wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      7 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ

      20.08.21

      Վանաձորը մեծությամբ 3-րդ քաղաքն է Հայաստանում: Եթե որոշել եք ձեր հանգիստը անցկացնել այստեղ, ապա այս հոդվածը կօգնի Ձեզ կողմնորոշվել հարմարավետ և մատչելի հյուրանոցի ընտրության հարցում:

      գիշերակաց Վանաձորում

      Վանաձոր

       

      ՈՐՏԵՂ ԳԻՇԵՐԵԼ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ։ ՔԱՂԱՔԻ 7 ՄԱՏՉԵԼԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ

      Վանաձոր քաղաքը հնում կրել է Կարաքիլիսա կամ Ղարաքիլիսա անվանումը, որը նշանակում է Սև եկեղեցի: Սև քարից կառուցված միջնադարյան եկեղեցին, իրականում եղել է քաղաքի ամենանշանավոր կառույցներից մեկը: 1828 թվականին եկեղեցին ամբողջովին ավերվել է կործանիչ երկրաշարժի պատճառով: Իսկ 3 տարի անց՝ 1831 թվականին այս վայրում նոր եկեղեցի է կառուցվել, որը մինչ այսօր կանգուն է: Ի դեպ, նոր եկեղեցին սև և նարնջագույն երանգ ունի, որը կրում է ինչպես նոր բերված վառ քարերի, այնպես էլ հին եկեղեցու սև քարերը:

      Եվ այսպես, եթե դուք որոշել եք մնալ Վանաձորում, եկեք ծանոթանանք տեղական հյուրանոցներին, որտեղ կարող եք հարմարավետ և մատչելի գիշերակաց անցկացնել:

      գիշերակաց Վանաձորում

      Լագունա Վանաձոր

       

      «ԿԻՐՈՎԱԿԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

      Հյուրանոցը գտնվում է Վանաձորի գեղատեսիլ լեռներում, որի պատուհաններից բացվում է հրաշալի տեսարան դեպի սարերը և լճեր: Հյուրանոցը ներառում է ստանդարտ և ընտանեկան համարներ, ընդհանուր տերասսա, հանգստի սրահ և այգի: Յուրաքանչյուր համարն ունի իր լոգարանը, հեռուստացույցը և գեղեցիկ տեսարանով բակը: Առավոտյան հյուրանոցի հյուրերին մատուցվում է Կոնտինենտալ կամ Շվեդական նախաճաշ: Նաև կարելի է սննդի և խմիչքների առաքման ծառայությունից օգտվել:

      Կիրովական

      ՀՅՈՒՐԱՆՈՑ «B&B MagHay»

      «B&B MagHay» հյուրանոցը հիանալի բյուջետային տարբերակ է, որն առավել հարմար կլինի երիտասարդական ուղևորությունների համար (այդ թվում  նաև շինության տարածքից դուրս): Հյուրանոցի ամբողջ տարածքում առկա է Wi-Fi, ընդունարան, կայանատեղի և հարմարավետ այգի: Ի դեպ, այստեղ մեծ հաճույքով կընդունեն ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ընտանի կենդանիներին, եթե իհարկե ցանկանաք։

      Վանաձոր

      B&B MagHay հյուրանոց

       

      ՀՅՈՒՐԱՆՈՑ-ՌԵՍՏՈՐԱՆ «ԱՆՈՒՇ»

      Տեղավորումը հարմարավետ համարներում ՝ առանձին պատշգամբով, լոգասենյակով և օդորակիչով։ Հյուրերը ցանկության դեպքում հնարավորություն ունեն պատվիրել սնունդ և խմիչք, որը կմատուցվի համարում։ Գործում է մասնավոր ավտոկայանատեղի, որտեղ այցելուներին հավելավճարով առանձին տեղ է տրամադրվում։

      Վանաձոր

      Անուշ հյուրանոց


       

      ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

      Այստեղ դուք կարող եք տեղավորվել հյուրանոցի հյուրասենյակով, հեռուստացույցով և անհատական լոգասենյակով (վարսահարդարիչով ) համարում։ Ցանկության դեպքում հյուրերին տրամադրվում է խորովածի համար անհրաժեշտ պարագաներ։ Ձեր տրամադրության տակ են 24 ժամ գործող ընդունարանը, ընդհանուր հանգստի սրահը, հյուրանոցի ողջ տարածքում գործող Wi-Fi-ի ծառայությունները։ Գործում է մասնավոր ավտոկայանատեղի, բայց դրա համար անհրաժեշտ է հավելյալ վճարել։

      Վանաձոր

      Վանաձոր Հայաստան

       

      Լոռի հյուրատուն

      Բյուջետային տիպի հյուրանոց, որը Ձեզ հնարավորություն է տալիս տեղավորվել ժամանակակից հարմարություններով։ Այստեղ Ձեր տրամադրության տակ են բարի, հանգստի սրահի և ռեստորանի ծառայությունները։ Ինչպես նաև կա ուղեբեռի պահեստավորման ծառայություն, որտեղ հյուրերը կարող են թողնել ուղեբեռը։ Առավոտյան մատուցվում է դասական անգլիական և իռլանդական ոճի նախաճաշ։

      Լոռի հյուրատուն

      Հյուրատուն Լոռի

       

      «Inexpensive B&B» ՀՅՈՒՐԱՆՈՑ

      Բյուջետային տիպի հյուրանոց՝ երիտասարդների, ուսանողների և բյուջետային ճանապարհորդության սիրահարների համար։ Հյուրանոցը պատկանում է հյուրատների տիպին։ Ողջ տարածքում հասանելի է Wi-Fi, կա նաև հարմարավետ առանձին այգի, որտեղ կարող եք հանգստանալ։ Առավոտյան հյուրերին տրամադրվում է մայրցամաքային տիպի նախաճաշ։

      Վանաձոր

      Inexpensive B&B- հյուրանոց



      «ՎԱՆԱՁՈՐԻ ՔՈԹԵՋՆԵՐ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

      Հարմարավետ հյուրատուն՝ կազմված ոչ մեծ քոթեջներից, տեղակայված այգու կանաչ տարածքում։ Գործում է անվճար ավտոկայանատեղի հյուրանոցի մոտ, ամբողջ տարածքում հասանելի է Wi-Fi։ Ցանկության դեպքում կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն տեղի հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ։ Առավոտյան հյուրերին տրամադրվում է ամերիկյան նախաճաշ։

      Վանաձոր

      Վանաձորի քոթեջներ

       

      Մաղթում ենք ձեզ հաճելի հանգիստ:

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

       

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024