wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Մեղրի քաղաքի և նրան հարակից լավագույն 10 տեսարժան վայրերը

      15.09.22

      Գեղատեսիլ Մեղրի քաղաքը գտնվում է Հայաստանի հարավում։ Հոդվածը կպատմի Մեղրիի և նրա շրջակայքի գլխավոր տեսարժան վայրերի մասին:

      Մեղրի քաղաքի և հարակից լավագույն 10 տեսարժան վայրերը

      Սյունիքի մարզում գտնվող Մեղրի քաղաքը երբեմն անվանում են Հայաստանի հարավային դարպասներ։ Իսկապես, Մեղրին Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի սահմանների հատման կետում գտնվող երկրի ծայրհարավային կետն է։ Քաղաքը առանձնանում է իր հատուկ կոլորիտով և գեղատեսիլ բնությամբ։ Եկեք ծանոթանանք Մեղրի քաղաքի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերի մասին։

      Ճանապարհ դեպի Մեղրի

      Առաջին բնական գեղատեսիլ վայրը Մեղրիի ճանապարհն է, որն անցնում է մեծ լեռնանցքներով։ Նույնիսկ տարվա ամենատաք եղանակին այստեղ դուք կարող եք գտնել ձյունով ծածկված տարածքներ և լեռնային գագաթներ, որոնք ստեղծում են տպավորություն, որ դուք գտնվում եք հեռու հյուսիսում: Արդեն քաղաք մտնելիս պատկերը կտրուկ փոխվում է, Մեղրիում եղանակը բավական մեղմ է և ջերմ, նույնիսկ ձմռան ամիսներին։

      Ճանապարհ դեպի Մեղրի

      Ճանապարհ դեպի Մեղրի  

      Մեղրիի բերդը

      Մեղրիի ամրոցի մասին հայտնի է դեռևս 11-րդ դարի սկզբից։ Տասնամյակներ շարունակ տուժած շինությունը վերականգնվել է 18-րդ դարում։ Ամրոցի շենքը բաղկացած է վեց ուղղանկյունաձև, կլոր աշտարակներից, որոնք գտնվում են քաղաքի ամենաբարձր կետերում։ Հետաքրքիր է, որ բերդը չունի սեփական պաշտպանական պատեր, դրանց հաջողությամբ փոխարինում են բնության կողմից ստեղծված լեռնային զառիթափ լանջերը։

      Մեղրիի բերդը

      Մեղրիի բերդը

      Մեղրիի երեք եկեղեցիները

      Սուրբ Աստվածածին (17-րդ դար) տաճարը գտնվում է հենց քաղաքում ՝ շրջապատված բնակելի տներով։ Եկեղեցում կարելի է տեսնել հին դաշնամուր, որը Հայաստան է բերվել 1895թ-ին։ Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև Մեղրիի տաճարը (Մեղրու Վանք), որը գտնվում է հին գերեզմանատան հարակից տարածքում, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի տաճարը։

      Մեղրիի երեք եկեղեցիները

      Մեղրիի երեք եկեղեցիները

      «Արևիկ» ազգային պարկ

      «Արևիկ» ազգային պարկը բացվել է 2010թ-ին: Այգու ստեղծման նպատակը Մեղրի գետի վերին հոսանքի և հարակից շրջանների բնական տարածքների պահպանումն էր։ Այստեղ կան որոշ կենդանիների և բույսերի  հազվագյուտ ու անհետացող տեսակներ։ Օրինակ, այդ տարածքներում ապրում է բծավոր բորենին, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

      «Արևիկ» ազգային պարկ

      «Արևիկ» ազգային պարկ

      Մեղրիի հին քաղաքային տները

      Մեղրիում հին կառուցված շենքերի շարքում գերակշռում են հարթ տանիքներով ինքնատիպ շինությունները։ Ուշագրավ են նաև բազմաթիվ փայտե դարպասները, դռները և պատուհանների շրջանակները` զարդարված հմուտ արհեստավոր-վարպետների ձեռակերտ փորագրություններով։ Բնակելի տներն այնքան ներդաշնակ են ձուլվում շրջակա բնության հետ, կարծես դրա մի մասը լինեն։

      Մեղրիի հին, քաղաքային տները

      Մեղրիի հին, քաղաքային տները

      Հին քարե կամուրջները

      Նայելով Մեղրիի որոշ հուշարձաններին ՝ թվում է, ասես հայտնվել ես հեռավոր միջնադարում։ Նման տպավորություն են ստեղծում հենց քարե հսկայական կամուրջները՝ կառուցված անհավասար, մասամբ կտրված քարերից։ Ի դեպ, դրանցից ոմանք ծառայում են մինչ օրս:

      Հին քարե կամուրջները

      կամուրջ

      Հին Չինարին

      Հսկայական չինարի ծառը տեղական ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է։ Ծառի իրական տարիքի մասին լեգենդներ են հյուսվում, իսկ թե քանի տարեկան է, իրականում հստակ հայտնի չէ: Ներկայումս հին չինարին զբոսաշրջիկների լուսանկարվելու սիրելի վայրն է, իսկ նախկինում հսկայական փչակում գտնվում էր կոշկակարի արհեստանոց։

      Հին Չինարին

      Հին Չինարին

      «Արևիկ» հյուրատուն

      Հյուրատունը տեղակայված է հին շենքում, որը ժամանակին համարվում էր քաղաքի կենտրոնը։ Իհարկե, շատ տարածքներ վերակառուցվել և վերանորոգվել են ժամանակի ընթացքում։ Սակայն, հյուրատան ներկայիս տերերը փորձել են հնարավորինս վերականգնել հյուրատան նախնական տեսքը, այնպես որ, շատ տարածքներ հենց նույն տեսքն ունեն ինչ հարյուր հիսուն տարի առաջ:

      «Արևիկ» հյուրատուն

      «Արևիկ» հյուրատուն

      Ժամաշտարակը 

      Այս անսովոր շենքը խորհրդային ճարտարապետության ժառանգությունն է, որը կառուցվել է 1950-1960-ական թվականներին։ Շենքը տարբերվում է շրջակա կառույցներից, քանի որ այն երեսպատված է հրաբխային տուֆով։ Խորհրդային տարիներին շենքի դիմաց գտնվում էր Իոսիֆ Ստալինի արձանը, որն ավելի ուշ ապամոնտաժվել է։

      Ժամաշտարակը 

      Ժամաշտարակը 

      Լիճքի ջրվեժները

      Լիճք գյուղը գտնվում է Սյունիքի մարզում ՝ Մեղրիից ոչ հեռու։ Գյուղը հայտնի է չորս գեղեցիկ ջրվեժներով, որոնք գտնվում են միմյանց բավականին մոտ, Զավարագետ և Մեղրի գետերի վրա։ Սակայն, այս տարածքում կան նաև այլ գեղեցիկ ջրվեժներ, որոնք այնքան էլ հասանելի չեն։ Եթե դուք որոշեք այցելել Մեղրի, անպայման տեսեք Լիճքի ջրվեժները։

      Լիճքի ջրվեժները

      Լիճքի ջրվեժները

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024