wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      Խորհուրդներ նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելում Հայաստան

      09.10.22

      Հայաստանը երկար պատմություն ունեցող, լեռնային գեղեցիկ բնությամբ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր է։ Լինելով այստեղ մի անգամ, անշուշտ, կցանկանան նորից վերադառնալ: Այնուամենայնիվ, ցանկացած զբոսաշրջիկ, երբ առաջին անգամ է երկիր այցելում, ունենում է բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ցանկանում է իմանալ նախապես՝ պլանավորման փուլում։

       Հայաստան

       Հայաստան

      Ե՞րբ է լավագույն ժամանակը Հայաստան ուղևորություն պլանավորելու համար

      Հայաստանը մայրցամաքային կլիմայով երկիր է։ Հայաստանը շատերի կարծիքով իդեալական վայր է սեզոնից դուրս հանգստանալու համար: Գարնանային տաք եղանակը բավական վաղ է սկսում, իսկ մայիսի երկրորդ կեսը հաճախ արդեն լիարժեք ամառ է: Ամռան ամիսներին կարող է բավականին շոգ լինել (մինչև 38-40 աստիճան և նույնիսկ ավելի բարձր)։ Եթե ​​դուք դժվարությամբ եք դիմանում շոգին, ապա խորհուրդ չի տրվում պլանավորել ուղևորությունը հուլիսի վերջում կամ օգոստոսին։  Աշնան առաջին կեսին գերակշռում են չոր, պարզ օրերը, ամառային շոգն արդեն նվազում է, բայց արևոտ, տաք եղանակը պահպանվում է։ Ձմռան ամիսներին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր։ Կան միջազգային կարգի լանջեր դահուկների և սնոուբորդի համար, իսկ գները շատ ավելի ցածր են, քան եվրոպայում։

      Գառնի

      Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

      Ո՞ր քաղաքներն ու տեսարժան վայրերն արժե առաջինը այցելել

      Եթե ​​դուք այստեղ եք ընդամենը մի քանի օրով, ապա նույնիսկ դա բավական կլինի, որպեսզի գոնե մասամբ ճանաչեք Հայաստանը։ Մայրաքաղաքում և նրա շրջակայքում կան բազմաթիվ հայտնի զբոսաշրջային վայրեր և թանգարաններ: Ամենաայցելվողներից և  պահանջվածներից են Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտը, Ազգային արվեստի պատկերասրահը, հայոց ցեղասպանության թանգարանը ինստիտուտը, Էրեբունի ամրոցը, Կասկադում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանը: Ի դեպ, հիանալի ճանաչողական  էքսկուրսիա կլինի նաև  քաղաքային շրջայցը։

      Եթե ​​ժամանակ ունեք մայրաքաղաքից դուրս գնալու,  այցելեք  Էջմիածնի մայր  տաճար և թանգարան-գանձարան , Գառնիի հեթանոսական տաճարը, որը գրեթե 2000 տարեկան է, յուրահատուկ  «քարանձավային» Գեղարդավանք։ Չնայած իր փոքր տարածքին, Հայաստանը կսրող է հպարտանալ հարուստ և բազմազան բնությամբ: Կարող եք այցելել ազգային պարկերից մեկը, հիանալ լեռնային լանդշաֆտներով և ջրվեժներով, այցելել բարձր լեռնային Սևանա լիճը։ Ինչպես նաև Հայաստանում կան կլիմայական և բալնեոլոգիական հանգստավայրեր` Դիլիջան, Ջերմուկ, Աղվերան, Արզնի և այլն։

      Մատենադարան

      Ջերմուկ

      Որտե՞ղ է կարելի մնալ

      Մայրաքաղաքում կացարան գտնելու հնարավորություն կա գրեթե ցանկացած ճաշակի և բյուջեի համար՝ սկսած 4 և 5 աստղանի շքեղ հյուրանոցներից (Անի Պլազա, Marriott Amenia), մինչև էժան հոսթելներ կամ հյուրատներ։ Եթե ​​նախընտրում եք մնալ ոչ թե մայրաքաղաքում, այլ բնությանը մոտ ինչ-որ տեղ, ապա հնարավորություն կա գտնել «կանաչ» էկո-հյուրանոցներ կամ հյուրանոցից։  Հնարավոր է ինչպես նաև օրավարձով բնակարանի տարբերակ։

      Marriott Amenia 

      Անի Պլազա

      Ի՞նչ ուտելիքներ է պետք անպայման փորձել Հայաստանում

      Գալով Հայաստան՝ պատրաստվե՛ք մի երկու ավելորդ կիլոգրամ հավաքելու, քանի որ դժվար է   տեղական խոհանոցի ուտեստներից հրաժարվելը: տարատեսակ և յուրահատուկ ուտեստներ հաճախ պատրաստվում են տեղական խոտաբույսերի և մեպ քանակով համեմունքներով: Ավանդական ուտեստներից  անպայման արժի փորձել, խաղողի տերևով տոլմա, խորոված այդ թվում նաև հավի և ձկան, թեթև կաթնային ապուր «սպաս», անուշահամ բաստուրմա։ Քաղցրավենիքից անպայման փորձեք գաթա,  ընկույզով փախլավա, տարբեր չրեր ու մուրաբայի յուրահատուկ տեսակներ` թզի, նռի,  ընկույզի, սերկևիլի։ Անուշադրության մի մատնեք հայտնի հայկական կոնյակը և տեղականի գինիների հարուստ ընտրանին։

      սպաս

      խորոված

      Ի՞նչ կարող եք վերցնել ձեզ հետ Հայաստանից

      Մենք նույնիսկ չենք կասկածում, որ դուք կուզենաք ձեզ հետ ինչ-որ բան և հուշ տանել Հայաստանից: Արհեստագործների շուկա Վերնիսաժից կարող եք գնել յուրահատուկ հուշանվերներ,  ազգային ոճի տեքստիլ, փայտից, կավից, մետաղից և քարից ապրանքներ։ Յուրահատուկ նվերներ կլինեն Հայաստանում լայն ունեցող օբսիդիան քարից պատրաստված զարդերը։ Ընկերոջը, կամ ծանոթ տղամարդուն կուրախացնի հայկական կոնյակը։ Իսկ երեխաների  անշուշտ դուր կգան քաղցրավենիքները և չրերը որոնք հաճախակի վաժառվում են գեղեցիկ փաթեթավորմամբ։

      Վերնիսաժ

      Վերնիսաժ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներանհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024