Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Հայաստանը զբոսաշրջիկների շրջանակում դարձել է ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկը, նամանավանդ նրանց մոտ, ովքեր ցանկանում են մատչելի բյուջեի սահմաններում ապահովել որակյալ հանգիստ: Բացի այդ Հայաստանում կարելի է տեսնել բացառիկ վայրեր:
Լավագույն տուրիստական ուղղություններ
Հայաստանում զբոսաշրջության մասին խոսելիս հարկ է հիշել մայրաքաղաքի տեսարժան վայրերի մասին: Երևանի տեսարժան վայրերի այցելությունը նախատեսում է մայրաքաղաքի պատմամշակութային կոթողների, թանգարանների այցելություններ, ինչպես նաև գինու և կոնյակի համտես և ավանդական խոհանոցի ճաշակում:
Երևանից դուրս հանգստանալ ցանկացողներին առաջարկվում են տուրիստական փաթեթներ Հայաստանի հանգստյան տներում կամ ակտիվ հանգիստ տարբեր արկածային տուրերի շրջանակներում կամ լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Հանգստի ամենահայտնի վայրերից է Ծաղկաձորը, որտեղ իրենց ծառայություններն են առաջարկում մի շարք հյուրանոցներ և հանգստայան տներ: Քաղաքի կետրոնում այցելուները կարող են տեսնել Կեչառիս վանական համալիրը: Ձմռանը Ծաղկաձորում կարելի է վայելել լեռնադահուկային հանգիստը:
Դժվար է Հայաստանում ամառային հանգիստը պատկերացնել առանց Սևանա լիճ այցելությամբ: Ձեր հանգիստն է′լ ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեն գեղեցիկ լեռնային բնությունը, բարձրորակ հյուրանոցային ծառայությունը, ճանաչողական տուրերը: Սևանից ոչ շատ հեռու է տեղակայված Աղվերան հանգստավայրը: Այն հանգստի հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում եմ փախչել աղմուկից և քաղաքի եռուզեռից:
Անտառներով շրջապատված Դիլիջանը զբոսաշրջիկների՝ Հայաստանում մեկ այլ ամենասիրելի հանգստավայրերից է: Ջերմուկում՝ Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկում կարելի է կազմակերպել հանգիստ, որի ընթացքում անցնել նաև բուժիչ պրոցեդուրաներ: Շնորհիվ տեղի հանքային ջրի բուժիչ հատկություններին, այն հայտնի է ամբողջ աշխարհով մեկ: Նշված տուրիստական ուղղություններից բացի Հայաստանում կան մի շարք այլ շատ հետաքրքիր վայրեր, որ անպայման արժե ներառել Ձեր տուր փաթեթի մեջ:
Հյուրանոցի ընտրությունը
Մինչև 2021թ Հայաստան այցելելը խորհուրդ է տրվում ընտրել հյուրանոց, որ կհամապատասխանի Ձեր անհատական պահանջներին: Հանգստի ընթացքում մի շարք խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախօրոք հստակեցնել բոլոր հարցերը կապված հյուրանոցի, սենյակի արժեքի և դիրքի, երեխաների տեղավորման, սննդի և ավտոկայանատեղի հետ:
Եթե Ձեր տուր փաթեթի շրջանակներում շատ քիչ ժամանակ եք անց կացնելու հյուրանոցում, խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի հյուրանոց, որ կներառի միայն նախաճաշը, այլ ոչ թե երեքանգամյա սնունդ: Աշխատակիցների հետ ճշտեք և հստակեցրեք հավելյալ ծառայությունները: Եթե հյուրանոցը չի ապահովում հյուրերի տեղափոխումը, օրինակ՝ օդանավակայանից, անպայման ճշտեք հյուրանոցի հասցեն: Այս կամ այն հյուրանոցն ընտրելուց առաջ համացանցում ծանոթացեք այլ հյուրերի կարծիքներին, հյուրանոցի նկարներին:
Տուրիստական փաթեթների ընտրություն
2021 թ Հայաստանում այցելուներին առաջարկվում են տարբեր տեսակի տուրիստական փաթեթներ, որ կապահովեն Ձեր հարմարավետ հանգիստը: Միևնույն պահին հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող տուրիստական փաթեթներն առանձնանում են գնային քաղաքականության ճկունությամբ:
Դա հնարավորություն է տալիս Հայաստան այցելողներին ցանկացած ժամանակահատվածում մատչելի տարբերակով ձեռք բերել տուրիստական փաթեթ: Փաթեթը հաստատելուց առաջ անհրաժեշտ է ճշտել արդյոք սահմանը հատելու համար Ձեզ անհրաժեշտ է վիզա կամ այլ փաստաթղթեր, ինչ իրեր և արտարժույթ է կարելի և անհրաժեշտ ունենալ և ինչ է ներառում փաթեթի արժեքը: Չմոռանաք նաև տեղեկություն ձեռք բերել եղանակի մասին, ինչը կօգնի հասկանալ, թե ինչ հագուստ վերցնեք Ձեզ հետ:
Հաշվի առնելով այս բոլոր խորհուրդները՝ կկարողանաք կազմակերպել Ձեր հաճելի հանգիստը Հայաստանում, ծանոթանալ երկրի պատմությանն ու մշակույթին՝ այցելելով Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Եվ այս ամենն անպայման Հայաստան վերադառնալու ցանկություն կառաջացնի:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: