Ստեփանակերտը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մայրաքաղաքն է: Անմիջապես քաղաքի մուտքի մոտ կարող եք տեսնել հանրապետության հիմնական տեսարժան վայրերից մեկը` «Մենք և մեր սարերը» հուշարձանը: Արձանը պատկերում է ավանդական տարազով արցախցի երկարակյաց ամուսինների, իսկ ժողովուրդը սիրով անվանում է այն «Պապիկ-տատիկ»: Արցախի տարածքում Դուք կարող եք տեսնել բազմաթիվ պատմական, բնական և ճարտարապետական տեսարժան վայրեր: Այնուամենայնիվ, ուղևորություն պլանավորելիս, իհարկե, առաջին հերթին պետք է լուծել գիշերակացի հարցը: Ստեփանակերտը առաջարկում է բավականին մատչելի գիշերակացի տարբերակներ, որոնք հասանելի են գրեթե յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար:
«Նաիրի» հյուրանոց
Հարմարավետ հյուրանոց, հատկապես ընտանիքների համար: Հյուրանոցն առաջարկում է անվճար կայանատեղի, թենիսի կորտ, ամառային սրճարան և փոքրիկ հարմարավետ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական խոհանոց: Յուրաքանչյուր սենյակ ունի օդորակիչ և հեռուստացույց: Կեցության արժեքը ներառում է նաև նախաճաշ:
«Նռնանե» հյուրանոց
Հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա և, չնայած մատչելի արժեքի, առաջարկում է ծառայությունների լայն տեսականի: Հարմարությունները ներառում են լողավազան և ջրաշխարհ, հանդիպումների սրահ, սպա կենտրոն, սպորտի և զվարճանքի կենտրոններ և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ: Հյուրանոցում գիշերելու գինը մեկ գիշերվա համար մոտ 1200 ռուբլի է: Լրացուցիչ ծառայությունների մեծ մասի համար վճարվում է առանձին:
«Պարկ Արցախ» հյուրանոց
Հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Առկա է անվճար ինտերնետային կապ ամբողջ հյուրանոցում: Սենյակների սպասարկումը մատչելի է, կա լվացքի ծառայություն և ռեստորան, որտեղ մատուցում են բազմատեսակ ուտեստներ: Հյուրերը կարող են օգտագործել չհրկիզվող պահոց՝ հատկապես արժեքավոր իրերը պահելու համար: Ընդունարանը աշխատում է 24 ժամ:
«Nelly’s» հյուրատուն
Այս հարմարավետ տնական ոճով հյուրանոցը հարմար է ընտանիքների համար: Հյուրերին առաջարկվում է անվճար կայանատեղի և անվճար ինտերնետ կապ: Կարևոր լրացում` հյուրանոցի տարածքում ծխելը արգելվում է:
«Հեղնար» հյուրանոց
Բյուջետային գիշերակացի տարբերակ քաղաքի հենց կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է կայանատեղի, ինտերնետ կապ, ռեստորան: Այստեղ գործում է նաև մերսման և սպա կենտրոն, որտեղ կարող եք լիովին հանգստանալ և լիարժեք վայելել Ձեր հանգիստը: Տեղի ֆիթնես կենտրոնը ուրախ կլինի բացել իր դռները նրանց առջև, ովքեր նախընտրում են ակտիվ ժամանցը:
«Ավետիս» հյուրանոց
Համեմատաբար մատչելի հյուրանոց է, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 1,7 կմ հեռավորության վրա: Այն առաջարկում է կայանատեղի, ինտերնետ կապ, յուրաքանչյուր սենյակ ունի սառնարան, օդորակիչ, թեյ և սուրճ պատրաստելու համար սպասք: Գործում են հետևյալ ծառայությունները՝ հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի պահպանում: Այստեղ կա նաև ռեստորան և բիլիարդ: Հյուրանոցն ունի ընտանեկան, ինչպես նաև նորապսակների համար նախատեսված սենյակներ։
«Ստենդալ» հոսթել
Գիշերակացի հիանալի տարբերակ բյուջետային գիշերակացի համար, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները: «Ստենդալ Հոսթել»-ը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնից մոտ 2,5 կմ հեռավորության վրա՝ հարմարավետ և հանգիստ մի վայրում՝ հեռու քաղաքային եռուզեռից և իրարանցումից: Հյուրանոցի ամբողջ տարածքում անվճար ինտերնետ կապ կա, յուրաքանչյուր սենյակ ունի օդորակիչ:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: