Գարնան առաջին ամիսը Հայաստանում լիարժեք հանգստի և հետաքրքիր ժամանցի շրջան է: ONE WAY TOUR տուրիստական կազմակերպության կայքում Դուք կգտնեք 2023 թ-ին Հայաստանում հասանելի տուրերի բազում տարբերակներ, իսկ ընտրություն կատարելու հարցում Ձեզ կօգնեն մեր հաճախորդների արձագանքները: Եթե նախատեսում եք շրջագայությունը մարտի սկզբին, Դուք դեռ հնարավորություն կունենաք այցելել լեռնադահուկային հանգստավայրեր, իսկ եթե ճամփորդելու եք ամսվա վերջին, ապա ականատես կլինեք ծաղկող պտղատու ծառերի ու այգիների հրաշքին: Եվ, իհարկե, ցանկացած ժամանակ Հայաստան այցելելիս Ձեզ սպասվում է ջերմ ընդունելություն և համեղ խոհանոց` համեմված բարեհամբույր հյուրընկալությամբ:


Որտեղ գնալ Հայաստանում մարտին
Հայաստանում հիմնական լեռնադահուկային հանգստավայրը Ծաղկաձորն է, որը մարտին նույնպես լիարժեք գործում է: Ծաղկաձորի միջազգային դասի լեռնադահուկային և սնոուբորդինգի ուղղիները կուրախացնեն ակտիվ հանգստի սիրահարներին, իսկ սկսնակները միշտ կարող են օգտվել փորձառու մարզիչների ծառայություններից:


2023 թ. մարտին Դուք նաև կարող եք այցելել մայրաքաղաքի մոտ գտնվող հիմնական տեսարժան վայրերը: Անպայման այցելեք Գառնու հնագույն հեթանոսական տաճարը, եզակի Գեղարդ քարանձավային վանական համալիրը կամ Էջմիածնի հոգևոր համալիրը: Անզուգական Սևանա լճի շքեղ տեսարանները, անշուշտ, կգերեն Ձեզ. այստեղ Դուք հնաավորություն կունենաք փորձելու ածուխի վրա պատրաստված իշխանը: Ուշագրավ են Երևանի բազմաթիվ թանգարանները, որոնք հատուկ ազգային երանգ կավելացնեն Ձեր ճամփորդությանը:


Եղանակը Հայաստանում մարտի սկզբին և վերջում
Եղանակը Հայաստանում բավականին փոփոխական է մարտին. երկրի տարբեր մասերում նկատվում է ջերմաստիճանի մեծ տարբերություն: Այսպիսով, օրինակ, երբ արևը արդեն ջերմացնում է և հաճելի տաք է մայրաքաղաքում, ցուրտ եղանակը դեռևս պահպանվում է բարձրադիր շրջաններում, իսկ լեռնագագաթները պատված են ձյան հաստ շերտով: Ամսվա սկզբին գիշերային ցուրտ եղանակը կարող են նկատվել նաև երկրի տաք շրջաններում, սակայն, որպես կանոն, դա երկար չի տևում: Մարտի վերջում Երևանում կայուն տաք արևային եղանակ է, և օդի ջերմաստիճանը կարող է հասնել +20-25 աստիճանի:


Տոներ և միջոցառումներ մարտին
Մարտի գլխավոր իրադարձությունը, իհարկե, մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Իհարկե, այս տոնը նշվում է ամբողջ աշխարհում, բայց հայ տղամարդիկ որոշել են այն տոնել անսովոր ձևով՝ կանանց նվիրելով մի ամբողջ ամիս: Օրվա ընթացքում կազմակերպվում են համերգներ, տոնավաճառներ և տարբեր տոնակատարություններ: Տոներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում գրեթե բոլոր խանութներն ու առևտրի կենտրոնները՝ կանանց և աղջիկներին մեծ զեղչեր և հատուկ առաջարկներով մատուցելով:


Տուրիստական ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ
Մարտին Հայաստանում հասանելի են բազմաթիվ ուղղություններ ինչպես տեղեկատվական էքսկուրսիաների, այնպես էլ պասիվ հագստի համար: Ջերմուկի, Դիլիջանի կամ Աղվերանի կլիմայական և ջերմուկաբուժության առողջարանները գործում են ամբողջ տարվա ընթացքում: Մեր տուրիստական կազմակերպությունը առաջարկում է դասական, հատուկ, արկածային և բյուջետային տուրերի լայն ընտրություն Հայաստանում: ONE WAY TOUR կայքում Դուք կարող եք տեսնել մեր հաճախորդների տեսահոլովակները, իսկ մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել Ձեզ շրջագայություն ընտրելիս՝ հաշվի առնելով Ձեր բոլոր ցանկություններն ու նախասիրությունները:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: