Հայաստանը արևի, «մեղր» մրգերի, հյուրընկալ մարդկանց և, իհարկե, համեղ ուտեստների երկիր է: Այո, առանց թաքցնելու պետք է նշենք, որ մարդիկ այստեղ սիրում են ուտել. նրանք պատրաստում են հոգով, բացի այդ ի սրտե պատրաստ են հյուրասիրել Ձեզ: Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ միայն ճաշացանկը, այլ նաև վայրի հետաքրքիր, օրիգինալ մթնոլորտը, մենք առաջարկում ենք այցելել մեր ցուցակի լավագույն ռեստորաններից մեկը:


Մալխաս ջազ-ակումբ
Այստեղ կարող եք փորձել համեղ սթեյքեր, պաստա, խոզի միս կամ պարզապես ըմպել կոկտեյլ: Եվ այս ամենը համեմվում է գեղեցիկ ջազ երաժշտությանբ: Ռեստորանը ստացել է իր անունը սեփականատիրոջ պատվին, երկրի լավագույն ջազ դաշնակահար Լևոն Մալխասյանի: Երբեմն, կեսգիշերից հետո, նա նույնպես ելույթ է ունենում այստեղ:


«Ակումբ»
Երևանի հանրաճանաչ արվեստի մի հաստատություն, որը սպասարկում է հայկական և ֆրանսիական խոհանոց: «Ակումբ» սրճարանում կարող եք պատվիրել իսկական իտալական պիցցա: Ընթրիքից հետո կարող եք հանգստանալ հարմարավետ թեյարանում: Ամեն շաբաթ «Ակումբը» կազմակերպում է ֆիլմի ցուցադրություն և հեղինակային երաժշտության համերգներ:


«Black Angus»
Եթե սիրում եք բուրգերներ, ուրեմն «Black Angus»-ը սիրած վայր կդառնա: «Black Angus»-ում արագ սննդի պատրաստումը հասցրել է արվեստի մակարդակի: Բնօրինակ բաղադրատոմսերը և գեղեցիկ ձևավորումը հաստատ Ձեզ անտարբեր չեն թողնի տեղական բուրգերների նկատմամբ: Այստեղ կարող եք նաև պատվիրել սթեյք, պիցցա, աղցաններ և ավանդական նախաճաշ:


«Ին Վինո» գինու ակումբ-վաճառատուն-բար
«In Vino» գինու ակումբը իսկական դրախտ է գինու գիտակների համար: Այստեղ կգտնեք գինիների ամենամեծ ընտրությունը Հայաստանում: Կարող եք գնել կամ փորձել արևային ըմպելիքը հանգիստ և հարմարավետ մթնոլորտում: Ձեզ նաև կառաջարկվի պանրի կամ մսի տեսականի կամ թարմ խրթխրթան բագեթ:


«Արտ բրիջ» գրախանութ-սրճարան
«Արտ բրիջ» գրախանութ-սրճարանը արվեստի և լավ գրականության սիրահարների համար: Այստեղ, անշուշտ, միշտ կարող եք գտնել հետաքրքիր մի գիրք մի բաժակ թեյ կամ սուրճ վայելելիս: Գները այստեղ բավականին մատչելի են, ուստի սրճարանը սովորաբար լեփ-լեցուն է: «Արտ բրիջ»-ում հաճախ կազմակերպվում են քանդակների, նկարների և լուսանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև հանդիպումներ նկարիչների հետ:


«Մեր գյուղը»
Տնական սնունդով և հանգստացնող մթնոլորտով շատ հարմարավետ վայր է: Համահունչ մթնոլորտը և կենդանի երաժշտությունը, կարծես, տանում են սարերում թաքնված մի փոքրիկ գողտրիկ գյուղական տուն: Այստեղ Ձեզ կառաջարկվեն Հայաստանի տարբեր մարզերից բերված համեղ պանրի հսկայական ընտրություն, հիանալի քուֆթա և կովկասյան ուտեստների լայն տեսականի:


«Գայանեի մոտ»
Մեկ այլ հարմարավետ «տնական» ռեստորանի տեսակ: Այստեղ Ձեզ կառաջարկվի սովետական շրջանի նոստալգիկ ուտեստների և հոյակապ աղցանների ընտրություն: «Տանտիկինը»՝ Գայանեն, ով նախկինում երաժշտության ուսուցիչ էր, հաճախ երեկոյան նվագում է հյուրերի համար:


«Մարտիրոս»
«Մարտիրոս» -ը ասիական խոհանոցի մասնագիտացված ռեստորան է, որը թերևս լավագույնն է Հայաստանում: Այստեղ կարող եք համտեսել ոչ միայն ավանդական ուտեստներ, այլև չինական և թաիլանդական արագ սննդի հիթեր, որոնք շատ տարածված են ամբողջ աշխարհում:


«Ինգրեդիենտ»
Առողջ սննդի ռեստորան, որի ստեղծման գաղափարը պատկանում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանին: «Ինգրեդիենտ»-ում կարող եք համտեսել յուրահատուկ համեղ ուտեստներ, որոնք պատրաստվում են առանց շաքարի և առանց տապակելու: Բացի այդ, բացի անուններից և գներից, մենյույում նշվում է նաև յուրաքանչյուր ուտեստի կալորիականությունը:


«Կովկասի Գերուհին» ռեստորան
Ռեստորան-պանդոկ Երևանի կենտրոնում, ամբողջությամբ զարդարված խորհրդային հայտնի ֆիլմի ոճով: Այստեղ Դուք կարող եք հանգստանալ հաճելի միջավայրում և շատ մատչելի գներով համտեսել հայկական և կովկասյան խոհանոցի ուտեստներ:


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: