Հայաստանի մայրաքաղաքում արձակուրդի կարևոր առավելություններից մեկը ապրանքների մեծամասնության և ճանաչված տուրիստական ծառայությունների գների համեմատաբար մատչելիությունն է: Նույնիսկ եթե Դուք ունեք սահմանափակ բյուջե միշտ կարող եք գտնել հարմարավետ տարբերակներ` հանգստանալու, տեսարժան վայրերը ուսումնասիրելու և, իհարկե, հուշանվերներ գնելու համար:
Գներ Երևանի խանութներում և շուկաներում
Առաջինն ինչ Դուք կնկատեք Երևանում, տեղական մրգերի և բանջարեղենի առատությունն է: Գրեթե ամեն ինչ քաղված է «Մայր հողից»՝ թարմ և բնական է: Մրգերի գները, կարելի է ասել, ծիծաղելի են: Այսպիսով, սեզոնային մրգերի (դեղձ, խաղող, տանձ) մեկ կիլոգրամի արժեքը կարող է կազզմել ընդամենը 500 դրամ (մոտ 1 $), իսկ երբեմն էլ նույնիսկ ավելի քիչ: Չրերի և շաքարի օշարակում եփված մրգերի մեկ կիլոգրամի արժեքը կկազմի մոտ 3000 դրամ (մոտ 6 $): Այս քաղցրավենիքը շատերն են իրենց հետ տանում են Հայաստանից:
Եթե պլանավորում եք գնումներ կատարել, հագուստի և կոշիկի գները նույնպես կարող են հաճելիորեն զարմացնել Ձեզ: Ի դեպ, Դուք կարող եք գնել շատ բարձրորակ տեղական կոշիկներ, որոնք հայտնի էին դեռ խորհրդային տարիներից: Ինչ վերաբերում է հուշանվերներին, ապա այստեղ գների միջակայքը բավականին մեծ է: Այնուամենայնիվ, Վերնիսաժում գնումներ կատարելիս, կարող եք գին սակարկել:
Գներ Երևանի ռեստորաններում և սրճարաններում
Հարմար փոքրիկ սրճարանները երևանցիների սիրված վայրն են: Այստեղ, բառացիորեն ամեն անկյունի վրա Ձեզ կմատուցեն անուշահամ արևելյան սուրճ անասելի ցածր գնով՝ 200-500 դրամ (մոտ 0,5-1 $): Պաղպաղակով և աղանդերով սուրճը կարժենա 1500 դրամ (մոտ 3 $) յուրաքանչյուր անձի համար: Ճաշը ռեստորանում կարժենա մոտ 4000 դրամ (8 $) յուրաքանչյուր անձի համար: Այստեղ, իհարկե, շատ բան կախված է ճաշացանկից և ընտրված վայրից, երբեմն գները պետք է նախապես հստակեցնել:
Գներ Երևանի հյուրանոցներում
Երևանում մնալու համար Դուք ունեք ընտրության լայն հնարավորություն` մատչելի հանրակացարաններից, հոսթելներից և հյուրանոցներից մինչև հարմարավետ չորս և հինգ աստղանի հյուրանոցներ: Հոսթելում տեղակայումը մեկ օրվա համար կարժենա 5-15 հազար դրամ (10-30 $): Արժեքը կախված է դիրքից և մատուցվող ծառայություններից: Երբեմն նախաճաշը ներառվում է գնի մեջ: Հյուրանոցում տեղակայումը մեկ օրվա համար կարժենա սկսած 20.000 դրամից (40 $): Քաղաքի լավագույն կենտրոնական հյուրանոցներում տեղակայումը մեկ օրվա համար կկազմի մոտ 55.000 դրամ (110 $):
Էքսկուրսիաների գներ Հայաստանում Երևանից
Գրեթե բոլոր հիմնական տուրիստական ուղղություններով Երևանից իրականացվում են ավտոբուսային էքսկուրսիաներ: Արժեքը կախված կլինի տուրի տևողությունից և Ձեր ընտրած ծրագրից: Այսպիսով, մեկօրյա համեմատաբար մոտ երթուղիները կարժենան 6-8 հազար դրամ (12-16 $): Ծրագիրը կարող է ներառել հավելյալ ծառայություններ լրացուցիչ վճարով (գիդի ծառայություն, ճաշ ռեստորանում և այլն): Բոլոր մանրամասները պետք է նախապես ճշտել տուրօպերատորի հետ: Մաղթո՛ւմ ենք Ձեզ հաճելի հանգիստ:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: