանց միջագային օրով: Հայաստանում կանանց նվիրված տոնը նշվում է մեկ ամիս՝ ավարտվելով ապրիլի 7-ին:


Որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջինն պետություն, Հայաստանում մեծ նշանակություն է տրվում Զատիկին: Այսպիսով՝ դեպի Հայաստան տուրիստական փաթեթը հրաշալի հնարավորություն է իրադարձություններով հագեցած հանգիստ անց կացնել Հայաստանում, ինչպես նաև հրաշալի նվեր սիրելի կանանց և աղջիկներին:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: