Ամառը իրական, արևոտ, հյուրընկալ Հայաստանն իր ամբողջ հմայքով տեսնելու հրաշալի ժամանակ է: Ձեզ սպասում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը՝ բազմաթիվ յուրահատուկ հուշանվերների խանութներով, հարմարավետ սրճարաններով, որտեղ կարող եք անցկացնել հաճելի և զով երեկոներ՝ վայելելով մեկ գավաթ սև սուրճ, հյութալի մրգեր, որոնք կլանում են իրական ‹‹ամռան արևի բույրը››:
Ու՞ր գնալ և ինչ տեսնել Հայաստանում ամռանը
Հայաստանը բաց երկնքի տակ գտնվող հազարավոր տեսարժան վայրերի երկիր է: Այս տեսանկյունից ամառը հրաշալի շրջան է ծանոթանալու Հայաստանի պատմական և ճարտարապետական կոթողների հետ: Ուղևորությունների մեծամասնությունը ներառում է այցելություն նախաքրիստոնեական շրջանից պահպանված Գառնու — Միհրի տաճար, ժայռափոր Գեղարդ, բարձրադիր Սևանա լիճ: Արժե այցելել Տաթևի վանք, հասնելով նրան աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղիով, կազմակերպել երեկոյան զբոսանքներ հով եղանակին Երևանով, և տեսնել հրապարակի ‹‹Երգող շատրվանների›› ապշեցուցիչ շոուն:
Եղանակը Հայաստանում ամռանը
Ամառը Հայաստանում բավականին շոգ է, օդի ջերմաստիճանը Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին կարող է հասնել +35oC — +38oC: Չնայած դրան, օդի հարաբերական խոնավության շնորհիվ բավականին հեշտ է շոգին դիմադրել: Սակայն, բարձր լեռնային շրջաններում կլիման համեմատաբար ցածր է, ջերմաստիճանային տատանումները կարող են հասնել 10-12 oC, ինչը արժե հաշվի առնել քաղաքից դուրս հանգստի ուղևորվելիս:
Հայաստանում ամառային հանգստի լավագույն վայրերը
Հայաստանի առողջարանային քաղաքները կզարմացնեն Ձեզ իրենց գեղատեսիլ բնապատկերով և կնվիրեն հրաշալի ամառային արձակուրդ Ձեզ և Ձեր երեխաներին: Դիլիջանը հեքիաթային անկյուն է, տեղակայված լեռներում և շրջապատված կաղնիներով և փշատերև անտառներով: Անգամ ամռան տապին, այստեղ թագավորում է հաճելի եղանակը, իսկ օդը առանձնանում է յուրահատուկ մաքրությամբ և թարմությամբ:
Ջերմուկը առողջարանային քաղաք է, բազմաթիվ բուժական բնական աղբյուրներով և բարձրակարգ հանգստավայրերով: Բացի այդ, Ջերմուկը գրավիչ է իր ջրվեժով, որտեղից կարելի է հիանալ շրջակա խիտ անտառներով:
Բարձրադիր Սևանա լիճը համարվում է Հայաստանի մարգարիտը: Այստեղ հասանելի են լողափնյա հանգստի և ժամանցի բոլոր տեսակները, իսկ լողափնյա սեզոնը տևում է հուլիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը: Հայաստանի հանգստավայրերից արժե նշել նաև Աղվերանը, Արզնին, Հանքավանը և Ծաղկաձորը, որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը:
Ակտիվ հանգիստ, ամառային հանգիստ լեռներում
Հայաստանի լեռնային ռելիեֆը և բնությունը հրաշալի ընտրություն են բաց երկնքի տակ ժամանակը անցկացնել ցանկացողների համար: Ամռանը այցելելով Հայաստան, Դուք կունենաք հրաշալի հնարավորություն ոչ միայն հանգստանալու, այլ նաև կկարողանաք օգտվել էքստրեմալ զբոսաշրջությունից: Այստեղ կա ալպինիզմի, ժայռամագլցման կամ լեռնային գետերում ռաֆտինգի հրաշալի հնարավորություն: Կարելի է կազմակերպել նաև անմոռանալի թռիչք պարապլանով:
Տուր-փաթեթների արժեքները Հայաստանում: Ուղեգրերի և էքսկուրսիաների արժեքները Հայաստանում 2024-ին
Հայաստանում 2024 թվականի առավելություններից մեկը բավական մատչելի գներն են: Այստեղ կարելի է գտնել հարմար փաթեթներ, բոլոր ֆինանսական հնարավորություններին համապատասխան: Մեր տուրիստական գործակալությունը սիրով կառաջարկի Ձեզ դասական տուր փաթեթներ՝ սկսած $413, արկածային տուրեր՝ սկսած $487 կամ էլ հատուկ տուրեր ըստ հետաքրքրության՝ սկսած $340: Կա նաև ոչ թանկ փաթեթների հրաշալի ընտրություն, որոնք հարմար են երիտասարդների, ուսանողների կամ այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ամառային հանգստի բյուջետային տարբերակը: (Փաթեթի արժեքը սկսած $100-ից):
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: