Հայաստանը ձմեռային արձակուրդներն անց կացնելու հրաշալի վայր է ցանկացած ընտանիքի համար: Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը սպասարկման և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից ոչնչով չեն զիջում միջազգային որևէ այլ լեռնադահուկային հանգստավայրի: Այդ իսկ պատճառով տարեցտարի աճում է Հայաստանում իրենց ձմեռային հանգիստն անցկացնել ցանկացողների թիվը:


Հայաստանում լեռնադահուկային հանգստավայրեր
Հայաստանում գործում են մի քանի լեռնադահուկային հանգստավայրեր, որոնց մասին զբոսաշրջիկները թողնում են ամենալավ մեկնաբանությունները, իսկ հնարավորության դեպքում շտապում են կրկին նվաճել Հայաստանի վեհ լեռների ձյունաճերմակ գագաթները: Լեռնադահուկային հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել: Նշված ծառայությունների գների մատչելիությունը հաճելիորեն կզարմացնի ձմեռային հանգիստը կամ տուրերն իրականացնող հյուրերին:


Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը, տուրեր և գներ
Ծաղկաձորը ոչ շատ մեծ բնակչության թվով, հարմարավետ լեռնադահուկային հանգստավայր է, որ հարմար է պրոֆեսիոնալիզմի ցանկացած մակարդակ ունեցող դահուկորդի համար: Կլիմայական բարենպաստ պայմանները, հրաշալի ու գեղեցիկ բնությունը Ձեր հանգիստ անմոռանալի կդարձնեն: Ծաղկաձորը շնորհիվ իր բարձրորակ սպասարկման հանդիսանում է Հայաստանի ամենալավ լեռնադահուկային հանգստավայրը:


Այստեղ այցելուներն ստիպված չեն հերթ կանգնել, իսկ աշխատակիցները մի քանի լեզու գիտեն: Ծաղկաձորում կարելի է վարձակալել դահուներ և դա կարժենա 8000դրամ, ինչպես նաև սնոուբորդ՝ 10000դրամ: Տուրերի կամ երկարաժամկետ հանգստի շրջանակում կարելի է օգտվել ճոպանուղուց՝ 2000դրամ մեկ կանգառի համար: Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրի սեզոնայնությունը դեկտեմբեր — մարտ ժամանակահատվածն է:


Ջերմուկ լեռնադահուկային հանգստավայրը, տուրեր և գներ
Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր է Ջերմուկը, որ հայտնի է իր՝ բուժիչ հատկություններով հանքային ջրով: Ձմռանը բուժիչ- վերականգնողական ծառայություներից բացի Ջերմուկն իր այցելուներին առաջարկում է նաև պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Լեռնային դահուկների սիրահարները կարող են օգտվել ճոպանուղուց և լեռնադահուկային ուղիներից, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Ջերմուկի ճոպանուղու տոմսի արժեքն է 1000դրամ: Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայում կարելի է նաև օգտվել սքի — փասից՝ 6000 դրամ, դահուկների ամբողջական կոմպլեկտի վարձույթից՝ 6000դրամ, սնոուբորդի կոմպլեկտի վարձույթից՝ 10000դրամ:


Սևան լեռնադահուկային հանգստավայր, տուրեր և գներ
Սևանը Հայաստանում հայտնի հանգստավայր է, որ մայրաքաղաքից ընդամենը 60կմ հեռավորության վրա է գտնվում: Սևանա լճում ձմեռային տուրը նախ և առաջ դահուկասահքն է: Այստեղ ակտիվ հանգիստը կարելի է համադրել տուրերով դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Սևանի լեռնադահուկային հանգստավայրն առաջարկում է իր այցելուներին լավագույն պայմանները՝ լեռնային մաքուր օդ, հրաշալի տեսարան, բարձրորակ սպասարկում և ցածր գներ: Սքի – փասի տոմսի արժեքն է 5000դրամ: Նույն է նաև դահուկների վարձույթի արժեքը: Սևանում գործում են երկու դահուկային ուղիներ: Երեխաների և ոչ պրոֆեսիոնալ այցելուների համար կան դահուկասահքի համար նախատեսված առանձին վայրեր:


Ձմեռային հանգիստ Հայաստանում 2020 թ.
2020 թ Հայաստանում ձմեռային հանգիստը խոստանում է հետաքրքիր լինել: Երևանում և Երևանից դուրս սպասվում են մի շարք միջոցառումներ: Ուրախ տոնակատարությունների հետ մեկտեղ այցելուները կկարողանան վայերեր Հայաստանի հրաշալի բնությունը, հանգստանալ առողջարաններում և սեփական ուժերը փորձել լեռնադահուկային հանգստավայրերում:


Մատչելի գներով ձմեռային տուրերը կօգնեն համադրել հանգստի բոլոր տեսակները Հայաստան Ձեր մեկ այցի մեջ: Այս բոլոր դրական խոսքերի ապացույցն են հանդիսանում Հայաստան այցելած գոհ զբոսաշրջիկների բազմաթիվ մեկնաբանությունները:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: