wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ

      17.06.21

      Հայաստանը հիանալի ուղղություն է այն այցելուների համար, ովքեր ցանկանում են հետաքրքիր ճամփորդություն ունենալ և միաժամանակ ձեռք բերել ուղևորությունը բավականին մատչելի գնով։ Եթե պլանավորում եք Հայաստան այցելել 2024 թ-ին, այս հոդվածում կգտնեք օգտակար և անհրաժեշտ տեղեկատվություն։

      Արարատ

      Երևան

       

      ՈՒՂԵԳԻՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ 2024 Թ-ԻՆ

      Հայաստանը, մասնավորապես Երևանը, որպես զբոսաշրջային ուղղություն բավականին մեծ պահանջարկ ունի։ Պատճառներից մեկն այն է, որ այս փոքր լեռնային երկիրն իր հյուրերին կարող է առաջարկել հանգստի ամենաբազմազան տարբերակներ՝ քայլարշավային ու հեծյալ տուրերից մինչև առողջարանային բուժում։ Ձմռանը հյուրերին կընդունի լեռնադահուկային կենտրոն Ծաղկաձորը, իսկ ամռանը կարելի է վայելել հանգիստը Սևանա լճի ափին։ 2024 թ-ին, Հայաստանն իր սահմանները կրկին բացեց զբոսաշրջիկների համար, սակայն, համաճարակային իրավիճակով պայմանավորված, գործում են որոշակի կանոններ։ Այդ կանոնների հետ հարկավոր է ծանոթանալ նախապես՝  բուն ճամփորդությունը պլանավորելուց առաջ։

      Սևանա լիճ

      Ծաղկաձոր

       

      ԵՐԵՎԱՆԸ ՈՐՊԵՍ ԳՐԱՎԻՉ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

      Հայաստանի մայրաքաղաքն իր հյուրերին ու զբոսաշրջիկներին առաջարկում է ժամանցի հիանալի տարբերակներ։ Նրա բազմաթիվ թանգարանները կգրավեն արվեստի սիրահարներին ու պատմություն ուսումնասիրողներին։ Ակումբներում հնարավոր է կազմակերպել լիարժեք  հանգիստ, իսկ արժեքները ամենահայտնի ժամանցի վայրերում Ձեզ հաճելիորեն կզարմացնեն։

       

      Երևան

      Հաղթանակի զբոսայգի

       

      ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

      ONE WAY Tour-ը առաջարկում է դասական, ձմեռային, արկածային, հատուկ և բյուջետային տուր փաթեթներ։  Դասական զբոսաշրջային փաթեթներն ընտրելիս Դուք կայցելեք Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերն ու բնական հուշարձանները, արկածային փաթեթները կհետաքրքրեն էքստրիմի սիրահարներին, իսկ գեղեցիկ բնապատկերներների սիրահարներին կգրավեն մեր ֆոտոտուրերը, նաև հայկական խոհանոցի սիրահարներին՝ մեր գաստրո տուրերը։

      Գաստրոտուրիզմ

      Գաստրոտուրիզմ

      Դեպի Հայաստան տուր փաթեթների արժեքները կախված են այդ փաթեթների տևողությունից և հագեցվածությունից։

      Մաղթում ենք ձեզ հաճելի հանգիստ Հայաստանում:

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024