Ժամանակակից ռեստորաններից ոչ բոլորը կարող են զարմացնել իրենց օրիգինալ ինտերիերով և համեղ ուտեստներով: Սակայն, աշխարհում կան այնպիսի հաստատություններ, որտեղ այցելությունը իսկապես կարող է վերածվել անմոռանալի արկածի:
Աշխարհի 7 ամենաարտասովոր ռեստորանները
Երբևէ ճաշել եք այնպիսի ռեստորանում, որտեղ ամեն ինչ՝ սկսված պատերից մինչև աթոռ-սեղանները պատրաստված են էղել սառույցից և ձնից: Կամ ընկերների հետ նստել մի սեղանի շուրջ, որը տեղակայված է խորը կիրճի զառիթափ լանջին՝ 100 մետր բարձրության վրա: Պատկերացնում եք, որ այդպիսի հաստատությունները անիրական չեն, դրանք իրականում գոյություն ունեն: Եկեք ծանոթանանք աշխարհի 7 ամենայուրահատուկ ռեստորաններին:
Ստորջրյա ռեստորան Մալդիվներ
Մալդիվների ստորջրյա ռեստորանը տեղակայված է օվկիանոսի մակարդակից 5 մ խորությամբ: Սեղանի շուրջ նստած, ռեստորանի հյուրերը կարող են միաժամանակ հետևել ծովային կենդանիներին, քանի որ պատերի և առաստաղի փոխարեն տարածքը ծածկված է մեծ թափանցիկ կիսաշրջանաձև գմբեթով: Զգացողություններն այնպիսին են, կարծես Դուք գտնվում եք մեծ ակվարիումի մեջ: Հաստատությունը մեծ պահանջարկ ունի զբոսաշրջիկների շրջանում, և այստեղ անհրաժեշտ է սեղան ամրագրել մոտավորապես 2 շաբաթ առաջ:
«Snow Castle» Ֆինլանդիա
Այս ռեստորանի անունը թարգմանվում է որպես ՙՙՁնե դղյակ՚՚. Այս յուրօրինակ հաստատությունը գործում է տարվա ցուրտ ժամանակներին՝ հունվարից ապրիլ ամիսներին: ՙՙՁնե՚՚ ռեստորանում տարածքը՝ պատերը և առաստաղը պատրաստված են ձնից: Հյուրերի համար նախատեսված սեղաններն ու աթոռները սառույցից են պատրաստված, իսկ նստատեղերը ծածկված են եղնիկի կաշվով: Հաստատության պատերը զարդարված են օրիգինալ հարթաքանդակներով և սառցե քանդակներով: Ի դեպ, այստեղ բավականին ցուրտ է, ջերմաստիճանը մոտ 5 աստիճան է: Այդ իսկ պատճառով, երկար մնալ չի հաջողվի, եթե նույնիսկ տաք եք հագնվել:
«Fàngwēng Restaurant» Չինաստան
Այս անհավանական չինական ռեստորանը գտնվում է խորը կիրճի ժայռի վրա: Տարածքը բառացիորեն կառուցված է ժայռի մեջ: Այստեղ հասնելն այդքան էլ հեշտ չէ, նրանք, ովքեր ցանկանում են ճաշել այս ռեստորանում, կունենան արկածային ճանապարհ ճոճվող կամրջով: Այնուամենայնիվ, արժե: Դուք կարող եք տեղակայվել գեղատեսիլ քարանձավի ներսում, որտեղ լամպերը կախված են անմիջապես քարքարոտ առաստաղից: Իսկ, ամենահամարձակների համար տեղակայված են սեղաններ հենց պատշգամբում՝ ձորի վերևում։
«Dinner in the sky» Բելգիա
՛՛Ընթրիք Երկնքում՛՛- սա ամենևին էլ փոխաբերական իմաստով չէ գրված: Այս ռեստորանի այցելուներին հրավիրում են ընթրել գլխապտույտ առաջացնող բարձրության վրա: Հյուրերը նստում են հատուկ տարածքում գտնվող սեղանի շուրջ, որն ապա 50մ բարձրանում է՝ մոտ 17-րդ հարկ: Ձեր ցանկությամբ, այնտեղ կարող է նաև ՛՛ճախրել՛՛ նվագախումբ, որն էլ ավելի անմոռանալի հիշողություններ կպարգևի Ձեզ:
«Vampire Café» Ճապոնիա
Այս էքսրտեմալ ռեստորան-սրճարանի անունով ամեն ինչ ասված է: Ասյտեղ մուտք գործելով, Դուք հայտնվում եք կոմս Դրակուլայի չարաբաստիկ դղյակ: Սարսափի մթնոլորտը լրացնում են ՛՛իրական՛՛ չղջիկները, խոսացող կմաղքը, և արյան կաթիլները, որոնք թափվում են հենց հայելիներից: Տվյալ ՛՛սարսափազդու՛՛ ոճով են մատուցվում նաև ուտեստները, չնայած որ դրանք ամենահասարակ և միջազգային ուտեստներն են:
«Grotta Palazzesse Restaurant» Իտալիա
՛՛Քարանձավային ռեստորան՛՛-ը գտնվում է Իտալիայի Պալինյանո ա Մարե քաղաքում: Զարմանահրաշ ռեստորանը կառուցված է հենց բնության կողմից: Հազարավոր տարիների ընթացքում, օվկիանոսը ողողել է քարանձավի ներսը՝ առաջացնելով 2 բացվածք, որի ետևում ստեղծվել է փակ տարածություն: Սեղանների մի մասը գտնվում է քարանձավի ծայրամասային հատվածում՝ ծովի մակարդակից 25մ բարձրության վրա: Մինչ ռեստորանի հյուրերը վայելում են ընթրիքը, ժայռի ներքևում ալեկոծվում են ծովի մոլեգին ալիքները:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը: