wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

      30.01.17

      1992 թվականի հունիսի 9-ին Հայաստանը դասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  անդամ երկրների շարքը: 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ համաշխարհային ժառանգության թիվը կազմել է 1052, որից 814 մշակութային ժառանգության են, 203-ը՝ բնական, իսկ 35-ը խառը, որոնք գտնվում են մասնակից 165 երկրներում: Հայաստանը իր 29.743կմ2 տարածքով բավական երկար ցանկով է հանդես գալիս: Համաշխարհային ժառանգության մշակույթի հուշարձանները կազմում են դրա մի մասը:

      ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

      Այդ ցանկում 1996 թվականին առաջինն ընդգրկվել են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները: Լոռու մարզում գտնվող այս 2 համալիրներում էլ առավել շեշտված են միջնադարյան ճարտարապետության առանձնահատուկ գծերը և աչքի են ընկնում յուրահատուկ ոճով: Կառուցվել են 10-13-րդ դդ., եղել են մշակութային կենտրոններ, ունեցել բարձրագույն տիպի դպրոցներ։ Հաղպատում նաև ընդօրինակվել ու նկարազարդվել են ձեռագրեր:

      Հաղպատի վանական համալիր

      Սանահինի վանական համալիր

      2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը, Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ ՀռիփսիմեՍուրբ Գայանե, Շողակաթ) և Զվարթնոցի հնագիտական հուշարձանը՝ որպես  մեկ հուշարձանախումբ և Գեղարդի տաճարն ու Ազատ գետի վերին հոսանքը՝ մեկ այլ հուշարձանախումբ ընդգրվել են համաշխարհային ժառանգության ցանկում:

      Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

      Սուրբ Գայանե եկեղեցի

      Էջմիածնի Մայր Տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը կառուցվել է 4-րդ դարում, իսկ Վաղարշապատի եկեղեցիներն ու Զվարթնոցը՝ 7-րդ դարում: Այս կառույցները արտացոլում են հայկական կենտրոնագմբեթ, խաչաձև դահլիճների զարգացումը, ինչն էլ հետագայում խոր ազդեցություն է ունեցել տարածաշրջանում ճարտարապետական և գեղարվեստական ոճի զարգացման վրա: 

      Զվարթնոցի տաճար

      Էջմիածնի Մայր Տաճար

      Գեղարդը ժայռափոր վանք է, որ սկզբում կոչվել է Այրիվանք: Սակայն մոտ 500 տարի այստեղ պահվել է այն հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը Գողգոթայում խոցել է Քրիստոսի կողը։ Հետագայում էլ վանքն իր անունը ստացել է դրանից ու կոչվել Գեղարդավանք: Առանձնահատուկ է նաև վանքի ճարտարապետությունը:  Կաթողիկե եկեղեցուց զատ համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին: 

      Գեղարդի վանք

      Գեղարդի վանք

      ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված են Դուդուկն ու իր երաժշտությունը (2008), Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը (2010), Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները (2012),  Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում (2014): Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները (մ.թ.ա. 95-55թթ): Այն պատրաստվում է ծիրանի փայտից, հիմնականում լինում է 4 տեսակի, որից էլ կախված է մեղեդու հնչողությունը: Խաչքարը Հայաստանի այցեքարտերից մեկն է: Հայաստանում կա ավելի քան 50000 խաչքար, և ոչ մեկը մյուսին չի կրկնում: Փորագրության հիմնական տարրը խաչն է, իսկ նրա շուրջ հիմնականում պատկերվում են բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, հավերժության նշաններ, սրբապատկերներ, երկրաչափական զարդանշաններ:

      Հայկական խաչքար

      Դուդուկ

      Միջնադարում ստեղծված ազգային էպոսը՝ Սասնա ծռերը առաջին անգամ գրի է առնվել 1873, իսկ մինչ այդ մեզ է ավանդվել բանավոր կերպով, որի արդյունքում էլ արտացոլում է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողություններ: Իսկ հայկական ավանդական լավաշը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է կազմում: Դեռևս հին ժամանակներում ավելի երկար ժամանակ թարմ հաց ունենալու խնդիրը լուծելու համար ստեղծվեց լավաշը: Չոր վիճակում այն կարող է պահվել մինչև 6 ամիս: 

      «Սասնա ծռեր»

      Հայկական լավաշ

      Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն (1997), Բյուրականյան Առաջին շրջահայությունը (2011), Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը (2013) ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրում: Շուրջ 17 000 ձեռագիր և 300 000 արխիվային փաստաթուղթ պահվում են Մատենադարանում: Այն ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է: Բյուրականյան Առաջին շրջահայությունը աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունն է, որը ներառում է մոտակա տիեզերքի ամենամեծ ուսումնասիրությունը և 20-րդ դարի աստղաֆիզիկայի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ 

      Մատենադարան

      Բյուրականի աստղադիտարան

      Իսկ Արամ Խաչատրյանը՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայ կոմպոզիտորն ու դիրիժորը, հայկական կոմպոզիտորական դպրոցը հասցրել է դասական նոր մակարդակի՝ թողնելով գրեթե բոլոր ժանրերն ընդգրկող համապարփակ երաժշտական ժառանգություն: 

      Արամ Խաչատրյան

      Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները

      Ինչպես տեսանք՝ Հայաստանն իր անջնջելի հետքն ունի մշակութային, ոչ նյութական ու աշխարհի հիշողության էջերում: Այնպես որ ճանաչեք մեր երկիրը՝ մասնակցելով հնագիտական տուրի Հայաստանում: Եվ ձեր հանգիստը Հայաստանում կազմակերպելիս կամ Հայաստանում տուրերի մասնակցելիս` հնարավորինս փորձեք տեսնել, համտեսել, լսել ու շոշափել հայաստանյան գանձերը:

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024