Այսօր Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է, որի մայրաքաղաքը Ստեփանակերտն է, իսկ մշակութային կենտրոնը՝ Շուշին: Այս տարածաշրջանի պատմական ու ճարտարապետական տեսարժան վայրերը, որոնք կարելի է գտնել ամեն քայլափոխին, նույնիսկ բաց երկնքի տակ, վկայում են երկրի դարավոր պատմության մասին: Եկեք ծանոթանանք Լեռնային Ղարաբաղի յոթ ամենաճանաչված տեսարժան վայրերին, որոնք Դուք անպայման պետք է ներառեք Ձեր ճանապարհորդության ծրագրում:


1. Մենք ենք մեր սարերը
Ստեփանակերտի մուտքի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը Արցախի գլխավոր և ամենաճանաչված խորհրդանիշներից մեկն է: Հուշարձանը կառուցվել է 1967 թ.՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանին կողմից: Հուշարձանը պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, իսկ ժողովրդի մեջ այն ջերմորեն անվանվում է «տատիկ և պապիկ»:


2. Հինավուրց ամրոցներ
Լեռնային Ղարաբաղի տարածքում կան լավ պահպանված հինավուրց ամրոցներ, որոնք ներառված են բազմաթիվ էքսկուրսիաների և տուրերի ծրագրերում: Կարևոր և անօրինակ ամրոցների շարքին են դասվում Տիգրանակերտը, Մայրաբերդը, Շուշիի Բիրդ, Կաչաղակաբերդը:


3. Եկեղեցիներ և վանքեր
Այս տարածաշրջանի հնագույն վանքերից են Դադիվանքն ու Ամարասը: Ամարասի վանքը հիմնադրվել է IV դարում, իսկ V դարում այս նույն տարածաշրջանում Հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հիմնել է նաև Լեռնային Ղարաբաղի առաջին դպրոցը: Հայկական ճարտարապետության մեկ այլ գեղեցիկ հուշարձաններից է 12-րդ դարի Գանձասարի վանքը, որի անվանումը բառացի նշանակում է «գանձ լեռ»: Առանձնահատուկ ուշադրության արժանի է նաև ավելի ուշ կառուցված (1868-1887), սակայն ոչ պակաս նրբագեղ Սուրբ Ամանափրկիչ Ղազանչեցոց առասպելական գեղեցիկ ձյունաճերմակ եկեղեցին:


4. Հունոտի կիրճ
Հունոտի կիրճը անասելի շքեղ վայրի բնության հրաշալիք է, որը շրջապատված է գեղատեսիլ լեռնային լանդշաֆտով: Կիրճի ներքևում հոսում է ջինջ սառնորակ լեռնային գետը, որտեղ Դուք նույնիսկ կարող եք լողալ: Ակտիվ զբոսաշրջության սիրահարները հաճախ վրաններ են խփում այստեղ՝ օրվա տարբեր ժամերին գեղեցիկ բնական տեսարաններով զմայլվելու համար:


5. Ջերմաջուր
Ջերմաջուրը բնական տաք աղբյուրներով հարուստ առողջարանային ավան է, որը գտնվում ծովի մակարդակից 2200-2400 մ բարձրության վրա: «Ջերմաջուր» անվանումը բառացի նշանակում է «տաք ջուր»:


6. «Հովանոց» ջրվեժ
«Հովանոց» ջրվեժը Արցախի անսովոր, սակայն շատ հայտնի ու շքեղ բնական խորհրդանիշն է: Ջրվեժի անվանումը սերում է իր տեսքից. այն իսկապես նման է հովանոցի, որի վրայով շարունակաբար անձրևաջուր է հոսում:


7. Չինարի ծառ Տնջրի
Ստեփանակերտից մոտ 37 կմ հեռավորության վրա, Սխտորաշեն գյուղի մոտ, կարող եք տեսնել մի յուրահատուկ հզոր չինարի ծառ, որը անվանվել է Տնջրի: Տնջրին ամենահին (2035 տարեկան) և ամենաբարձր (ավելի քան 54 մ) ծառն է ԱՊՀ-ում: Կանաչ հսկան ունի ահռելի փչակ, որի ներսում միաժամանակ կարող է տեղավորվել 100 մարդ, իսկ ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։


Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: