Եթե ամռանը չեք հասցրել վայելել հանգիստը Հայաստանում, մի՛ անհանգստացեք: Աշունը ճիշտ ժամանակն է այցելելու այս հյուրընկալ երկիրը և ծանոթանալու գեղեցիկ բնությանը, հնագույն ավանդույթներին ու հարուստ պատմամշակութային ժառանգությանը: Աշնանը քայլարշավային և էքսկուրսիոն հիմնական ուղղությունները հասանելի են Հայաստանում: Բացի այդ, տարվա հենց այս եղանակին է հասունանում մրգերի մեծ մասը. դեղձը, ձմերուկը, սեխը, թուզը և խաղողը կգերեն Ձեզ իրենց առանձնահատուկ «արևայի» համով:


Ի՞նչ տեսնել Հայաստանում աշնանը
Բավականին մեղմ աշունը Հայաստանում թույլ է տալիս լիարժեք մասնակցել տուրերին և քայլարշավներին: Սեպտեմբերի առաջին կեսին լողափնյա շրջանը դեռևս շարունակվում է Սևանա լճում, որտեղ Դուք կարող եք հիանալի հանգիստ անցկացնել ամբողջ ընտանիքի հետ: Կարող եք այցելել նաև Ջերմուկի առողջարանները, Ծաղկաձորի կամ Դիլիջանի հանգստյան գոտիները, որտեղ Ձեր հանգիստը կհամալրվի բյուրեղյա պարզ լեռնային օդով և գեղատեսիլ տեսարաններով: Հայաստանի բնությունը աշնանը շատ գեղեցիկ է. կլիման բավականին չոր է, որը թույլ է տալիս լիարժեք վայելել տարվա այս եղանակի ամբողջ հմայքը` քայլել չոր, խշխշան տերևների վրայով, հիանալ կարմիր և «ոսկե» երանգներով ներկված ծառերի «հագուստներով»:


Եղանակը Հայաստանում աշնանը
Աշնան սկիզբը Հայաստանում հիմնականում բավականին տաք է, երբեմն էլ նույնիսկ շոգ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը պահպանվում է + 30 °C, սակայն, ի տարբերություն ամառային ամիսների, սեպտեմբերին արդեն իսկ երեկոյան բավականին հով է դառնում: Ամսվա կեսին ջերմությունը նվազում է, բայց եղանակը մնում է ջերմ և հաճելի: Օդի ջերմաստիճանը նվազում է մինչև + 20-22 °C: Գրեթե ամբողջ աշնան ընթացքում պահպանվում է չոր եղանակ, հիմնականում տեղումները սկսվում են նոյեմբերի վերջին: Լեռնային շրջաններում եղանակի փոփոխությունը ավելի ցայտուն է արտահայտված:


Աշնանային տոներ և միջոցառումներ
Սեպտեմբերի 21-ին նշվում է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր տոներից մեկը` Անկախության օրը: Որպես կանոն, տոնակատարությունը սկսվում է առավոտյան շքերթով Հանրապետության հրապարակում և շարունակվում է քաղաքի փողոցներում` համերգների, ներկայացումների և տարբեր ժամանցային միջոցառումների տեսքով: Տոնի ավարտը համեմվում է շքեղ հրավառությամբ գլխավոր հրապարակում ուշ երեկոյան:


Աշունը բերքահավաքի ժամանակն է, և այս կապակցությամբ Հայաստանում նշվում է ամենագեղեցիկ տոներից մեկը` Արենի գինու փառատոնը: Փառատոնը անցկացվում է հոկտեմբերին Արենիում՝ հայկական գինեգործության օրրանում: Բազում զբոսաշրջիկներ մասնակցում են այս գունեղ տոնակատարությանը:


Անպայման ներառեք Արենի գինու փառատոնը Ձեր շրջագայության ծրագրում, և Դուք անկասկած կանցկացնեք հիանալի ժամանակ՝ համտեսելով հայկական գինիների լավագույն տեսականի, ինչպես նաև պանրի տեսականի, լավաշ և հայկական ազգային խմորեղեն: Այստեղ Ձեզ հնրավորություն կընձեռվի մասնակցել ժողովրդական երգերով և պարերով լի միջոցառումներին, որոնք կպարգևեն Ձեզ անմոռանալի տպավորություններ:


Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում աշնանը
Մեր տուրիստական գործակալությունը սիրով առաջարկում է Ձեզ 2021թ.-ի աշնանային էքսկուրսիաների մեծ բազմազանություն: Դասական տուրերը կծանոթացնեն երկրի հիմնական պատմական և ճարտարապետական հուշարձաններին (Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր, Սևան, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլն): Հատուկ տուրերը հնարավորություն կընձեռեն նկարելու անասելի գեղեցկության տեսարաններ, տեղեկություն ստանալու տեղական ավանդույթների մասին, ինչպես նաև փորձելու համեղ ազգային ուտեսներ: Հայաստանի եղանակային պայմանները շատ հարմար են ակտիվ հանգստի համար. Դուք կարող եք մասնակցել քայլարշավների և ձիարշավների: Բացի այդ, մեր գործակալությունը առաջարկում է Ձեզ նաև բյուջետային տուրեր:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: