Որտե՞ղ անցկացնել գիշերակացը: Թերևս, առաջին հարցերից մեկն է, որը ծագում է ցանկացած ուղևորություն պլանավորելիս: Առաջարկում ենք Ձեզ մի շարք տարբերակներ, որոնք կգոհացնեն ցանկացած նախասիրություն ունեցող մարդկանց: Այսպիսով, եկեք դիտարկենք Երևանի կենտրոնում գտնվող 10 ամենահայտնի հյուրանոցները:
14th Floor (14-րդ Հարկ)
«14th Floor» հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից ընդամենը 100 մետր հեռավորության վրա՝ նոր բարձրահարկ շենքի 14-րդ հարկում: Հյուրերին սպասում են հարմարավետ, պայծառ սենյակներ, որոնց ավելի գրավիչ են դարցնում պատշգամբները և ելքը դեպի կտուր. Դուք, անշուշտ, կգնահատեք Ձեր առջև բացվող Երևանի և Արարատ լեռան անզուգական տեսարանները: Հյուրանոցը մատուցում է համեղ ու հագեցնող շվեդական նախաճաշ՝ համեմված ազգային քաղցրավենիքով և չրերով:
Paris Hotel
Փարիզ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա, քաղաքի սրտում: Մերձակայքում բազմաթիվ թանգարաններ, ռեստորաններ, սրճարաններ կան: Ընդարձակ սենյակները կահավորված են հարմարավետ ժամանակակից կահույքով, առկա են սմարթ հեռուստացույցներ՝ իրենց բազմալեզու հեռուստաալիքներով: Տանիքում գտնվում է «Montmartre» ռեստորանն ու սրճարանը, որտեղից Ձեր առջև կբացվի շքեղ տեսարան:
Silk Road («Մետաքսե ճանապարհ»)
«Մետաքսե ճանապարհ» փոքրիկ հարմարավետ հյուրանոցը գտնվում է Այգեձոր փողոցում՝ հեռու քաղաքի թոհուբոհից և, միևնույն ժամանակ, Երևանի փոքր կենտրոնի սահմաններում: «Մետաքսե ճանապարհ» հյուրանոցը առաջարկում է 13 հարմարավետ սենյակներ, որոնք ունեն բոլոր ժամանակակից հարմարությունները և զարդարված են յուրահատուկ ազգային ոճով: Ուշագրավ է յուրօրինակ դիզայնով այգին. այստեղ Դուք կտեսնեք վիշապներ (արձաններ) և ավանդական թոնիր, որի մեջ թխվում է հայկական լավաշը:
Radisson Blu
«Radisson Blu» հյուրանոցը գտնվում է Հաղթանակի զբոսայգու և Արենի լճին հարակից տարածքում՝ Երևանի բարձրադիր կետերից մեկում, որը թույլ է տալիս հյուրերին հիանալ հիասքանչ բնապատկերներով և մայրաքաղաքի տեսարանով: Հյուրանոցը ունի շքեղ սպա, մարզասրահ և փակ լողավազան: Հանդիպումների համար կան ընդարձակ գիտաժողովների սենյակներ և մեծ միջոցառումների սրահ (300 քմ):
Congress
«Կոնգրես» հյուրանոցը գտնվում է Իտալիայի փողոցում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցը առաջարկում է հարմարավետ ձայնամեկուսացված սենյակներ, ինչպես նաև ընդարձակ այգի և լողաղավազան: Հյուրանոցի ռեստորանը մատուցում է տեղական, եվրոպական և միջերկրածովյան ճաշատեսակների լայն տեսականի:
Grand Hotel
«Գրանդ Հոթել Երևան»-ը շքեղ հինգ աստղանի հյուրանոց է, որն առաջարկում է նրբաոճ ընդարձակ սենյակներ, ձմեռային այգի, սպա, մարզասրահ և սոլյարի, ինչպես նաև իտալական ռեստորան: Շենքի տանիքի վրա տեղակայված է լողավազանը, որտեղից բացվում է շլացուցիչ տեսարան: «Գրանդ Հոթել Երևան»-ը գտնվում է մայրաքաղաքի սրտում` Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Երևանի պատմական շենքերից մեկում:
Tufenkian Historic Yerevan Hotel («Թուֆենկյան Ավանդական Երևան»)
«Թուֆենկյան Ավանդական Երևան» hյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա՝ հայտնի «Վերնիսաժ»-ի` ազգային արվեստի տոնավաճառի մոտ: Հյուրանոցը առաջարկում է 83 հարմարավետ սենյակներ, բար, ընդարձակ խորհրդակցությունների սրահ և ավանդական հայկական խոհանոցի «Խարբերդ» ռեստորան: Հյուրանոցի արտաքին և ներքին հարդարումը զարդարված է հարուստ գույներով, ինչը հիանալի կերպով արտացոլում է հայկական թեմատիկան ու տեղական կոլորիտը:
Hyatt Place
«Hyatt Place» հյուրանոցը շատ հարմար է իր դիքով. ընդամենը մի քանի րոպեում Դուք կարող եք հասնել Հանրապետության Հրապարակ, իսկ հարմարավետ սենյակները,զարդարված ժամանակակից ոճով և հաճելի տաք ու վառ գույներով, կպարգևեն Ձեզ լիարժեք հանգիստ: Հյուրանոցը ունի ֆիթնես կենտրոն և ռեստորան, որը մատուցում է հայկական և եվրոպական ուտեստներ: Դուք կարող եք նախաճաշել առանց րոպե իսկ կորցնելու “Grab ‘n Go” ճաշարանում, իսկ հյուրանոցի հացատունը առաջարկում է հյուրերին թարմ ու համեղ խմորեղեն:
Armenia Marriott Hotel Yerevan
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը գտնվում է Հանրապետության hրապարակի հոյակերտ պատմական շենքում: Երևան քաղաքի բազմաթիվ թանգարաններն ու տեսարժան վայրերը գտվում են հյուրանոցից չնչին հեռավորության վրա: Այստեղ Դուք կգտնեք գեղեցիկ տեսարաններով ձայնամեկուսացված սենյակներ, ինչպես նաև սպա, մարզասրահ, գեղեցկության սրահ, մի քանի բարեր, սրճարաններ և ռեստորաններ:
Ani Plaza
«Անի Պլազա» չորս աստղանի հյուրանոցը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի և քաղաքի տեսարժան վայրերի մեծ մասի մոտակայքում: Այստեղ Դուք կգտնեք ջերմ գույներով ու փափուկ գորգերով զարդարված հարմարավետ սենյակներ. հյուրանոցը ունի նաև փակ լողավազան, մարզասրահ և սաունա: Նախաճաշը ներառում է համեղ ու յուրօրինակ հայկական ուտեստներ:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: