Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Գառնու տաճար անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Գառնու տաճարի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Գառնու տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։
Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը բերեց այն եզրակացությանը, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է։ Ենթադրվում է, որ անտիկ տաճարի արևմտյան կողմում 7-րդ դարում կառուցված է եղել եկեղեցի։
Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
ԳԵՂԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
10 կմ
ԳԱՌՆՈՒ ԿԻՐՃ, ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
10 կմ
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
15 կմ