Էկոտուրիզմը կամ «կանաչ տուրիզմը» այժմ ավելի ու ավելի մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհում։ Եկեք հասկանանք, թե ինչպիսի հեռանկարներ ունի Հայաստանում զբոսաշրջության այս տեսակը։
Հայաստանի բնական արգելոցներ և էկոգոտիներ
Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ բույսերն ու կենդանիները և դրանց նշանակությունը էկոտուրիզմի առումով
Ի՞նչ է «էկոտուրիզմը»:
Էկոտուրիզմը կամ այսպես կոչված «կանաչ տուրիզմը» զբոսաշրջության համեմատաբար երիտասարդ տեսակ է, որն ի հայտ է եկել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ։ Զբոսաշրջության այս տեսակի հիմնական սկզբունքը բնության հետ ներդաշնակ ճամփորդելն ու հանգստանալն է՝ առանց վնաս պատճառելու և հնարավորինս քիչ միջամտելու ֆլորայի և ֆաունայի կյանքի բնական ընթացքին: Էկոտուրիզմը կարող է կրել կրթական կամ գիտական բնույթ: Հաճախ էկոտուրիստների երթուղիներն անցնում են անձեռնմխելի բնական տարածքներով կամ արգելոցներով, որտեղ կարելի է հանդիպել կենդանիների և բույսերի հազվագյուտ և վտանգված տեսակների։ Այնպես որ, հասկանալի է, թե ինչու է շատ կարևոր չխախտել նրանց բնական միջավայրը և խնամքով վերաբերվել դրան։
Էկոտուրիզմի հեռանկարները Հայաստանում
Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները շատ են։
Չնայած այն հանգամանքին, որ երկիրը զբաղեցնում է համեմատաբար փոքր տարածք, կան բազմաթիվ բնական համակարգեր և լանդշաֆտներ՝ քարքարոտ լեռներից մինչև բաց տափաստաններ և խիտ, անթափանց անտառներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում քաղցրահամ բարձր լեռնային Սևանա լիճը, որտեղ ապրում են ձկների էնդեմիկ տեսակներ և ցամաքային կենդանական աշխարհի ներկայացուցիչներ։
Հայաստանի ամենամեծ արգելոցները
Հայաստանի ամենամեծ արգելոցը Խոսրովի պետական արգելոցն է կամ Խոսրովի անտառը։ Այն գտնվում է Արարատի մարզում։ Արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին, սակայն այստեղ գոյություն ունեցող կենդանիների և բույսերի էկոհամակարգը զարգացել է ավելի քան հարյուր տարի: Օրինակ, Խոսրովի անտառի տարածքում կարելի է հանդիպել գիհու և կաղնու անտառներ, որոնցից մի քանիսը ավելի քան 1700 տարեկան են։ «Շիկահող» արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավում։ Այստեղ կարելի է հանդիպել ծովի մակարդակից 1000-ից 2200 մետր բարձրության վրա աճող կաղնու-բոխու եզակի անտառներ:
Հայաստանի խոշոր արգելոցներից կարելի է առանձնացնել նաև Դիլիջան ազգային պարկը, որը կիլոմետրերով ձգվում է առողջարանային Դիլիջան քաղաքի շուրջը, Էրեբունի արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը և «Սևան» ազգային պարկը։
Սևանա լճի յուրահատուկ բնությունը
«Սևան» ազգային պարկը ներկայացնում է ալպյան քաղցրահամ ջրերի, Սևանա լճի և նրա առափնյա գոտու հարուստ բուսական և կենդանական աշխարհը: Տեղական էնդեմիկներից կարելի է նշել Սևանի իշխանը, որի մի քանի ենթատեսակներ ապրում են միայն Սևանի ջրերում։ Այստեղ կարելի է տեսնել նաև հայկական ճայեր՝ ճայերի էնդեմիկ տեսակ, որն ապրում է Սևանի մոտ և բնադրում այստեղ՝ «ճայերի կղզում»։
Հազվագյուտ և էնդեմիկ տեսակ, որը կարելի է հանդիպել Հայաստանում
Էկոտուրիստներին կարող են հետաքրքրել նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանիների մեծ թվով տեսակներ։ Դրանցից կարելի է առանձնացնել կովկասյան ընձառյուծին, մանուլին, բեզոարյան այծերին, գանգուր հավալուսնին, բազեի ընտանիքից մի քանի տեսակներ։ Կենդանիների այս բոլոր տեսակները խստորեն պաշտպանված են։ Օրինակ, անցյալ դարում կովկասյան ընձառյուծները հազվադեպ չէին, սակայն այժմ դրանցից մեկ տասնյակից քիչ է մնացել վայրի բնության մեջ: Մանուլները Հայաստանի տարածքում համարվում էին լիովին անհետացած, սակայն վերջերս կրկին հայտնաբերվեցին։
Գիտական և կրթական զբոսաշրջության համար ոչ պակաս հետաքրքիր կարող են լինել տեղի բուսական աշխարհի էնդեմիկները։ Օրինակ՝ Հայաստանի տարածքում եզակի հայկական շուշան է աճում։ Միայն այստեղ կարելի է հանդիպել նաև վայրի ցորենի միանգամից մի քանի տեսակների, որը ժամանակակից ցորենի տեսակների անմիջական նախահայրն է։ Ընդհանուր առմամբ Հայաստանում բնական պայմաններում աճում է էնդեմիկ բույսերի 108 տեսակ։
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: