Հայաստանի հարուստ և բազմազան բնությունը համապատասխանում է ակտիվ հանգստի բոլոր ձևերին։ Այստեղ Դուք կարող եք մասնակցել քայլարշավների, զիփլայնով անցնել կիրճի վրայով, զբաղվել վինդսերֆինգով Սևանում, փորձել Ձեր ուժերը լեռնագնացության մեջ, ծանոթանալ գյուղական տուրիզմին, ձիավարե կամ մասնակցել Jeep շրջագայությանը: Ցանկության դեպքում կարող եք համատեղել ակտիվ հանգիստը տեղական տեսարժան վայրերի այցելության հետ, քանի որ Հայաստանի բազմաթիվ պատմական հուշարձաններ գտնվում են անմիջապես բաց երկնքի տակ:
Ամառային ակտիվ հանգստի լավագույն վայրերը Հայաստանում
Շատ ժայռերի և լեռնային զանգվածների առկայության շնորհիվ Հայաստանը կարող է իրական դրախտ կոչվել լեռնագնացության երկրպագուների համար: Այստեղ Դուք կարող եք գտնել հեշտ ճանապարհներ սիրողական և սկսնակ մարզիկների համար, ինչպես նաև բավականին բարդ տարածքներ, որոնք կարող են իրական մարտահրավեր լինել փորձառու լեռնագնացների համար (օրինակ, Խուստուփ լեռը կամ Արագածը): Սևանա լիճը նույնպես ամենահայտնի ուղղություններից մեկն է։ Այստեղ կարելի է զբաղվել վինդսերֆինգով և ծանոթանալ ամառային լեղափնյա սպորտաձևարին:
Արշավներ լեռներում
ONE WAY TOUR տուրիստական կազմակերպությունը առաջարկում է մի շարք քայլարշավներ Հայաստանում 2024-ի ամռանը։ Տուրերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք լավ ժամանակ անցկացնել մաքուր օդին, ծանոթանալ տեղի ֆլորային և ֆաունային, տեսնել Հայաստանի գեղատեսիլ և ուշագրավ անկյունները։ Մենք սիրով կօգնենք Ձեզ ընտրել քայլարշավ, կախված Ձեր նախընտրություններից և սպորտային պատրաստվածության մակարդակից։ Մենք առաջարկում ենք ինչպես թեթև կարճատև քայլարշավներ, այնպես էլ բարդ, օրինակ՝ դեպի Գեղամա կամ Արագած լեռներ, լուրջ մասնագիտական երթուղիներ:
Գյուղական տուրիզմ
Գյուղական տուրիզմը հանգստի տեսակ է, որը թույլ է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ տեղական գյուղական կյանքին, ժողովրդական ավանդույթներին և սովորույթներին: Այս առումով, Հայաստանը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ և իզուր չէ, որ 2024 թ. Հայաստանում գյուղական զբոսաշրջությունը արագորեն ստանում է լայն ճանաչում: Գյուղական զբոսաշրջության շրջանակներում կարող եք այցելել Գավառ քաղաքը և հետևել ավանդական գաթայի ու փախլավայի պատրաստմանը, կարող եք այցելել նաև հայտնի գինեգործական գյուղը՝ Արենին, հետևել գինիների պատրաստման գործընթացին և, իհարկե, համտեսել «արևային ըմպելիքը»:
Ջիպ տուրեր
Ջիպ տուրերը ավանդական ավտոբուսային շրջագայությունների յուրահատուկ այլընտրանք են։ Ջիպ տուրերը Ձեզ հնարավորություն կընձեռեն արկածներով լի օր անցկացնել, տեսնել Հայաստանի ամենահետաքրքիր անկյունները, ծանոթանալ պատմությանը և մշակույթային հուշարձաններին և վայելել դժվար հասանելի շքեղ վայրերը, որոնք, միանշանակ, հնարավոր չէ այցելել ստանդարտ տուրի շրջանակներում։
Ակտիվ հանգստի այլ հնարավորություններ
Ակտիվ զբոսաշրջության յուրաքանչյուր երկրպագու Հայաստանում կարող է իր նախասիրություններին համապատասխան հատուկ ուղղություն գտնել։ Բացի վերը նշվածներից, կան բավականին տարածված պարապլանով թռիչքներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու բնության ողջ գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից: Կա նաև օդապարիկով թռիչքի հնարավորություն։ Էկո զբոսաշրջության սիրահարները, անշուշտ, կհավանեն ձիավարություն ներառող տուրերը, որոնք թույլ կտան Ձեզ ծանոթանալ Հայաստանի գեղեցիկ բնությանը:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: