Հայաստանը մայիսին Ձեզ կուրախացնի իր ջերմ արևով և պտղատու այգիների փարթամությամբ, որը բարձր լեռնային շրջաններում և մարզերում ավելի ուշ է սկսվում, քան Արարատյան դաշտում: Ձեզ սպասում են հետաքրքիր տուրեր քաղաքից դուրս, տեսարժան վայրերի, արվեստի ու ճարտարապետության հնագույն հուշարձանների այցելություններ: Մեր հաճախորդների կարծիքները ևս կարող են օգնել Ձեզ տուրի ընտրության հարցում:


Որտեղ գնալ Հայաստանում մայիսին
Մայիսը հրաշալի ժամանակ է քաղաքից դուրս տուրերի, Հայաստանի անկրկնելի բնությունը և անմոռանալի բնապատկերները տեսնելու համար: Հայաստանի յուրահատկություններից մեկը բաց երկնքի տակ գտնվեղ բազմաթիվ տեսարժան վայրերն են, հետևաբար հանգիստը բնության գրկում կարելի է համատեղել հետաքրքիր տեղեկատվական տուրերի հետ: Դժվար է թվարկել Հայաստանի բոլոր գանձերը, ուր զբոսաշրջիկները կարող են այցելել: Հայաստանում է գտնվում նախաքրիստոնեական շրջանից պահպանված Գառնու Միհրի տաճարը, ժայռափոր Գեղարդավանքը, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթևի վանք:


Եղանակը Հայաստանում մայիսին
2023-ի գարունը Հայաստանում ավելի տաք է, քան սովորաբար: Մայիսին Երևանում օդի միջին ջերմաստիճանը կտատանվի 18-21oC սահմաններում, իսկ ամսվա վերջին այն կհասնի 25 oC: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է ավելի ցածր լինել, սակայն դա էլ իր դրական կողմն ունի, չէ՞ որ զով եղանակը բարենպաստ պայմաններ կստեղծի քայալրշավների և բնության գրկում տուրեր կազմակերպելու համար: Մայիսին անձրևները հիմնականում կարճատև են լինում և չեն խոչընդոտի Ձեր հանգստին:


Տոներ և միջոցառումներ մայիսին
Հայաստանում մայիսն անվանում են ‹‹հաղթանակների ամիս››, քանի որ այս շրջանում տեղի են ունեցել մի շարք կարևոր պատմական իրադարձություններ: Վերջին տասնամյակում արդեն ավանդական դարձած Աշխատավորների օրվան և Հաղթանակի օրվան ավելացել են ևս մի քանի նշանավոր տոներ: Դրանք են ՝ մայիսի 8-ը՝ Երկրապահի օրը ( Հայաստանի կամավորների միությունը, ովքեր 90-ականներին պայքարում էին երկրի անկախության համար):


Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը (Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված տոն): Մայիսյան տոները, սովորաբար, ուղեկցվում են մի շարք մշակութային-ժամանցային միջոցառումներով, համերգներով և հրավառություններով: 2023 թվականի մայիսը ևս բացառություն չի լինի:


Տուրիստական ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ
Մայիսին Հայաստանում հասանելի են գրեթե բոլոր տեսակի տուրերը: Դուք կարող եք ընտրել ցանկացած զբոսաշրջային փաթեթ, հիմնվելով սեփական նախասիրությունների կամ կարծիքների վրա, իսկ մեր տուրիստական գործակալության աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ կատարել անհրաժեշտ կարգավորումներ Ձեր տուրի մեջ:


Ակտիվ հանգստի սիրահարները կարող են ընտրություն կատարել արկածային տուրերից, որոնք ներառում են քայլարշավներ և ձիավարություն: Լուսանկարչության և գեղեցիկ բնապատկերների սիրահարներին դուր կգան «Պանորամային տուրերը», իսկ գուրմաններին, անկասկած, դուր կգան «գաստրոնոմ շրջագայությունները»: Մենք առաջարկում ենք նաև բյուջետային տուրերի լայն ընտրություն:
Այսպիսով՝ բարի գալուստ Հայաստան:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: