wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      7 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

      14.10.19

      Սովետական ժամանակներից ի վեր Ջերմուկը ուշագրավ է եղել իր առողջարաններով: Տեղական տաք աղբյուրները հայտնի են հանքային բուժիչ ջրեոով, իսկ օդը այստեղ բյուրեղյա մաքուր և թարմ է: Ջերմուկի շրջակայքը անասելի շքեղ բնություն ունի. կանաչ անտառներ, ծաղկող մարգեր, կարկաչուն աղբյուրներ և գեղեցիկ ջրվեժներ: Եկե՛ք ծանոթանանք Ջերմուկ քաղաքի յոթ ամենահայտնի տեսարժան վայրերին:

      Ջերմուկ

      Ջերմուկ

       

      Ջերմուկի ջրվեժը

      Ջերմուկի ջրվեժը տեղական բնական գեղեցկություններից և տեսարժան վայրերից մեկն է: Ջրվեժը թափվում է 72 մետր բարձրությունից և հիշեցնում է աղջկա վարսեր, այդ իսկ պատճառով ստացել է «Ջրահարսի վասեր» անվանումը:

      Ջրահարսի վասեր

      Ջրահարսի վասեր

       

      Գնդեվանք

      Գնդեվանքը միջնադարյան հայկական վանք է, որը կառուցվել է 10-րդ դարում: Ըստ պատմիչների, ժամանակին Սյունիքի արքայադուստր Սոֆիան այնքան գերված էր այս վայրի գեղեցկությամբ (այսօրվա Ջերմուկ քաղաքի մերձակայքով), որ նպատակ դրեց ամեն գնով այստեղ կառուցել մի գեղեցիկ վանք: Սյունիքի իշխանուհին չխնայեց իր հարստությունը. հոյակապ Գնդեվանքը կառուցվեց ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Շինարարությունն ու դիզայնը ղեկավարում էր ականավոր նկարիչ Եղիշեն:

      Գնդեվանք

      Գնդեվանք

       

      Ջերմուկի հանքային աղբյուրներ

      Ջերմուկ բառը նշանակում է «տաք աղբյուր»: Ջերմուկի հանքային աղբյուրները` հիմնական տեղական գրավչությունը, գտնվում են քաղաքից ոչ հեռու՝ լեռներում: Այստեղ հասնելու լավգույն տրանսպորտի միջոցը ամենագնացներն են: Ճանապարհը, անշուշտ, այդքան էլ հաճելի չէ, բայց հավատացեք, որ Դուք միանշանակ անսահման գոհ կմնաք: Ամենակարևորը չմոռանաք վերցնել լողազգեստ ու սրբիչ: Բնական տաք ջուրը անսովոր զգոնություն և թարմություն կպարգևի Ձեզ:

      Ջերմուկի հանքային աղբյուրներ

      Ջերմուկի ըմպելասրահ

       

      Ջերմուկի ճոպանուղի

      Ջերմուկի ճոպանուղին բացվել է համեմատաբար վերջերս: Այն քաղաքից տանում է դեպի մի կանաչ բլուր, որը պատված է գույնզգույն ծաղիկներով և անուշաբույր լեռնային խոտաբույսերով: Զբոսաշրջիկները գալիս են այստեղ շքեղ տեսարանը վայելելու և գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար, իսկ տեղի բնակիչները, հաճախ հավաքում են այստեղ ուրց և անանուխ:

      Ջերմուկի ճոպանուղի

      Ջերմուկի ճոպանուղի

       

      Երազանքների կամար

      15 մետր բարձրությամբ և 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: «Երազանքների կամար»-ին հասնելու համար կարող եք պարզապես  իջնել քաղաքից դուրս տանող աստիճաններով, որոնք անցնում են սքանչելի գեղեցկությամբ օժտված կիրճով: Չմոռանաք Ձեզ հետ տեսախցիկ վերցնել և անպայման երազանք պահել:

      Երազանքների կամար

      Երազանքների կամար

       

      Եղնիկի արձանը

      Ժայռի վրա խոյացող արծաթե եղնիկ Ջերմուկի գլխավոր խորհրդանիշն է: Ըստ ավանդության, մի անգամ այս վայրերում որսորդը նետով վիրավորեց մի եղնիկի: Կենդանին վերջին ուժերը հավաքելով վազեց դեպի լիճ և իրեն ջուրը գցեց: Երբ որսորդը մոտեցավ լճին, նրան զարմանք պատեց. եղնիկը դուրս եկավ ջրից ամբողջովին բուժված և անվնաս: Ահա այսպես բացահայտվեց Ջերմուկի բուժիչ ջրերի գաղտնիքը, իսկ եղնիկը դարձավ քաղաքի խորհրդանիշ:

      Եղնիկի արձանը

      Ջերմուկ

       

      Արփա գետը

      Արփան արագահոս լեռնային գետ է, որի վրա գտնվում է Կեչուտի ջրամբարը: Գետափը կատարյալ է զբոսնելու համար, ինչպես նաև գեղատեսիլ բնական տեսարանները վայելելու համար:

      Կեչուտի ջրամբարը

      Արփա գետը

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024