Մենք, անշուշտ, կարող ենք վստահորեն պնդել, որ Հայաստանը ստեղծված է լեռնային հանգստի համար: Այստեղ Դուք կգտնեք ակտիվ ժամանցի բազմազան տարբերակներ` քայլարշավներ և ձիավարություն, լեռնագնացության, այլ սպորտաձևեր բնության գրկում: Հոգ չէ, եթե նախընտրում եք ավելի պասիվ հանգիստ, Դուք միանշանակ կվայելեք բյուրեղյա պարզ լեռնային օդը և տպավորիչ, գեղատեսիլ բնապատկերները:


Հայաստանի ամենաբարձր լեռները
Բիբլիական Արարատը, երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկն է, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս գտնվում է Թուրքիայում: Սակայն ժամանակակից Հայաստանում շատ բարձր գագաթներ և լեռնային տարածքներ կան, որոնք շատ հետաքրքիր են զբոսաշրջության համար:
Արագածը հնագույն հանգած հրաբուխ է, որը «պսակված» է չորս գագաթներով բնական պսակով: Լեռան լանջին Դուք կարող եք գտնել գեղեցիկ ալպիական մարգագետիններ, փոքր գետեր և նույնիսկ փոքր լճեր: Արագածը (4090 մ) ամենաբարձր լեռն է, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում:


Աժդահակը (3597 մ) Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Վերելքը Աժդահակ բավականին հայտնի զբոսաշրջային երթուղի է, որը մատչելի է թե՛ միջին և թե՛ նույնիսկ նախնական սպորտային պատրաստվածություն ունեցող մարդկանց համար: Հրաբխի խառնարանում կա գեղատեսիլ լեռնային լիճ: Հետաքրքրական կլինի նաև զբոսնել Աժդահակի ստորոտում: Այստեղ Դուք կարող եք գտնել բազմաթիվ հնագույն ժայռապատկերներ և վիշապաքարեր՝ քարե կոթողներ:
Այլ հետաքրքիր լեռնային երթուղիների շարքից են նաև Խուստուփը (3206 մ), Արայի լեռը (2577 մ), Գութասարը (2299 մ), չնայած, Հայաստանի բարձր գագաթների ցանկը միանշանակ շատ ավելի լայն է:


Ամառային հանգիստ Հայաստանի լեռներում
Ամառային հանգիստը Հայաստանի լեռներում հիանալի հնարավորություն է ընձեռում ամբողջությամբ «կտրվել» քաղաքի թոհուբոհից և ամենօրյա խնդիրներից, վայելել հանգիստը և առողջության համար նպաստավոր ժամանակ անցկացնել: Բյուրեղյա մաքրության լեռնային օդը, բազմաթիվ սառնորակ և հանքային աղբյուրների բուժիչ ջուրը, ինչպես նաև կենդանական աշխարհի զարմանահրաշ գեղեցկությունը իր բազմազանությամբ կդարձնի Ձեր հանգիստը Հայաստանի լեռներում իրապես անմոռանալի:


Հայաստանի լեռնային հանգստավայրեր
Փաստացի Հայաստանում կան բազմաթիվ լեռնային հանգստավայրեր: Այս խմբին կարելի է վերագրել նաև Սևանա լիճը, որը գտնվում է երկու լեռնաշղթաների մոտակայքում: Հայտնի առողջարաններ են Դիլիջանը, որը գտնվում է անտառային արգելավայրերի գոտում և Ջերմուկը, որը հայտնի է բուժիչ հանքային աղբյուրներով ու գեղատեսիլ ջրվեժներով: Իսկ ձմռանը հյուրերին գրկաբաց սպասում է Ծաղկաձորը` միջազգային լեռնադահուկային հանգստավայրը:


Լեռնային արշավներ
Եթե իսկապես ցանկանում եք զգալ Հայաստանի եզակի շունչը, առանց վայրկյան իսկ հապաղելու գնացեք քայլարշավի: Դուք կտեսնեք պատմական հուշարձաններ, կծանոթանաք հարուստ տեղական բուսական և կենդանական աշխարհին, իսկ քայլարշավի վերջում լեռան գագաթից Ձեր առջև կբացվեն աննկարագրելի գեղեցկության տեսարաններ: Բացի այդ, եթե ակտիվ հանգստի սիրահար եք, ապա արշավը հիանալի մարտահրավեր է, որը թույլ կտա ստուգել և բարելավել Ձեր սպորտային պարաստվածությունը:


Լեռնային ձիարշավներ
Հայաստանում ձիարշավները հիանալի հնարավություն են ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ բնության հետ ներդաշնակությամբ: Ինչպես գիտեք, ձիավարումը շատ օգտակար է առողջության համար, սակայն այս հաճույքը միշտ չէ, որ հասանելի է ժամանակակից քաղաքի բնակիչներին: Հայաստանի լեռների ձիարշավներև թույլ են տալիս համատեղել ճանաչողական տուրերը դեպի ամենահայտնի տեսարժան վայրերը բնության գրկում լիարժեք հանգստի հետ: Ձիարշավները իրականացվում են ուղեկցողորդի օգնությամբ և հասանելի են թե՛ արդեն իսկ փորձ ունեցող մարդկանց, թե՛ սկսնակների համար:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: