Գյումրին Հայաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկն է, և իզուր չէ, որ քաղաքը կոչվում է նաև Հայաստանի «մշակութային մայրաքաղաք»: Այստեղ դուք կարող եք զբոսնել գեղատեսիլ փողոցներով, որոնք, կարծես թե, ձեզ վերադարձնում են անցյալ դարի սկիզբ: Գյումրին կոլորիտային է նաև իր արհեստավորներով, ովքեր իրենց հմուտ ձեռքերով ստեղծում են իսկական գլուխգործոցներ: Այնուամենայնիվ, նախքան կոլորիտային հայրաքաղաքը ուսումնասիրելը, արժե հասկանալ, թե որտեղ հարմար կլինի կազմակերպել կեցությունը Գյումրիում հանգստի ժամանակ:
Եկեք դիտարկենք Գյումրիում հյուրանոցների բյուջետային տարբերակները:


«Գյումրի» հյուրանոց
Քաղաքի կենտրոնից «Գյումրի» հյուրանոց հասնելու համար Ձեզնից կպահանջվի 13 րոպե: Այստեղ Ձեզ պատրաստ են առաջարկել ինչպես մեկտեղանոց, այնպես էլ ընդարձակ ընտանեկան սենյակներ, որոնք ունեն օդորակիչ, սառնարան, ժամանակակից հեռուստացույց, հեռախոս, վարսահարդարիչ, լոգարան, աշխատասեղան, էլեկտրական թեյնիկ, անվճար հիգիենայի պարագաներ:


«Նանե» հյուրանոց
Հյուրանոցը իրենից ներկայացնում է երկհարկանի գեղատեսիլ շենք՝ շրջապատված խիտ բուսականությամբ և շատրվաններով: Միջավայրը հիանալի կերպով համահունչ է սենյակների ժամանակակից կահավորանքին և դիզայնին: Կարող եք ընտրել ինչպես լյուքս, այնպես էլ ավելի մատչելի տարբերակով սենյակներ:

«Ֆելիսա Գյումրի» հյուրանոց
Հյուրանոցի սենյակների ինտերիերը դիզայներական շքեղ տարրերի, ժամանակակից հարմարավետության և մատչելի արժեքի անսովոր համադրությունն է : Հյուրանոցն առաջարկում է շուրջօրյա ընդունարան, սննդի և ըմպելիքների առաքում սենյակներ և անվճար Wi-Fi ինտերնետային ցանց:
«Վանատուր» հյուրանոց
Վանատուր հյուրանոցի հարմարավետ կահավորված սենյակները և ընդարձակ նախասրահը հյուրերի մոտ ստեղծում են տանը լինելու զգացողություն: Հյուրանոցն ունի ռեստորան և շուրջօրյա ընդունարան: Յուրաքանչյուր սենյակ ունի անհատական լոգարան, ժամանակակից հեռուստացույց, օդորակիչ, աշխատասեղան և զգեստապահարան:


«Թոմուս» հյուրանոց
3-աստղանի հյուրանոց, որն ունի ժամանակակից բոլոր հարմարավետությունները և առաջարկում է մատչելի գներ: Ամբողջ տարածքում գործում է շուրջօրյա ընդունարան, սննդի և ըմպելիքների առաքում սենյակներ, անվճար Wi-Fi: Սենյակներն ունեն հյուրերի համար նախատեսված սրահ, օդորակիչ, ժամանակակից հեռուստացույց և սեփական լոգարան `վարսահարդարիչով:


«Ալեքսանդրապոլ Պալաս» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Գյումրու սրտում: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար WiFi, սենյակներն ունեն մալուխային ալիքներով ժամանակակից հեռուստացույց, մինիբար, լոգարան՝ վարսահարդարիչով: Հյուրանոցի համարները ունեն նաև աշխատանքային տարածքներ:


«Արաքս» հյուրանոց
«Արաքս»-ը հարմարավետ և մատչելի հյուրանոց է քաղաքի հենց կենտրոնում: Այն ունի իր սեփական բարը, ռեստորանը, շուրջօրյա ընդունարանը: Սնունդը և ըմպելիքները առաքվում են սենյակներ: Առկա է անվճար Wi-Fi: Ըստ պահանջի տրամադրվում են խորովածի հարմարություններ: Հյուրանոցն ունի նաև ընդարձակ ընտանեկան սենյակներ:


Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ Գյումրու պատմական ժառանգությանը, մենք առաջարկում ենք նաև հետևյալ հյուրանոցները ՝ «Վիլլա Կարս», «Էթնո», «Ապրիքոտ», «Բեռլին Արթ»:
Մաղթում ենք հաճելի հանգիստ:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: