Ամեն օր մենք լսում ենք տարբեր երկրների մասին, բայց չենք մտածում, թե ինչ իմաստ է թաքնված այդ անուններում։ Մենք որոշեցինք տեղեկանալ և կիսվել այդ տեղեկություններով:
Արգենտինա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/16.ArgentinaTango-83280931-crop-1680x1050-1-1024x640.jpg)
Երբ առաջին իսպանական կոնկիստադորները հայտնաբերեցին Ռիո դե լա Պլատան, այն լի էր արծաթով: Հետևաբար, Արգենտինա անունը լատիներեն argentum նշանակում է արծաթ։
Նիդերլանդներ
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/netherland-5-1-1024x640.jpg)
Երկրի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր: Նիդերլանդներ անվանումը սահմանվում է որպես «ցածրադիր երկիր»: Նիդերլանդների երկրորդ, բայց ոչ պաշտոնական անունը ՝ Հոլանդիան, թարգմանվում է նույն կերպ:
Հունգարիա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/1500-hungary-1-1024x683.jpg)
Հունգարացիներին երկար ժամանակ կոչում էին «տասը օրինակից ժողովուրդ», քանի որ այսպես է թարգմանվում բուլգարա-թյուրքական բառը ՝ Onogurs: Խոսքը գնում էր տասը ցեղերի միության մասին, և , հետևաբար, երկրի անունը ծագեց հենց այս արտահայտությունից:
Բրազիլիա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/brazil-05-1-1024x576.jpg)
Երկրի անունը առաջացել է արժեքավոր կարմիր փայտի անվանումից, որը մեծ քանակությամբ արտահանվում էր Բրազիլիայից Եվրոպա։ Այս ծառի գույնը նման էր կարմիր տաք ածուխների, իսկ պորտուգալերեն brasa պարզապես թարգմանվում է որպես «ածուխ»:
Իսպանիա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/barcelona-spain-1-1-1024x640.jpg)
Ասում են, որ Իսպանիան ստացել է իր անվանումը ճագարների պատվին: Նրանց ահռելի մեծ բազմություն էր բնակվում ափին։ Ամեն դեպքում առնվազն փյունիկերեն «ի-շփանիմ» արտահայտությունը թարգմանվում է որպես «Ճագարների ափ»։
Վենեսուելա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/venezuela-1-1024x596.jpg)
Ամերիգո Վեսպուչին է անուն տվել այս պետությանը: Նա, տեսնելով, որ Վենեսուելայի տները կառուցված են ջրի վրա, որոշում է, որ երկրին կատարյալ անուն կլինի «Փոքրիկ Վենետիկ» (Venezuola այդպես և թարգմանվում է իտալերենից):
Ռումինիա
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/img_romania-1-1024x702.jpg)
Երկար ժամանակ ռումինական հողերը Հռոմեական կայսրության տիրապետության տակ էին, հարևան երկրները այդ պատճառով ասում էին «Հռոմեական երկիր»։ Այդպես պատահեց, որ այդ կայսրությունը այլևս չկա, բայց անունը պահպանվել է։
Վատիկան
![](http://onewaytour.com/wp-content/uploads/2016/04/Vatican-city-1-1024x576.jpg)
Այս գաճաճ պետության անվանումը, որը գնտվում է Հռոմի սրտում, գալիս է բլրի անունից, որի վրա այն գտնվում է: Vaticinatio թարգմանվել է լատիներենից «Բախտագուշակություն, մարգարեություն»: