wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

      23.06.22

      Աշտարակ այցելելիս պետք է անպայման այցելել քաղաքում և շրջակայքում գտնվող տեսարժան վայրերը։

      Աշտարակում և շրջակայքում գտնվող թոփ 7 տեսարժան վայրերը

      Աշտարակ քաղաքը գտնվում է Երևանից հյուսիս-արևմուտք՝ 20 կմ հեռավորության վրա։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող քաղաքի անունը թարգմանվում է որպես «աշտարակ»։ Եկեք ուսումնասիրենք Աշտարակում և շրջակայքում գտնվող 7 գլխավոր պատմական և մշակութային վայրերը։

      Աշտարակ

      Աշտարակ

      Սաղմոսավանք

      Սաղմոսավանքը վանական համալիր է, որը գտնվում է Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետին մոտ։ Վանքը գտնվում է գրեթե ժայռի եզրին, իսկ գետի հակառակ ափից դեպի Սաղմոսավանք բացվում է գեղեցիկ տեսարան։ Սաղմոսավանքի առաջին եկեղեցիերին մեկը կառուցվել է դեռևս 13-րդ դարի սկզբում։ Վանական համալիրը հետաքրքիր է իր յուրահատուկ ձեռագրերի պահոցով։ Վանքից ոչ հեռու գտնվում է տարբեր խաչքարերներով լի գերեզման, որոնք թվագրվում են 13-14-րդ դդ։

      Սաղմոսավանք

      Սաղմոսավանք

      Կարմրավոր եկեղեցի

      Կարմրավոր եկեղեցին տեղակայված է Աշտարակ քաղաքում։ Կարմրավորը տեղի վաղ միջնադարյան երեք եկեղեցիներից լավագույն պահպանվածն է։ Այս եկեղեցիների հետ կապված է մի գեղեցիկ ու տխուր առասպել։  Այնտեղ ապրում էին երեք քույրեր, որոնք սիրահարվել էին նույն երիտասարդին։ Փոքր քրոջը երջանկություն մաղթելով՝ երկու մեծ քույրերը որոշեցին իրենց ցած նետել զառիթափ ժայռից։ Սակայն, իմանալով այս մասին` կրտսեր քույրը չդիմացավ վշտին և գնաց մեծերի հետևից։ Գյուղացիների հիշողության մեջ աղջիկները մնացին այնպիսին, ինչպիսին եղել են իրենց վերջին օրը՝ ավագ քույրերը տնից դուրս են եկել կարմիր և ծիրանագույն զգեստներով, իսկ փոքրը՝ ձյունաճերմակ զգեստով։ Իսկ հարսնացուին կորցրած երիտասարդը դարձավ ճգնավոր վանական։ Երեք քույրերի հիշատակին կառուցվեցին երեք եկեղեցիներ՝ Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր:

      Կարմրավոր եկեղեցի

      Կարմրավոր եկեղեցի

      Հին կամուրջը և ջրաղացը

      Կարմրավոր եկեղեցուց ցած իջնելիս կարելի է տեսնել Քասախ գետի վրա, 17-րդ դարում կառուցված եռակամար կամուրջը։ Նախկինում եղել է ավելի հնագույն միակամար կամուրջ (13-րդ դար), որից այսօր միայն ավերակներ են մնացել։ Քաղաքի այս հատվածում կարելի է հայտնվել միջնադարում։ Կամուրջից բացվում է գեղատեսիլ տեսարան, իսկ կողքին՝ գետի մոտ, կա մի հին ջրաղաց։ Ի դեպ, ջրաղացը դեռ աշխատում է, իսկ այստեղ ստացված ալյուրից համեղ հաց են թխում։

      Հին կամուրջը և ջրաղացը

      Հին կամուրջը և ջրաղացը 

      Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

      Պերճ Պռոշյանը (1837-1907) հայ ականավոր արձակագիրներից է։ 1948 թվականին Աշտարակում հիմնադրվել է Պռոշյանի տուն-թանգարանը։ Այն փոքրիկ տանը, որտեղ ապրում էր գրողը, ավելացվեցին երեք ցուցասրահներ։ Այսօր այստեղ ներկայացված են Պերճ Պռոշյանի կյանքին ու ստեղծարար գործունեությունը  վերաբերող տարբեր ցուցանմուշներ։

      Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

      Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

      Գինու պատմության թանգարան

      Աշտարակի հայկական գինու պատմության թանգարանը գտնվում է ստորգետնյա սենյակում, որը նման է գինու մառանի։ Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, հազար տարեկան կերամիկական տարաներ՝ նախատեսված գինու համար։ Ամենահին ցուցանմուշը խաղողի կորիզն, որն ունի 8հազար տարվա վաղեմություն։

      Գինու պատմության թանգարան

      Գինու պատմության թանգարան

      Հովաննավանք

      Հովհաննավանքը գտնվում է զառիթափ ժայռի վրա՝ շրջապատված գեղեցիկ և անձեռակերտ բնությամբ։ Վանքի հիմնական կառույցը հիմնվել է միջնադարում, սակայն համալիրի տարածքում կան նաև ավելի հին՝ 4-5րդ դարերում հիմնված կառույցներ և ավերակներ։ Առասպելի համաձայն, այս վայրում առաջին վանքը հիմվել է Գրիգոր Լուսավորչի կողմից։

      Հովաննավանք

      Հովաննավանք

      Ամբերդ ամրոց

      Ամբերդ քաղաք-ամրոցը կառուցվել է մ․թ․ա 7-րդ դարում։ Ամբերդը երկար տարիներ ծառայել է որպես պաշտպանական ամրոց։ Ամրոցից կիրճ տանող գատնացնումները պահպանվել են մինչև մեր օրեր։ Ամբերդում առկա էին բավականին բարդ ջրատար խողովակների համակարգ, որը մի քանի կիլոմետր երկարություն ուներ։ Մասնակի ավերված երեք հարկ ունեցող ամրոցը զբաղեցնում էր 1500 կմ քառակուսի տարածք։ Ամբերդի տարածքում առկա է նաև եկեղեցի, որը կառուցվել է 11-րդ դարում։

      Ամբերդ ամրոց

      Ամբերդ ամրոց

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024