Ինչո՞ւ չանցկացնել 2024-ի ձմեռային արձակուրդները ընկերների, ընտանիքի կամ սիրելիի հետ: Այցելե՛ք Հայաստանի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրը, և այս ճանապարհորդությունը բազմաթիվ անմոռանալի տպավորություններ կպարգևի Ձեզ:
Այստեղ ձեզ սպասվում է ոչ միայն դահուկավազք, այլ նաև ձմեռային այլ զբաղմունքների հսկայական բազմազանություն. գեղատեսիլ լանդշաֆտներ և ձյունածածկ բնության տեսարաններ, երեկոյան հարմարավետ հավաքույթներ բուխարու մոտ` մի գավաթ գինիով և ազգային խոհանոցի համեղ ուտեստներով:
Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր
Ծաղկաձորը լեռնադահուկային և կլիմայական հանգստավայր է, որը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևելք: Տարվա տաք եղանակին այստեղ աննկարագրելի գեղեցիկ է, և իզուր չէ, որ «Ծաղկաձոր» անվանումը հայերենից բառացի թարգմանվում է որպես «ծաղիկների ձոր»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի զբոսաշրջիկների իրական հոսքը նկատվում է հենց լեռնադահուկային սեզոնի սկզբից՝ սկսած դեկտեմբերի վերջից և շարունակվելով հունվար ու փետրվար ամսիներին, մինչև մարտի վերջ:
Ծաղկաձորից մինչև Երևան հեռավորությունը
Հայաստանի մայրաքաղաքից մինչև Ծաղկաձոր միջազգային մայրուղով հեռավորությունը կազմում է մոտավորապես 57 կմ: Երևանի ավտոկայանից ավտոբուսով երթևեկելը կտևի մոտ երկու ժամ: Ընտրելով ուղևորությունը տաքսիով՝ դուք ճանապարհի վրա կծախսեք ավելի քիչ քան մեկ ժամ: Եթե դուք ձեռք եք բերել տուր/շրջագայություն դեպի Ծաղկաձոր, ապա հիմնականում Երևանի օդանավակայանից տեղափոխումը տրամադրում է հենց զբոսաշրջային գործակալությունը:
Որտե՞ղ այցելել և ինչո՞վ զբաղվել Ծաղկաձորում
Հանգիստը Ծաղկաձորում իրական լայնարձակություն է ձմեռային զվարճանքների սիրահարների համար՝ լեռնադահուկից և արշավից մինչև ձնագնաց և փչովի սահնակներ: Նույնիսկ եթե երբեք դահուկ կամ սնոուբորդ չեք քշել, դուք հնարավորություն կունենաք առաջին անգամ դա անել փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն մեծահասակների և երեխաների սպորտային սարքավորումների ընտրության հարցում: Բաց մի՛ թողեք հնարավորությունը այցելելու Ծաղկաձորի գլխավոր պատմական տեսարժան վայրը՝ Կեչառիսի միջնադարյան վանքը, որն իր անունը ստացել է դրան շրջապատող կեչու պուրակից:
Ծաղկաձորի ճոպանուղին (գինը, աշխատանքային ժամերը)
Ծաղկաձորի ճոպանուղին բացվել է 1967 թվականին: Ներկայումս ուղին արդիականացվել է ժամանակակից LEITNER սարքավորումներով և ներառում է 4200 մ ընդհանուր երկարությամբ երեք իրար հաջորդող վերելակներ: Արագընթաց ամբարձիչը հասցնում է ուղևորներին դեպի ուղղու ամենաբարձր կետը (ծովի մակարդակից 2819 մ. բ.): Ճոպանուղին աշխատում է ամեն օր 10:30 -ից 19:00 -ն: Մեկանգամյա օգտագործման քարտի արժեքը 2000 դրամ է (մոտավորապես 300 ռուբլի կամ 4 ԱՄՆ դոլար):
Ծաղկաձորի լեռնադահուկային ուղեգծեր
Ծաղկաձորի լեռնադահուկային տարածքը գտնվում է Թեղենիս լեռան լանջերին և ներառում է 15 տարբեր լանջեր` 30 կմ ընդհանուր երկարությամբ (ամենաերկար ուղեգիծը` 8 կմ): Ծաղկաձորի լեռնադահուկային թեքահարթակները համապատասխանում են միջազգային բոլոր պահանջներին: Այստեղ կգտնվեն համապատասխան դժվարության երթուղիներ թե՛ սկսնակների, թե՛ իսական մասնագետների՝ էքստրիմի սիրահարների համար: Վերջիներին կհետաքրքրի ուղեգիծը դժվար հատվածներով և կտրուկ ոլորաններով, որը տեղակայված է լեռնադահուկային տարածքի ներքևում:
Տուրեր և շրջագայություններ դեպի Ծաղկաձոր
Ձեռք բերելով տուր և շրջագայություն դեպի Ծաղկաձոր՝ դուք կարող եք ազատվել տարբեր դժվարություններից և կազմակերպչական խնդիրներից, որոնք կապված են տեղափոխման և տեղավորման հետ՝ դրանց պատասխանատվությունը իր վրա է վերցնում զբոսաշրջային օպերատորը: Կախված ձեր հնարավորություններից և նախասիրություններից, կարող եք միանալ խմբային տուրին/շրջագայությանը կամ ընտրել անհատական տուր/շրջագայություն, որը կներառի ձեր նախընտրած լրացուցիչ ծառայությունները:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: