Չարենցի կամար հուշարձանը կոչվում է հայ մեծ բանաստեղծ և մեծ հայրենասեր Եղիշե Չարենցի անունով: Համարվում է, որ նա հաճախ էր այցելում այս վայրը և սիրում էր վայելել այտեղից բացվող շքեղ ու աննման տեսարանները: Առաջին հայացքից պարզ ու հասարակ կամարը, ասես, շրջանակի մեջ է առնում աննկարագրելի բնապատկերները: Հետաքրքրական է, որ այստեղից օրվա ցանկացած ժամի ցնցող տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ուստի, հուշարձանը նաև անվանում են Արարատի կամար: Հայաստան այցելող զբոսաշրջիկները այստեղ են գալիս գեղեցիկ տեսարաններ վայելելու և լուսանկարվելու համար:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Չարենցի կամար անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Չարենցի կամարի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Չարենցի կամար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Չարենցի կամարը, որը հայտնի է նաև որպես Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ՝ 1500 մ բարձրության վրա, Երևան-Գառնի մայրուղու աջ կողմում: Այս հուշարձանն ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թ․ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից։
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
20 կմ
ԳԱՌՆՈՒ ԿԻՐՃ, ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ
23 կմ
ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ՎԱՆՔ
26 կմ