Հայաստանը բազմադարյա պատմություն ունեցող երկիր է՝ իրեն բնորոշ հնագույն ավանդույթներով և հարուստ մշակույթով: Հայաստանն այն երկիրն է, որ ծնունդ է տվել համաշխարհային հռչակ վայելող մի շարք նկարիչների, կոմպոզիտորների, գրողների և մշակույթի գործիչների: Հայաստանի մայրաքաղաքի թանգարանները զբոսաշրջիկներին տալիս են հրաշալի հնարավորություն զգալու Հինավուրց Հայաստանի անկրկնելի ոգին, ինչպես նաև սեփական աչքերով տեսնել մի շարք հրաշալի ու յուրօրինակ գտածոներ և արվեստի գլուխգործոցնոր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երևանյան յոթ թանգարանների հակիրճ նկարագրերը:


Հայոց ցեղասպանության թանգարան
Ցեղասպանության թանգարանը 1915թ-ի Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված թանգարան է: Թանգարանը կազմված է մի քանի ցուցասրահներից, որտեղ ներկայացված են պատմական փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ: Թանգարանում էքսկուրսիաներն անց են կացվում մի քանի լեզվով:


Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1921թ: Այն գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակում: Թանգարանում ներկայացված է ավելի քան 400 000 նմուշ՝ պատմական փաստաթղթեր, հնագույն կահ-կարասի, միջնադարյան զինամթերք, մետաղադրամերի հավաքածու: Այս թանգարանում գիդով տուրը կապահովի դեպի հնագույն Հայաստան Ձեր պատմամշակութային հետաքրքիր և անմոռանալի այցը:


Մատենադարան
Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, որ հիմնադրվել է 1959թ: Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում: Այսօր Մատենադարանում պահվում են մի քանի հազար հնագույն ձեռագիր մատյան հայերեն, հունարեն, ռուսերեն, արաբերեն և մի շարք այլ լեզուներով: Այստեղ կարելի է տեսնել նաև միջնադարյան մանրանկարչության հիասքանչ նմուշներ, որ Հայաստանի հպարտությունն են համարվում:


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Կոլորիտային նատյուրմորտի վարպետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նույնպես տեղակայված է Երևանի կենտրոնում: Արհեստանոցով ընդարձակ տունը կառուցվել է վարպետի համար 1932թ: Դեռ կենդանության օրոք վարպետն այստեղ հյուրընկալել է հարյուրավոր այցելուներ աշխարհի տարբեր անկյուններից: Սարյանի աշխատանքներից շատերը ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Տուն-թանգարան այցելելիս կկարողանաք լինել վարպետի արհեստանոցում, որտեղ ներկայացված են աշխատանքների մեծ հավաքածու:


Սերգեյ Փարաջանովի թանգարան
Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ով երբևէ չէր եղել Հայաստանում, իր պատմական հայրենիքին ժառանգել է իր յուրահատուկ աշխատանքները, որոնց հավաքածուի հիման վրա 1988թ Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի յուրօրինակ թանգարանը: Այցելուները թանգարանում կկարողանան տեսնել Փարաջանովի ֆիլմերին նվիրված ուրվանկարներն ու էսքիզները, ինչպես նաև ծանոթանալ նրա ստեղծագործական գործունեության մյուս ոլորտներին. թանգարանում ներկայացված են կոլաժներ, տիկնիկներ, կերամիկական իրեր և այլն:


Ժամանակակից արվեստի թանգարան
Համեմատաբար ոչ շատ մեծ այս թանգարանը, որ գտնվում է Երևանում անկասկած կհիացնի իր այցելուներին յուրահատուկ և վառ ցուցանմուշներով: Թանգարանը Ձեզ է ներկայացնում ժամանակակից մի շարք նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, որոնց յուրօրինակ դասավորությունը և ինտերիերը կօգնեն տեսնել նմուշները լույսի ամենաճիշտ անկյան տակ:


Էրեբունի թանգարան
Էրեբունի քաղաք – ամրոցը, որ մ.թ.ա. 782թ կառուցել է Արգիշտի թագավորը, եղել է Հայաստանի մայրաքաղաքի կառուցման խորհրդանիշը: Ամրոցի ավերակները գտնվում են Արին Բերդ բլրի վրա: Հենց այստեղ են գտնվում թանգարանը, որտեղ ներկայացված են պեղումների ժամանակ գտնված նմուշները. արձանագրություններ, արձանիկներ, կահկարասի և այլն: Թանգարանի կողքին են գտնվում ամրոցի կիսավեր պատերը և արքայական պալատի կիսով չափ վերականգնված սրահները:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: