Ժամանակակից հայկական հարսանիքները, իհարկե, զգալիորեն տարբերվում են հարյուր տարի առաջ անցկացված արարողություններից: Իհարկե, որոշ ավանդույթներ մնացել են անփոփոխ և շարունակում են պահպանվել մինչ օրս: Բայց ժամանակակից կյանքը անխուսափելիորեն ակներև ազդեցություն է թողնում ավանդական տոնակատարության վրա. ժամանակակից հարսանիքը «հագեցած» է նոր և նախկինում անհայտ սովորույթներով: Այնուամենայնիվ, եկեք փորձենք հասկանալ , թե ինչ է իրենից այն ներկայացնում:


Հայկական հարսանիքների առանձնահատկությունները
Ավանդական հայկական հարսանիքը, անշուշտ, հոյակապ և մարդաշատ տոն է: Ժամանակին բոլոր հարազատները, նույնիսկ հարևան տարածաշրջաններից, քաղաքներից և գյուղերից, հավաքվում էին նորապսակ զույգերի հարսանիքին: Հարսանեկան տոնակատարությունը շարունակվում էր «յոթ օր և յոթ գիշեր», ինչը հիմք հանդիսացավ մինչ այժմ օգտագործվող թևավոր արտահայտությանը: Նոր ընտանիքի ստեղծման մեջ կարևոր դեր է խաղացել «հարսանիքի կնքահայրը» («քավորը»): Որպես կանոն, «կնքահոր ընտանիք» էր ընտրվում մերձավոր և հարգարժան զույգ, որը ծառայում էր ընտանեկան երջանկության օրինակ: «Կնքահայրը» երիտասարդ, նորաստեղծ ընտանիքին ամենաթանկ նվերն էր նվիրում: Ըստ ավանդույթի՝ ակնկալվում էր, որ հետագայում «կնքահոր ընտանիքը» բոլոր հարցերում աջակցելու էր երիտասարդ զույգին:


Հիմնական ավանդույթներ և ծեսեր
Հայկական հարսանեկան արարողությունները ներառում էին խոսքկապ, նշանադրություն և հենց հարսանիք: Հնում կար ավանդույթ, որի համաձայն խոսքկապի ժամանակ չպետք էր անհապաղ ընդունել առաջարկությունը, քանի որ, կարող էր ստեղծվել տպավորություն, թե ընտանիքը ցանկանում է որքան հնարավոր է շուտ «ազատվել հարսնացուից»: Իհարկե, ժամանակի ընթացքում շատ բարդ ավանդույթներ պարզեցվել են: Այնուամենայնիվ, այսօր դեռ հնարավոր է տեսնել այցյալի ազդեցությունը. oրինակ` հարսնացուի եղբայրը փեսայի ընտանիքից փրկագին է պահանջում ՝ մեծ դանակով փակելով տան ճանապարհը: Կամ հարսնաքույրերից մեկը կարող է «գողանալ» հարսնացուի կոշիկը: Այդ ժամանակ «կնքամայրն» է փրկագին վճարում: Իսկ երբ նորաստեղծ ընտանիքի սկեսուրը հանդիպում է երիտասարդներին, նրանց ուսերին դնում է լավաշ և մեղրով հյուրասիրություն է մատուցում, որպեսզի ընտանեկան կյանքը նույնքան քաղցր լինի:


Ինչու՞ արժե հարսանիք կազմակերպել Հայաստանում
Ժամանակակից զույգերը հաճախ կազմակերպում են հարսանեկան երեկույթները ռեստորաններում կամ հյուրանոցային համալիրներում: Շատ հաստատություններ նույնիսկ ունեն հատուկ դահլիճներ, որոնք նախատեսված են հենց հարսանիքների համար: Միևնույն ժամանակ, պսակադրությունը հաճախ անցկացվում է Էջմիածնում կամ մայրաքաղաքի խոշոր եկեղեցիներից մեկում, ինչը ինքնին թանկ և տպավորիչ իրադարձություն է: Եվ ամանակարևոր փաստերից է, որ տեղացիները, անշուշտ, գիտեն, թե ինչպես է պետք զվարճանալ և լիարժեք լիցքաթափվել հարսանիքի ժամանակ։ Ցանկանու՞մ եք զգալ Հայաստանի իրական ոգին և առանձնահատուկ դարձնել Ձեր հարսանիքի օրը: Ուրեմն անկասկած արժե կյանքի կարևոր օրերից մեկը անցկացնել այստեղ:


Հարսանեկան միջոցառումների պլանավորում և կազմակերպում Հայաստանում
Հարսանիքների կազմակերպման ծառայությունները Հայաստանում շատ լավ մակարդակի վրա են: Շատ ռեստորաններ հենց իրենք են կազմակերպում հարսանեկան շոուները, ներգրավում են երաժիշտների և հրավիրում են թամադա՝ օրվա միջոցառման հանդիսավար: Այնուամենայնիվ, հարսանեկան պլանավորման բազմաթիվ գործակալություններ կան, որոնք կօգնեն Ձեզ բոլոր հարցերում՝ ծաղիկների և հարսնացուի զգեստի ընտրությունից մինչև հարսանեկան տորթի ձևավորում: Ի դեպ, տեղական գները կարող են հաճելիորեն զարմացնել Ձեզ, ինչը նույնպես կարևոր է: Ձեզ մնում է միայն վայելել իրական հայկական հարսանիքը, որը կլինի երկար ընտանեկան երջանկության սկիզբ:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: