Ձմեռը Հայաստանում համարվում է բավականին ակտիվ զբոսաշրջության շրջան: Լավ սարքավորված լեռնադահուկային և առողջարանային հանգստավայրերը ջերմորեն ողջունում են երկրի հյուրերին այս ժամանակահատվածում, իսկ տուրիստական գործակալությունները ներկայացնում են հագեցած տուր ծրագրեր և էքսկուրսիաներ, որոնք ընդգրկում են մի շարք տեսարժան վայրեր: Եկեք դիտարկենք Հայաստանի ամենապահանջված տուրիստական յոթ տեսարժան վայրերը, որոնք կարող եք այցելել 2023 թ. հունվարին՝ ձմեռային հանգստի ընթացքում:


1. Ծաղկաձոր
Ծաղկաձորը Հայաստանում ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրն է: Թեղենիս լեռան լանջերին Ձեզ սպասում են միջազգային դասի, դժվարության տարբեր մակարդակներ ունեցող լեռնադահուկային և սնոուբորդինգի ուղիներ: Բոլոր անհրաժեշտ պարագաները կարող եք վարձակալել հենց տեղում, իսկ սկսնակները, ցանկության դեպքում, կարող են օգտվել փորձառու մարզիչների ծառայությունից:


2. Ջերմուկ
Ջերմուկն այն հանգստյան վայրերից մեկն է, որը գործում է ամբողջ տարվա ընթացքում: Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարանային հանգստավայրերից է. ամռանը բուժիչ հանքային աղբյուրներով ու զարմանահրաշ գեղեցիկ բնությամբ տեղանքը սիրով հյուրեր է ընդունում: Ձմռանը՝ սկսած հունվար ամսից, այստեղ գործում են դահուկային և սնոուբորդինգի երկու տարբեր ուղիներ, ինչպես նաև՝ ճոպանուղի:


3. Սևան
Սևանա լճի ափին գտնվող լեռնադահուկային հանգստավայրը հյուրերին առաջարկում է ձմեռային ակտիվ հանգիստ: Բացի այդ, այստեղ Դուք կարող եք հիանալ հիասքանչ ձմեռային տեսարաններով, այցելել տեղական պատմական հուշարձաններ, ինչպես նաև փորձել թարմ Սևանի իշխանը, որը հատուկ ձևով պատրաստվում է ածուխի վրա:


4. Դիլիջան
Դիլիջանը բարձրադիր առողջարանային քաղաք է, որը շրջապատված է խիտ բնական անտառներով: Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների և մաքուր օդի շնորհիվ այցելությունը Դիլիջան ունի արդյունավետ բուժիչ ազդեցություն: Տարածքը հարուստ է պատմական ու մշակութային տեսարժան վայրերով. հունվարին Դուք հնարավորություն կունենաք այցելել հիմնական տեսարժան վայրերը կամ զբոսնել Դիլիջանի ազգային պարկում:


5. Արագած
Արագածի՝ Հայաստանի ամենաբարձր լեռան ձյան հաստ շերտով ծածկված լանջերը մագլցելը դժվար է նույնիսկ ձմեռային սպորտի մասնագետների համար: Սակայն, եթե Դուք սպորտի իսկական սիրահար եք, այս մարտահրավերը հատուկ Ձեզ համար է:


6. Տեսարժան վայրեր
Եթե չեք ցանկանում ընտրել միայն մեկ ուղղություն և նպատակ ունեք առավելագույնս ծանոթանալ Հայաստանի պատմական, ճարտարապետական ու մշակութային ժառանգությանը, ապա կարող եք ընտրել այնպիսի տուրիստական փաթեթ, որը կընդգրկի ձմռանը հասանելի տեսարժան վայրերը: Ձմռանը Դուք կարող եք այցելել Էջմիածնի Մայր Տաճարը, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի վանքը, Զվարթնոցի ավերակներ ու շատ ավելին:


7. Երևան
Եթե որոշել եք այցելել Հայաստանի մայրաքաղաքը հունվարին, ապա ձմռանը այստեղ բազում հետաքրքրքրություններ կգտնեք: Դուք կարող եք այցելել Երևանի կենտրոնում գտնվող սահադաշտը, քաղաքի ամենատարբեր թանգարաններից ցանկացածը, որոնք գործում են ամբողջ տարվա ընթացքում և տրամադրում են նաև գիդի ծառայություն: Դուք կարող եք շրջել Հյուսիսային պողոտայի գողտրիկ հուշանվերների խանութներով, տուր անցկացնել Երևանի կոնյակի գործարանում կամ համտեսել համեղ ձմեռային խոհանոցը տեղական ռեստորաններից մեկում:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: