Հայաստանը, առանց չափազանցության, զբոսանքների, արշավների և լեռնագնացության համար լավագույն վայրերից մեկն է: Դուք կարող եք բացահայտել Հայաստանի աննկարագրելի գեղեցիկ բնությունը արշավների ընթացքում: Համեմատաբար փոքր տարածքի վրա սփռված են լեռնային խիտ անտառները, պարզ լճերը, կարկաչուն գետերն ու բյուրեղյա աղբյուրները՝ խմելու համար պիտանի ջրով: Բազում տաճարների, վանական համալիրների, հուշարձանների և այլ «բացօթյա թանգարանների» առկայությունը թույլ կտա Ձեզ հնարավորություն ծանոթանալու երկրի հարուստ մշակութային ժառանգությանը:
Արշավներ զբոսավարի ուղեկցությամբ
Զբոսավարի ուղեկցությամբ արշավներն ու էքսկուրսիաները Հայաստանի պատմական և ճարտարապետական հարստությանը ծանոթանալու լավագույն միջոցն է: Որպես կանոն, տուրի առաջին օրը կազմակերպվում է զբոսանք Հայաստանի մայրաքաղաքում` Երևանում, որը գրեթե Հին Հռոմի տարիքի է:
Հաջորդ օրերը (կախված ընտրված տուրից) կարող եք այցելել Հայաստանի տարբեր մասերում գտնվող տեսարժան վայրերը, որոնցից շատերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանց թվում են՝ Գառնու հնագույն հեթանոսական տաճարը, ժայռափոր Գեղարդի վանքը, Ախթալա, Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Նորավանքն ու Սևանավանքը և շատ այլ վայրեր:
Լեռնագնացություն Հայաստանում
Հայաստանը լեռների երկիր է: Այստեղ լեռնագնացության սիրահարների համար հնարավորությունները անսահմանափակ են: Մեր տուր ծրագրում կարող է ընդգրկվել զբոսանք դեպի Ազատ գետի կիրճը, որտեղ գտնվում է «Քարերի Սիմֆոնիա» անունը կրող յուրահատուկ բնական հուշարձանը:
Դուք նաև կարող եք բարձրանալ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը` Աժդահակը, որը համարվում է հանգած հրաբուխ (ծովի մակարդակից 3597 մ), և որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ, Սևանա լիճ և շրջակա լեռներ: Ցանկության դեպքում, կարող եք նաև փորձել «նվաճել» Հայաստանում ամենաբարձր լեռը` Արագածը, որն ունի չորս գագաթ՝ 4090 մ ծովի մակարդակից առավելագույն բարձրությամբ:
Արշավների լավագույն գաղափարներ
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը առաջարկում է Ձեզ հետաքրքիր արշավներ Հայաստանում, որոնց ընթացքում Դուք կարող եք ոչ միայն տեսնել և վայելել հարուստ տեղական բնույթյունը, այլև ծանոթանալ ազգային ինքնությանն ու բնակավայրերին, ավանդույթներին և յուրօրինակ խոհանոցին:
Եթե ցանկանում եք ունենալ անհատական տուր ծրագիր, որը ներառում է Ձեր ֆիզիկական պատրաստվածության մակարդակին ևանձնական նախասիրություններին համապատասխան արշավներ, էքսկուրսիաներ և լեռնագնացություն, մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել Ձեզ պլանավորել Ձեր հանգիստը:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: